Սբ․ Հարություն - Թափուր գերեզման

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 вер 2024
  • Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։ 3Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը։ 4Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան։ 5Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. 6այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր։ 7Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք։ Ահա ասացի ձեզ»։ 8Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու։ 9Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան։ 10Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»։ 11Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու 12քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։ 13Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 14«Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք։ 15Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»։ 16Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին։ Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր։
    Մատթեոս 28.1-16

КОМЕНТАРІ • 31

  • @mariamshahinyan6745
    @mariamshahinyan6745 3 роки тому +3

    Էնքան շնորհակալ եմ Աստծուն,որ ինձ արժանացրեց Ձեզ լսելու,դա էլ արժանիքի հարց է Աստծո խոսքը լսելը

  • @sedahovhannisian8467
    @sedahovhannisian8467 Рік тому +2

    Աստված առատապես օրհնի ձեզ, Սահակ Սրբազան, Պատրիարք Հայր

  • @tamarohanessian2256
    @tamarohanessian2256 2 роки тому +2

    հոյակապ է ձեր մեկնաբանութիւնը Սրբազան Հայր շնորհակալութի.

  • @user-jh1yl2kw6u
    @user-jh1yl2kw6u Рік тому +1

    Amen 🙏 ❤I’m Surb! Erani Dzez lsoxnerin ev ymbrnoxnerin 🙏💒👏👏👏🙌👍💒! Aroxch lineq ev Misht gluxnerics anpakas Amen 🙏 ❤❤❤❤❤

  • @ilonaa7425
    @ilonaa7425 6 років тому +8

    Սրբազանս ինչ հրաշալի է մեկնաբանում Սրբազանին լսելով զորություն եմ ստանում շնորհակալություն հաղորդաշարի համար Տերը օրհնե ձեզ

  • @hermineminasyan4703
    @hermineminasyan4703 11 років тому +10

    Շատ ոգեշնչող եղ եք խոսում, երևում է որ սիրով եք խոսում. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  • @SIRARSEN-ri3om
    @SIRARSEN-ri3om 4 роки тому +7

    БЛАГОСЛОВЕНЫЙ СААК СРПЗАН БЛАГОДАРЮ ВАС ЗА ПРОПОВЕДИ, ВЫ ДУХОВНЫЙ НАСТАВНИК КОТРЫЙ НУЖЕН ВСЕМ И КАЖДОМУ особенно мне. 💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏💓💗🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

    • @marinea6608
      @marinea6608 3 роки тому +2

      Shnorhakalutyun

    • @takidintabbara779
      @takidintabbara779 2 роки тому +1

      امين امين امين 🙏🏻🙏🏻🇱🇧👍💯🇦🇲💪🇦🇲💯🇱🇧🇱🇧🙏🏻🇱🇧👍💯🇦🇲💪🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🇦🇲

  • @sedahovhannisian8467
    @sedahovhannisian8467 5 років тому +3

    Շաաաատ շնորհակալ եմ այս գեղեցիկ խոսքերի, պարզ և հաճելի բացատրության համար

  • @goharghukasyan2007
    @goharghukasyan2007 2 роки тому +2

    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...

  • @user-rv6wy1xi4d
    @user-rv6wy1xi4d Рік тому +1

    Շնորհակալություն

  • @gp9866
    @gp9866 2 роки тому +1

    Շնորհակալ ենք

  • @sedahovhannisian8467
    @sedahovhannisian8467 5 років тому +4

    Astwac dzez ognakan, Srbazan Hajr, duq surb eq, Astwac dzez pahapan

  • @mariettaarakelian4184
    @mariettaarakelian4184 6 років тому +3

    Շնորհակալություն Աստված օրհնելով օրհնի Ձեզ Ամէն

  • @pianoworld3647
    @pianoworld3647 4 роки тому +2

    Շնորհակալություն ❤

  • @dannakepredanian6279
    @dannakepredanian6279 Рік тому +1

    Ansahman Shnorhakal enk Sahak Srbazanen chapazan hetakrker ev erakan meknabanutyunnere hamar. Astco orhnanke mesht dez het.

  • @karterteryan5137
    @karterteryan5137 6 років тому +4

    Astvas orne des bari xoskeri hamar

  • @user-tv7vn6mg5q
    @user-tv7vn6mg5q 4 роки тому +4

    Ամեն 🌻🌺🌻Փառք Քեզ Տեր Աստված որ հայ ազգը ունի այսպիսի հոգևորական Սահակ Սրբազանը որի քարոզները տրվում են շատ մատչելի և բարձր մակարդակով 🌺Ափսոս որ չկան նոր քարոզի տեսանյութեր 🌹🌺🌹

    • @alla_75
      @alla_75 4 роки тому +1

      ua-cam.com/video/X-PEKtxg-oo/v-deo.html

    • @alla_75
      @alla_75 4 роки тому +2

      Պատրիարք հոր նոր քարոզները այդտեղ կարող եք լսել։

    • @user-tv7vn6mg5q
      @user-tv7vn6mg5q 4 роки тому +1

      Շատ երախտապարտ եմ Ձեզանից որ տեղեկատվականություն տվեցիք նոր քարտեզների համար 🌺🌺🌺

    • @alla_75
      @alla_75 4 роки тому +1

      Խնդրեմ,բարի լսում ։😊

    • @alla_75
      @alla_75 4 роки тому

      ua-cam.com/video/kj5TeyMOVWI/v-deo.html

  • @Qristonyaem
    @Qristonyaem 13 років тому +4

    Շնորհակալություն !!!

  • @erikkhachatryan3434
    @erikkhachatryan3434 11 місяців тому

    🙏🙏🙏

  • @takidintabbara779
    @takidintabbara779 2 роки тому +1

    امين امين امين 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻💯👍🇦🇲🇱🇧💪💪🇱🇧🇦🇲👍💯🙏🏻💯👍🇦🇲🇱🇧💪🇦🇲🇦🇲

  • @mariamshahinyan6745
    @mariamshahinyan6745 3 роки тому +2

    Շնորհակալություն Սրբազան, Ձեր քարոզները հոգիս ջերմացնում են, Աստծո խոսքին ծարավ էինք մնացել։ Շարունակեք խնդրում եմ

  • @user-vk5vj4iw7q
    @user-vk5vj4iw7q 4 роки тому +1

    Հաճույքով եմ լսում Սահակ սրբազանին: բայց որ ասեց հենց լավ ել մերաձ եր, քիչ մնաց նստածս տեղից ընկնեի: Ինչ լավ կլիներ մի 100- 1000 հոգևորական ունենաինք, որ հասկանալի ձևով մեկնաբանեին ու քարոզեին մեզ Քրիստոնեական ճիշտ հավատքը և աստվածաշունչը::::

  • @mariamigityan6969
    @mariamigityan6969 Рік тому

    😮