Սաղմոս 60

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 жов 2024
  • ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ
    Ո՜վ Աստված, մեզ երեսե ձգեցիր,
    Մեզի բարկացար ու ցրեցիր․ մեզի դարձիր։
    Երկիրը դողացուցիր, զանիկա պատռեցիր․
    Անոր փլած տեղերը նորոգե, վասն զի կերերա։
    Քո ժողովրդիդ խստություն ցուցուցիր,
    Մեզի թմրության գինի խմցուցիր։
    Քեզմե վախցողներուն դրոշակ տվիր՝
    Ճշմարտության համար վերցնելու․
    Որպես զի քո սիրելիներդ փրկվին՝
    Աջ ձեռքովդ ապրեցուր ու պատասխան տուր ինձի։
    Աստած իր սրբությունովը խոսեցավ,
    Ուստի ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժնեմ,
    Ու Սոկքովթի հովիտը պիտի չափեմ։
    Իմս է Գաղաադը ու իմս է Մանասեն,
    Եփրեմը գլխուս զորությունն է․
    Հուդան իմ օրենսդիրս է․
    Մովաբը իմ լվացվելու ամանս է․
    Եդովմի վրա պիտի ձգեմ իմ մուճակս․
    Ո՜վ Փղշտացիներ, ինձի համար ձայնով ցնծացեք։
    Ո՞վ պիտի տանի զիս պարսպապատ քաղաքը․
    Ո՞վ պիտի առաջնորդե ինձի մինչև Եդովմ։
    Չե՞ որ դուն, ո՜վ Աստված, որ երեսե ձգեցիր մեզ,
    Ու մեր զորքերուն հետ չելար, ո՜վ Աստված։
    Նեղության մեջ մեզի օգնություն տուր,
    Վասն զի փուչ է մարդուն փրկությունը։
    Աստուծմով քաջություն պիտի ընենք․
    Ու ան պիտի առհամարհե մեր թշնամիները։

КОМЕНТАРІ • 3

  • @melsidamanucharyan7003
    @melsidamanucharyan7003 3 місяці тому +2

    Ամեն🙏

  • @Geghuhi.Virabyan
    @Geghuhi.Virabyan 3 місяці тому +1

    Ամեն❤🙏

  • @V.G.Studio
    @V.G.Studio  3 місяці тому

    Տեքստային տարբերակը կարող եք գտնել նկարագրության բաժնում․․․ Շնորհակալ ենք, որ միացել եք։