Սաղմոս 51

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 жов 2024
  • ԱՂՈԹՔ ՄԸ ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
    Ողորմե ինձի, ո՜վ Աստված, քո ողորմությանդ համեմատ,
    Քու առատ գթությանդ համեմատ ջնջե իմ հանցանքներս։
    Իմ անօրինությունես բոլորովին զիս լվա,
    Ու իմ մեղքես զիս սրբե։
    Վասն զի ես կճանչնամ իմ հանցանքներս,
    Ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։
    Քեզի՝ միայն քեզի դեմ մեղանչեցի,
    Եվ քո աչքերուդ առջև չարություն ըրի․
    Որպես զի արդար ըլլաս խոսքերուդ մեջ,
    Ու անարատ ըլլաս դատաստանիդ մեջ։
    Ահա ես անօրինությունով ծնա,
    Ու իմ մայրս մեղքով հյղացավ զիս։
    Ահա դուն ճշմարտություն կուզես երիկամունքներու մեջ․
    Ու ծածուկ տեղը իմաստությունդ պիտի հայտնես ինձի։
    Զոպայի մշտիկով մաքրե զիս, ու մաքուր պիտի ըլլամ․
    Զիս լվա, ու ձյունեն ավելի ճերմակ պիտի ըլլամ։
    Ցնծությամբ և ուրախությամբ լեցուր զիս,
    Թող ցնծան այն ոսկորները որոնք կոտրեցիր։
    Իմ մեղքերես երեսդ ծածկե,
    Ու բոլոր անօրինություններս ջնջե։
    Ով Աստված, իմ մեջ մաքուր սիրտ ստեղծե,
    Եվ իմ ներսիդին ուղիղ հոգի նորոգե։
    Զիս երեսեդ մի ձգեր,
    Ու քո Սուրբ Հոգիդ ինծմե մի առներ։
    Քո փրկությանդ ցնծությունը ինձի վերադարձուր,
    Ու կամավոր հոգի մը թող հաստատե զիս։
    Ամբարիշտներուն պիտի սորվեցնեմ քո ճամփաներդ,
    Ու մեղավորները քեզի պիտի դառնան։
    Ո՜վ Աստված, իմ փրկությանս Աստվածը,
    Փրկե զիս արյունահեղությունե․
    Լեզուս ցնծությամբ պիտի խոսի քո արդարությանդ վրայով։
    Ո՜վ Տեր, իմ շրթունքներս բաց,
    Ու բերանս պիտի պատմե քո գովությունդ։
    Վասն զի զոհի չես հաճիր, որ զանիկա մատուցանեմ․
    Դուն ողջակեզի ալ չես հաճիր։
    Աստծո զոհը կոտրած հոգին է․
    Կոտրած ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դուն չես անարգեր։
    Քո բարեսրտությունովդ Սիոնին բարիք ըրե,
    Երուսաղեմի պարիսպները շինե։
    Այն ատեն պիտի հաճիս արդարության զոհերուն,
    Ողջակեզներուն ու բոլորովին այրված զոհերուն․
    Այն ատեն քո սեղանիդ վրա զվարակներ պիտի մատուցանեն։
    ԱՄԵՆ

КОМЕНТАРІ • 3

  • @V.G.Studio
    @V.G.Studio  10 місяців тому

    Տեքստային տարբերակը կարող եք գտնել նկարագրության բաժնում․․․ Շնորհակալ ենք, որ միացել եք։🙏

  • @anahitgituni9315
    @anahitgituni9315 10 місяців тому +1

    Շնորհակալ եմ,Տեր🙏🙏

  • @Geghuhi.Virabyan
    @Geghuhi.Virabyan 10 місяців тому +1

    Ամեն🙏