Եթե գիտենայիք, թե դդմիկը ինչ առողջարար հատկություններ ունի, տանը...

Поділитися
Вставка
  • Опубліковано 13 чер 2024
  • 10. Դդմիկը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարախտի դեպքում: Այն պարունակում է շաքարախտով հիվանդներին ամենից շատ անհրաժեշտ միկրոտար-րեր, այդ թվում և բնական շաքարներ:
    11. Դդմիկը պարունակում է հակաօքսիդանտներ: Սրանք նյութեր են, որոնք մեզ օգնում են պայքարել ծերացման դեմ: Որպեսզի դրանք լիարժեքորեն ծառայեն մեր օրգանիզմին, հարկավոր է բանջարեղենի նվազագույն ջերմամշակում: Ուստի բավական է դդմիկի թեթևակի շոգեխաշումը կամ 10 րոպե ջեռոցում պահելը:
    12. Այն արդյունավետ է նաեւ հոդաբորբի դեպքում: Կանոնավոր օգտագործման դեպքում դդմիկն օրգանիզմից հանում է աղերի ավելցուկն ու օգնում մաքրել հոդերը:
    13. Թունավորման դեպքում: Օրգանիզմի մաքրման անհետաձգելի միջոցառումներից հետո դդմիկի մեծ պարունակությամբ սննդակարգ պահպանեք:
    Դդմիկն օժտված է նաեւ ակտիվ միզամուղ ազդեցությամբ և նպաստում է մարդու օրգանիզմից ջրի և խոհանոցային աղի դուրսբերմանը` նորմալացնում է ջրա-աղային փոխանակությունը և մաքրում արյունը: Պեկտինային նյութերի բարձր պարունակության շնորհիվ դդմիկն արագ յուրացնում և օրգանիզմից հանում է նատրիումի աղերը, ինչպես նաև խոլեստերինի ավելցուկը: Դդմիկով պատրաստված կերակրատեսակներն օգտակար են հեպատիտով, լեղապարկի բորբոքմամբ, լեղաքարային հիվանդությամբ, հաստ աղիքի քրոնիկական բորբոքմամբ, արյան բարձր ճնշմամբ, աթերոսկլերոզով, քրոնիկական երիկամաբորբով և երիկամաավազանաբորբով հիվանդների համար: Դդմիկի խավիարը ցուցված է օքսալատների և ուրատների արտազատմամբ ուղեկցվող լեղաքարային հիվանդության, հոդատապի և նյութափոխանակության այլ խանգարումների դեպքերում: Դդմիկի կալորիականությունը մոտ է զրոյին: Դա նշանակում է, որ այս բանջարեղենը կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ, ողջ սեզոնի ընթացքում: Ինչպես պնդում է տիբեթական բժշկությունը՝ դդմիկի պտուղները, կարոտինի և C վիտամինի մեծ քանակության շնորհիվ, օժտված են կազդուրող հատկություններով: Դդմիկն ուժեղացնում է աղիների գալարակծկանքը, այնպես որ կանոնավոր օգտագործման դեպքում ավելորդ քաշը ձեզ չի սպառնում: Այս օգտակար մթերքից օրական կարելի է ուտել մինչև 1,5 կգ:
    Իսկապես, որքա՜ն պատճառներ ունենք դդմիկն էլ ավելի շատ օգտագործելու համար:
    Հեղինակ՝ Նարինե
    Կիսվել
    Tweet
  • Навчання та стиль

КОМЕНТАРІ • 7