Սամարացի Կինը

Поділитися
Вставка
  • Опубліковано 28 вер 2024
  • ...7Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8«Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն)։ 9Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում)։ 10Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»։ 11Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր։ 12Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»։
    ...25Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»։ 26Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։ 27Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ։ 28Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»։ 30Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ։ Հովհաննես 4:3-30

КОМЕНТАРІ • 14

  • @lenka9908
    @lenka9908 4 місяці тому +2

    ժամանակ առ ժամանակ այս հաղորդումները նայում եմ որ սիրտս նորից շարժվի առ Աստված։ կարծես ամեն մի խոսքը հատուկ ու դիպուկ են ընտրված։ շատ շնորհակալություն հաղորդաշարի համար։ կցանկանայի շարունակական լիներ։

    • @GagikTonoyan-qe2nq
      @GagikTonoyan-qe2nq Місяць тому

      Հիմա էլ է մեկնում Սահակ սրբազանը🕊️🤍🕊️

  • @ГарикМелкумян-р1с
    @ГарикМелкумян-р1с 6 років тому +1

    Փառք Աստծուն

  • @Fr.AnthonySTandilyan
    @Fr.AnthonySTandilyan 12 років тому +11

    Շնորհակալություն, շատ լավ աշխատանք է: Կցանկանայի Սրբազանին հայտնել, որ միշտ լսում ենք իր խոսքը և փառք տալիս Աստծուն:
    Արկադի Թանդիլյան

  • @raymondgrigoryan3766
    @raymondgrigoryan3766 4 роки тому +2

    🙏🏻🙏🏻🙏🏻

  • @Qristonyaem
    @Qristonyaem 13 років тому +4

    Շնորհակալություն !

  • @anoucheyalic3915
    @anoucheyalic3915 Рік тому +1

    🙏🙏🙏

  • @jokerdebest
    @jokerdebest 12 років тому +1

    ajspisi martkanc lseq axandaworner jew hamemateq jer pasterneri het mite duq kujreq ? mite chek tarberum kexchiqe schnorakalutjun imastun xoskeri hamar!!!

  • @qnarikhovhannisyan8881
    @qnarikhovhannisyan8881 8 місяців тому

    Որևէ տեղ գրված է Հիսուսի ծննդյան կոնկրետ օրվա մասին կամ Հով հաննես Մկրտչի ծննդյան օրվա մասին

  • @jokerdebest
    @jokerdebest 12 років тому +1

    inchpes karox em kapnwel Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան-i het???? uzum em anzanp zrucem nra het skaypow kam inchow wor hnarawor klini

  • @srpanusharia5598
    @srpanusharia5598 8 років тому

    Inchpes vor ayd kin@ khaskna, yes al ku xosked hasgtsa vor tun hayaxos hrea es.