Սաղմոս 55

Поділитися
Вставка
  • Опубліковано 15 січ 2024
  • ԲԱՐԵԿԱՄԻՑ ՄԱՏՆՎԱԾԻ ԱՂՈԹՔԸ
    Ո՜վ Աստված, ականջ դիր իմ աղոթքիս,
    Ու իմ խնդրվածքես քո երեսդ մի ծածկեր։
    Մտիկ ըրե ու պատասխանե ինձի․
    Իմ գանգատովս կմոլորիմ ու կխռովիմ,
    Թշնամիին ձայնեն ու ամբարշտին նեղություն տալեն․
    Վասն զի իմ վրաս անիրավություն կբերեն,
    Ու բարկությունով զիս կհալածեն։
    Սիրտս դողաց իմ ներսիդիս,
    Ու մահվան արհավիրքները իմ վրաս ինկան։
    Վախ ու դող եկավ իմ վրաս,
    Ու սոսկումը զիս ծածկեց։
    Ու ըսի՝ Երանի՜, թե աղավնիի թևեր ունենայի,
    Որպես զի թռչեի ու հանգիստ ըլլայի։
    Հեռուն պիտի փախչեի,
    Անապատին մեջ պիտի բնակեի։
    Սաստիկ հովեն ու փոթորիկեն
    Փախչիլ պիտի արտորայի՝ ապաստան մը գտնելու համար։
    Ո՜վ Տեր, կորսնցուր, անոնց լեզուները բաժնե,
    Վասն զի քաղաքին մեջ բռնություն ու կռիվ տեսա։
    Ցորեկ ու գիշեր անոր չորս կողմը, անոր պարիսպներուն վրա կպտտին․
    Անօրինություն ու չարիք կա անոր մեջ։
    Անոր մեջ եղեռնագործություն կա․
    Եվ բռնությունը ու նենգությունը անոր հրապարակներեն չեն հեռանար։
    Վսան զի թշնամին չէր զիս նախատողը, որ համբերեի․
    Կամ ատողը չէր իմ վրաս հպարտացողը, որ անկե պահվեի․
    Հապա դուն, ո՜վ մարդ, իմ հավասարս,
    Իմ ընկերս ու ճանչվորս,
    Որ իրարու հետ անուշ խոսակցություն կունենայինք,
    Ու բազմության հետ Աստծո տունը կերթայինք։
    Մահը հանկարծ անոնց վրա պիտի հասնի,
    Ու ողջ-ողջ գերեզմանը պիտի իջնեն,
    Վասն զի իրենց բնակարաններուն ու իրենց մեջ չարություն կա։
    Իսկ ես Աստծոն պիտի կանչեմ,
    Ու Տերը զիս պիտի փրկե։
    Իրիկունը, առտուն ու կեսօրը պիտի գանգատիմ ու հառաչեմ,
    Անիկա պիտի լսե իմ ձայնս։
    Խաղաղությունով պիտի փրկե իմ անձս այն պատերազմեն, որ կմղեմ։
    Վասն զի շատ թշնամիներ ինձի կմոտենան։
    Աստված պիտի լսե,
    Ու հավիտենության մեջ բնակողը պիտի խոնարհեցնե զանոնք․
    Որովհետև չեն փոխվիր անոնք,
    Ու Աստուծմե չեն վախնար։
    Ձեռքը իրեն հետ հաշտ եղողներուն վրա երկնցուց,
    Իր ուխտը ավրեց։
    Անոր բերնին խոսքերը կոգիեն կակուղ են,
    Բայց անոր սրտին մեջ պատերազմ կա․
    Անոր խոսքերը ձեթեն կակուղ են,
    Բայց մերկ սուրեր են։
    Քո հոգդ Տիրոջը վրա ձգե,
    Ու Ան քեզ պիտի խնամե․
    Անիկա արդարը երբեք պիտի չսասանեցնե։
    Բայց դուն, ով Աստված, զանոնք ապականության գուբին մեջ պիտի իջեցնես․
    Արյունահեղ ու նենգավոր մարդիկ օրերուն կիսուն պիտի չհասնին․
    Սակայն ես քեզի պիտի հուսամ։
    ԱՄԵՆ

КОМЕНТАРІ • 3

  • @Geghuhi.Virabyan
    @Geghuhi.Virabyan 5 місяців тому +2

    Փառք քեզ իմ Տեր🙏

  • @user-vu9ny5sl8f
    @user-vu9ny5sl8f 5 місяців тому +1

    🙏🙏🙏Amen. Amen….Astvac shaaat orhni qez Vahag jan, hrashali matucman hamar….🙏🥰💖

  • @V.G.Studio
    @V.G.Studio  5 місяців тому +1

    Տեքստային տարբերակը կարող եք գտնել նկարագրության բաժնում․․․ Շնորհակալ ենք, որ միացել եք։🙏