Մերենգայով ռուլետ/առանց մեծ ճաքերի/կարող եք պատվերներ գրանցել)/ սովորեցնում եմ ամեն ինչ/մատչելի կրեմ
Вставка
- Опубліковано 28 жов 2024
- -Մերենգայի շերտի համար
190-200 գ սպիտակուց /6միջին ձվից/
1 պտղունց աղ
250 գ շաքարավազ / եթե հարիչը թույլ է կամ տաք ջուր չեք օգտագործում, ապա կեսը կամ ամբողջությամբ փոխարինեք շաքարի փոշիով/
1 ոչ լիքը ճ գդալ կիտրոնի հյութ կամ մեկ պտղունց կիտրոնաթթու
25 գ եգիպտացորենի օսլա
-Կրեմի համար
200 գ սերուցքային կամ ավելի ցանկալի է կաթնաշոռային պանիր կամ էլ, ինչպես իմ դեպքում է, քամած թթվասեր, որին նախապես ավելացրել եմ մի քանի գդալ մածուն /կարելի է նաև կեֆիր կամ մի քիչ կիտրոնի հյութ, որ թույլ թթվաշ ստացվի/ նաև մեկ պտղունց աղ, ու էս ամենը միասին քամում ենք
100 մլ սառը սերուցք 30-33 % /կարելի է նաև առանց սերուցքի, ուղղակի ավելացրեք քամած թթվասերին կամ սերուցքային, կաթնաշոռային պանրին 2 ;իքը ճ գդալ շաքարի փոշի․ ըստ ճաշակի
կրեմը պատրաստելիս համը ստուգեք, ըստ անհրաժեշտության ավելացրեք շաքարի փոշի
-Ազտվամորու միջուկի համար
200-220 գ ազնվամորի / կարող է լինել ինչպես սառած, էնպես էլ թարմ/
1 ճ/գ շաքարավազ /կամ ըստ ճաշակի/
1 ճ գդալ կիտրոնի հյութ կամ 1 պտղ․ կիտրոնաթթու
1 ճ/գ օսլա /1-2 ճ/ գ ջրով նախապես բացված/