27 05 24 EU4Culture Sevan ArtHub ծրագիրն ամփոփեցին մասնակիցների ավարտական աշխատանքների ցուցահանդեսով

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 тра 2024
  • Մայիսի 26-ի տեղի ունեցավ «Հետաքրքրված մարդկանց նշումներ» ցուցահանդես «Նկուղ» ստեղծարար հարթակում, որտեղ ներկայացված էին Sevan ArtHub ծրագրի մասնակիցների ավարտական աշխատանքները: Sevan ArtHub-ը «Նորարար Փորձառական Արվեստի կենտրոն»-ի (ՆՓԱԿ) կողմից իրականացվող կրթական նախագիծ է, որն իրակակացվել է EU4Culture ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում: Նախագիծը մոտեցավ իր ավարտին՝ ամփոփելով արդյունքները այս ցուցահանդեսով: Նախագիծը նպատակ ուներ Սևան քաղաքում բնակվող երիտասարդների շրջանում մեծացնել ժամանակակից արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, աջակցել սեփական արվեստային գաղափարների իրագործմանը, փոխանցել ու համաստեղծել ժամանակակից արվեստի պատմության և տարբեր մեդիաների վերաբերյալ գիտելիք և հմտություն: Նախագիծը մեկնարկել է 2024թ-ի հունվարին՝ ներառելով կրթական բաղադրիչի մշակում, մասնագետների ընտրություն և վերապատրաստում, Սևան համայնքից ներգրավված մասնակիցների համար աշխատարանների, դասախոսությունների, արվեստագետների հետ հանդիպումների կազմակերպում: Sevan ArtHub-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Culture ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխիայի կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանում Ֆրանսիայի ինստիտուտի կողմից:

КОМЕНТАРІ •