Katil - Tsayganvag | Կաթիլ - Ցայգանվագ (Official Music Video)
Вставка
- Опубліковано 9 лют 2025
- KATIL | ԿԱԹԻԼ
Sevada Hambarchyan - Vocal, Ac. Guitar
Grigor Kartashyan - Blul (Arm. Woodwind)
Robert Simonyan - Bass Guitar
Grigor Davtyan - Drums, Percussion
Special Guests:
Alexander Hakobyan on Electric Guitar
Payqar Chakhoyan, portraying the electric guitar player in the music video
Recording and Mixing - Sergey Gasparyan (Alpha Sound)
Բառերը` Միսակ Մեծարենցի
Lyrics by Misak Metsarents
… Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
դեռ մինչև ե՞րբ տառապիմ՝
պրպտելով անրջանքիս
թոշ ծաղիկը մտերիմ:
Գուցե վաղը մթնե հոգիս,
գուցե դո՜ւն ալ թարշամիս,
մ’եղծեր հըմայքն անրջանքիս
ու ծաղիկը պաշտումիս…
Ու կը շրջի անտես ոգին
հոն անտառի ծառերուն`
ու երազներս ականակիթ
հետզհետե կը թափի՜ն…
Արևելքի գիշեր մը ջինջ,
շափյուղազարդ երկինքով,
ուր հեշտություն է ամեն ինչ,
ամեն իր լի բուրմունքով:
շաատ հանգստացնող։շատ հավեսս։շատ հետաքրքիր։
շնորհակալություն մեզ սենց լավ բան մատուցելու համար
Ամեն օր ճանապարհին լսում եմ "Ցայգանվագ"֊ը ու լցվում եմ տիեզերական հույզերով։ Շնորհակալություն Ձեզ👏
Բառեր ❤
Բարբառներ❤
Մշակույթ ❤
Հայն ու հայկականը ❤
Շնորհավոր, հիանալի աշխատանք է🎉
Կաթիլի նոր գործ լսելուց, ինչպես միշտ, ոնցոր մաքուր օդի շունչ քաշես էս խեխտող միջավայրում։ Դուք Կաթիլ չեք՝ թթվածի՛ն եք
Ինչ լավ գործ է, սիրուն է հոսում։ Շնորհակալություն💖
Իսկ ձեր ձայնը, ոնց որ սարերի ձայն լինի։
Ամեն մեկդ` զուլալ , հրաշք ԿԱԹԻԼ 💧
ԲՐԱՎՈՈՈ՜՜՜՜❤💙🧡
Յուրահատուկ էր ... Առավոտյան լսում էս ու լիցքավորվում դրական էներգիայով... reels-իս մեջ կդնեմ ❤️💙🧡
Գրիգոր Քարտաշյան ԲՐԱՎՈՈ👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻
Շատ լավնա ամեն ինչ, թույն, համ էլ հակաթույն։ Շնորհակալություն աղբյուրներ։
Պայքարը պարզապես բացառիկ կիթառահար ա 🥰😍
Великолепно!!!
Wow you guys are amazing! Amazing work brothers ❤
Սևադա մինչև հիմա չեմ մոռանում ոնց եղբոյրդ վրա մունաթ եկա(((( կարծելով դու ես)))))))) հրաշք կատարում ,ինչպես միշտ:Բռաաաավոո🎉🎉🎉🎉🎉🎉
the time signature is killing.. bravo guys !!
