04 06 24 Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:

Поділитися
Вставка
  • Опубліковано 3 жов 2024
  • Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:
    ___
    Հունիսի 2-ին «Նկուղ» ստեղծարար հարթակում տեղի է ունեցել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված «Չվերականգնվող, թե Կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկում, որին հաջորդել է թղթի վերամշակման վարպետաց դաս:
    Հունիսի 4-ին Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում տեղի է ունեցել «Արևն ու կայուն էներգիան» խորագրով թեմատիկ զրույց-պարապմունք:
    ____
    Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
    Այս տարի ևս հայտարարվել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ, որին կարող են մասնակցել բնակիչները, խրախուսվում է երեխաների, երիտասարդների մասնակցությունը: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:
    Մրցույթին մասնակցելու համար նկարչական աշխատանքները (jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել sevan.gegharkunik@mta.gov.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունիսի 10-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, բնակավայրը, կոնտակտային տվյալները:
    Ընտրված երեք լավագույն աշխատանքները կուղարկվեն Հայաստանի Համայնքների միություն:
    Այդ նպատակով ստեղծված ժյուրին կգնահատի աշխատանքները, մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 25-ը:
    Ազգային մակարդակով առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

КОМЕНТАРІ • 1