Սաղմոս 48

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 жов 2024
  • ՍԻՈՆ՝ ԱՍՏԾՈ ՔԱՂԱՔԸ
    Տերը մեծ է ու խիստ օրհնյալ է
    Մեր Աստուծո քաղաքի մեջ,
    Իր սուրբ լեռանը վրա։
    Գեղեցիկ բարձրությունով,
    Բոլոր երկրի ուրախութիւնը
    Հյուսիսային կողմերը եղող Սիոն լեռն է,
    Մեծ Թագավորին քաղաքը։
    Աստված անոր պալատներուն մեջ իբր Ապավեն ճանչցված է։
    Վասն զի ահա թագավորները հավաքվեցան,
    Անոնք միացան իրարու։
    Անոնք տեսան ու զարմացան․
    Զարհուրեցան ու շուտով փախան։
    Հոն դող մը բռնեց զանոնք,
    Ու ցավը՝ զավակ ծնանողի ցավի պես։
    Արևելյան հովով Թարսիսի նավերը կխորտակես։
    Ինչպես լսեցինք, այնպես ալ տեսանք
    Զորություններու Տիրոջը քաղաքին մեջ,
    Մեր Աստծո քաղաքին մեջ․
    Աստված զանիկա պիտի հաստատե հավիտյան։
    Ով Աստված, քո ողորմությանդ վրա կմտածենք քո տաճարիդ մեջ։
    Քո գովությունդ, ով Աստված,
    Քո անվանդ պես մինչև երկրի ծայրերն է․
    Արդարությունով լեցուն է քո աջ ձեռքդ։
    Սիոն լեռը թող ուրախանա,
    Ու Հուդային աղջիկները թող ցնծան
    Քո դատաստաններուդ համար։
    Սիոնի չորս կողմը պտտեցեք,
    Ու անոր բոլորտիքը շարվեցեք
    Ու աշտարակները համրեցեք․
    Ուշադրությամբ դիտեցեք անոր պարիսպները․
    Անոր պալատները զննեցեք,
    Որպես զի գալու ազգին պատմեք։
    Վասն զի այս Աստվածը մեր Աստվածն է հավիտյանս հավիտենից․
    Անիկա պիտի առաջնորդե մեզ մինչև ի մահ։
    ԱՄԵՆ

КОМЕНТАРІ • 5

  • @V.G.Studio
    @V.G.Studio  2 роки тому +2

    Տեքստային տարբերակը կարող եք գտնել նկարագրության բաժնում․․․ Շնորհակալ ենք, որ միացել եք։🙏

  • @lidatadevosyan3653
    @lidatadevosyan3653 2 роки тому +4

    🙏🙏🙏Amen.Amen Astvac shaaat orhni kez Vahag jan...

  • @Geghuhi.Virabyan
    @Geghuhi.Virabyan 2 роки тому +4

    Աստված օրհնի քեզ շաատ, եղբայրս, Աստծո փառքը տարածելու համար🙏🕊

  • @araqsskhachikyan9066
    @araqsskhachikyan9066 2 роки тому +3

    Ամեն🙏🙏🤗

  • @shushikhakobyan1113
    @shushikhakobyan1113 3 місяці тому +1

    Ամեն