Կարինե Սոկրատյան , մեկ անգամ ևս աղերսվեցի քո հոգու շռայլությանը, երաժշտության ու բնապատկերների գեղեցիկ համադրությանը: Մի պահ ինձ թվաց, թե կիթառի հնչյուններն իրենց հետ բերում են աղբյուրների կարկաչի ձայնը , որ խառնվում էր արտույտի երգին ու բարձրանում դեպի երկնքի լազուրը՝ այնտեղից անեղծ սեր բերելու, որ «որբերը անսեր չորբանան նորից»: Քո ընտրած երաժշտության հնչյունները ինձ լսելի դարձրին ծաղիկների շնկշնկոցը, ու զգացի, որ քո սիրտն էլ լեռներում է, որպես «ամենաշքեղ ելևէջների կին շեփորահար»՝քամահրանքով նայում ես «քամու վալսի տակ պարող խորթ մայր դարձած ժամանակին:Շնորհակալ եմ:
Ես Վաչե Մոսինյանին շատ եմ լսել, բայց այս անգամ ինձ համար մի ուրիշ Վաչե էր, ասեմ՝ ինչու:Երբ ասմունքում էր «որբերը անսեր չորբանան նորից» բառերը, ձայնը դարձավ դողահար, ու այդ դողի մեջ զգացի կյանքի և մահվան դաժան պայքարը, զգացի, թե զսպված արցունքները ինչպիսի՜ ալեկոծություն առաջացրին նրա հոգում: Շնորհակալ եմ հուզիչ ասմունքի համար, Վաչե Մոսինյան:
«Աղբյուրների զով ջրերից մի բաժակ հոգի առա» ձեռքս, հուշիկ քայլերով եկա ձեր հետևից: Կարինե Սոկրատյանի ձեռքի տակ արարված բնությունն ինձ պարուրեց այնպես, որ չհասկացա՝ ինչպես հայտնվեցի բանաստեղծուհի ----------«թափառական լաստում՝ ժամանակի անկանոն ալիքների վրա...Ներծծվեցի իրեն պաշարած անմեկնելի թախիծով, և գուցե չսթափվեի, եթե Վաչե Մոսինյանի ձայնի հետևից չմտնեի այն օջախը, որտեղ «ալրամաղը մոր խղճի պես ճերմակ էր», ու «սերը երբեք չէր աղմկում այնտեղ», բայց այստեղ էլ ազատագրված չէինք ճակատագրի հարվածներից, ու երբ մոր հոգին երկնային արքայությունում էր « այդ օրվանից կոտրվեց ու անհետացավ բանաստեղծուհու երազի մի թևը», բայց ես շատ կուզենայի բռնել քո ձեռքը, միասին այրեինք « չոր տագնապները, տաքանայինք ու ազատագրվեինք բոլոր տեսակի սփրթնած կրքերից»: Շնորհակալ եմ, խոնարհումս...
Դու մեր աննման Արմենուհի, անչափ հուզիչ էր կարդալ.. Ամեն անգամ էնպիսի սիրով ես արձագանքում, որ սիրտս հալչում է, առանց այդ էլ քանի օր է լիքն էի ՝ կարծես սրտիս մեջ կրելով Նաթելայի ասած և չասած խոսքերը, Աստված օրհնի քեզ և մեր բոլոր ընկերներին, ովքեր ամեն առիթով ուրախացնում են մեզ...Եվ, քանի որ այսօր ասում են շնորհակալության օրն է, (չնայած համարում եմ, որ մեր ամեն օրն է շնորհակալության օր) ցանկանում եմ ի սրտե ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասել մեր բոլոր ընկերներին: Աստված օրհնի ու պահպանի բոլորիդ 💋💝
Կարինե Սոկրատյան , մեկ անգամ ևս աղերսվեցի քո հոգու շռայլությանը, երաժշտության ու բնապատկերների գեղեցիկ համադրությանը: Մի պահ ինձ թվաց, թե կիթառի հնչյուններն իրենց հետ բերում են աղբյուրների կարկաչի ձայնը , որ խառնվում էր արտույտի երգին ու բարձրանում դեպի երկնքի լազուրը՝ այնտեղից անեղծ սեր բերելու, որ «որբերը անսեր չորբանան նորից»: Քո ընտրած երաժշտության հնչյունները ինձ լսելի դարձրին ծաղիկների շնկշնկոցը, ու զգացի, որ քո սիրտն էլ լեռներում է, որպես «ամենաշքեղ ելևէջների կին շեփորահար»՝քամահրանքով նայում ես «քամու վալսի տակ պարող խորթ մայր դարձած ժամանակին:Շնորհակալ եմ:
Ես Վաչե Մոսինյանին շատ եմ լսել, բայց այս անգամ ինձ համար մի ուրիշ Վաչե էր, ասեմ՝ ինչու:Երբ ասմունքում էր «որբերը անսեր չորբանան նորից» բառերը, ձայնը դարձավ դողահար, ու այդ դողի մեջ զգացի կյանքի և մահվան դաժան պայքարը, զգացի, թե զսպված արցունքները ինչպիսի՜ ալեկոծություն առաջացրին նրա հոգում: Շնորհակալ եմ հուզիչ ասմունքի համար, Վաչե Մոսինյան:
«Աղբյուրների զով ջրերից մի բաժակ հոգի առա» ձեռքս, հուշիկ քայլերով
եկա ձեր հետևից: Կարինե Սոկրատյանի ձեռքի տակ արարված բնությունն ինձ պարուրեց այնպես, որ չհասկացա՝ ինչպես հայտնվեցի բանաստեղծուհի ----------«թափառական լաստում՝ ժամանակի անկանոն ալիքների վրա...Ներծծվեցի իրեն պաշարած անմեկնելի թախիծով, և գուցե չսթափվեի, եթե Վաչե Մոսինյանի ձայնի հետևից չմտնեի այն օջախը, որտեղ «ալրամաղը մոր խղճի պես ճերմակ էր», ու «սերը երբեք չէր աղմկում այնտեղ», բայց այստեղ էլ ազատագրված չէինք ճակատագրի հարվածներից, ու երբ մոր հոգին երկնային արքայությունում էր « այդ օրվանից կոտրվեց ու անհետացավ բանաստեղծուհու երազի մի թևը», բայց ես շատ կուզենայի բռնել քո ձեռքը, միասին այրեինք « չոր տագնապները, տաքանայինք ու ազատագրվեինք բոլոր տեսակի սփրթնած կրքերից»: Շնորհակալ եմ, խոնարհումս...
Դու մեր աննման Արմենուհի, անչափ հուզիչ էր կարդալ..
Ամեն անգամ էնպիսի սիրով ես արձագանքում, որ սիրտս հալչում է, առանց այդ էլ քանի օր է լիքն էի ՝ կարծես սրտիս մեջ կրելով Նաթելայի ասած և չասած խոսքերը, Աստված օրհնի քեզ և մեր բոլոր ընկերներին, ովքեր ամեն առիթով ուրախացնում են մեզ...Եվ, քանի որ այսօր ասում են շնորհակալության օրն է, (չնայած համարում եմ, որ մեր ամեն օրն է շնորհակալության օր) ցանկանում եմ ի սրտե ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասել մեր բոլոր ընկերներին: Աստված օրհնի ու պահպանի բոլորիդ 💋💝