Ընտիր գործ ա
Բռավո
Այ քեզ հրաշք❤չքնաղ,հոգեպարար,սրտամոտ...🥰
Գործիքավորումը ❤❤❤❤❤❤
Շնորհակալություն 👏👏👏👏👏👏
👏🏽👏🏽👏🏽
Պայքարի սոլոների ժամանակ փշաքաղվում եմ 🛐🛐🛐 հրաշալի է
Անգերազանցելիները ❤
Инструментал крутой! Shat lav erge ❤❤❤❤❤
Այո շարունակեք այս շատ ճաշակով ևհայկական ոգին, բոլորս այս մաքրությյան և ներդաշնակության կարիքն ունենք,ձեզ մեծ բարձրոնքներ և հաղթանակներ,դուք արժանի եք,որ Հայաստանն ու ողջ աշխարհը ձեզ ճանաչի և հիանա❤
Տղեք խնդրում եմ ինչքան ել դժվարությունների չհանդիպեք ձեր կարյեռայում չթողնեք սենց երգեր ստեղծագործելը շատ քիչ հայկական խմբեր կան որ ձեր նման յուրօրինակ ու որակյալ երաժշտություն են ստեղծում, աստված ձեր հետ շարունակեք զարգացնել Հայկակն երաժշտությունը ձեզ մեծ ապագայա սպասում:
Ճիշտ է ❤
Ամենա լավագույն պանտը։
Հերթական գլուխգործոցը։ Տաղանդներ։
Կեցցեք !!!
Էսքաաաաան հրաշք ու Մեծարենցին հիշելը🤍🤍🤍🤍
Սպասում ենք անհամբեր։ Վստահությամբ որ շատ լավ գործա լինելու
Սիրում եմ ձեզ❤։ Ապրեք։
MIAMIT RADIOYOV LSECI U SKSECI LSEL U LSEL . SHAT HZOR GORCA . Apreq
Շատ լավն էր,ապրեք տղաներ,բրավո
So unique and beautiful 😍
Ինչ լավ է, որ կաք ❤
Հզորա բրավո ՛հզորեք
ЖЫВЕ БЕЛАРУСЬ
Ճաշակ❤ արվեստ❤տաղանդ❤
Պայքարը հայոց լավագույն էլեկտրոկիթառահարն ա
Պայքարը վաբշե բառաբանշիկ ա😁
😂
ապրեք, հրաշալի եք դուք, ինքնատիպ
Շատ եմ սիրում ❤
շարունակեք արարել տղաներ❤❤
BRAVO!!!
հիանալի❤
Ապրեք շատ 👌🏾
Lavna shat😊😊😊
Արևմտահայերենը փայլում է երգում Մեծարենցաբար
🔥
Շաատ սիրուն 🫶🏻
👏🏻👏🏻👏🏻
ՑԱՅԳԱՆՎԱԳ
Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ:
Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով:
Ծառաստվերի տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու:
Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն`
Խարշափն որոնց, թույլ հեշտագին,
Կը նվագե օրորուն:
Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
Հետզհետե կը թափի՜ն…
… Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի՛ս,
Դեռ մինչև ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ:
Գուցե վաղը մթնե հոգիս,
Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
Մ’եղծեր հըմայքն անրջանքիս
Ու ծաղիկը պաշտումիս…
Միսաք Մեծարենց
Սպասում ենք❤️❤️❤️❤️❤️
💣💣💣💥
Ստեղեքով շատ եմ քայլել
Ո՞րտեղ է նկարահանված
Վանաձոր
մարդու հոգին խաղաղվում է ձեր երաժշտությունը լսելիս😊
Ոնց որ հայկական Radiohead
Շատ հզոր ա ստացվել
©Ականակիտ
Մեկ էլ ճիշտը Միսաք, ոչ թե -կ
❤
JULYYYYYYYYYYYY COME BACK
👍👍👍
❤❤❤❤
Indz barabanshike dzec
That bit at 4:15. 😊
👍
Ինչ հաճելի ա լսել ես երգը
о чем поется в песне?
Գնաց "լավ երգեր" playlist.
Համերգներ ունենում եք ?
Այոո, մի քիչ առաջ վերջացավ իրենց համերգը )
Հարգելի Անդրանիկ, Կաթիլի համերգների մասին տեղեկանալու համար հետեւեք մեր սոցիալական էջերին:)
Instagram - instagram.com/katil__official/
Facebook - facebook.com/katilmusicofficial/
Telegram - t.me/katilband
Goris?
🤎🤎🤎
❤❤
❤❤❤❤
❤
❤❤❤❤❤❤
🫂
❤
❤❤❤