Գյումրվա տույ-տույ և Ղաշանգ է (Armenian folk)

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 січ 2015
  • Գյումրվա ժողովրդական «Գյումրվա տույ-տույ» և «Ղաշանգ է» երգերն են՝ Գյումրիի ժող. գործիքների պետական նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Մուրադ Մալխասյան և Նվարդ Հարությունյան: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան: Երգի նկարագրությունը տե՛ս այստեղ. • Գյումրիի ժողգործիքների...
    "Gyumrva tui-tui and Ghashang e". Performs Ensemble of national instrumens of Gyumri (Armenia). Vocals by Mourad Malkhasyan and Nvard Haroutyunyan. Art director and conductor Jemma Kaghtsrikyan.
    Երգի խոսքերը՝
    Խորովածը շատ լավ բան է,
    Վա՜յ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ,
    Առանց գինի անհամ բան է,
    Ջա՜ն, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ:
    Ես խըմած եմ, վերեն կուգամ,
    Վա՜յ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ,
    Աներանցըս տընեն կուգամ,
    Ջա՜ն, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ:
    Էրկու ֆայտոն զանիթ կէնեմ,
    Վա՜յ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ,
    Յարիս մայլեն շախա կէնեմ,
    Ջա՜ն, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ:
    Քեֆ անելը շատ լավ բան է,
    Քեֆ անելը շատ լավ բան է,
    Սիրած յար, քո ցավը տանեմ,
    Վա՜յ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ,
    Ջա՜ն, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ:
    Քեֆ անելը շատ լավ բան է,
    Առանց գինի անհամ բան է,
    Վա՜յ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ,
    Ջա՜ն, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ:
    Տույ-տույ, տույ-տույ, ջա՜ն:
    Ղաշանգ է մայլի տղեն,
    Տընկոզ է մայլի տըղեն:
    Տընկոզ - տընկոզ ման արի,
    Գիշերները տուն արի:
    Գարնան արև եմ ուզում,
    Ղաշանգ է մայլի տղեն,
    Յարիս տեսնել եմ ուզում,
    Տընկոզ է մայլի տըղեն,
    Շախով-շուխով էն տըղեն
    Կը խընդա բերնի տըկեն:
    Էս ինչ անուշ խայդա է,
    Ղաշանգ է մայլի տըղեն,
    Թազա սեր ու սավդա է,
    Շախով-շուխով էն տըղեն
    Կը խընդա բերնի տըկեն:
    Արևը նոր ծագել է,
    Ղաշանգ է մայլի տըղեն,
    Սիրած յարըս էկել է,
    Տընկոզ է մայլի տըղեն
    Տընկոզ-տընկոզ ման արի,
    Գիշերները տուն արի:
    Ղաշանգ է մայլի տըղեն,
    Տընկոզ է մայլի տըղեն:
    Կը խընդա բերնի տըկեն,
    Կը խընդա բերնի տըկեն:
    Տընկոզ-տընկոզ ման արի,
    Գիշերները տուն արի:
    զանիթ - ռուս. занять բառն է: Զանիթ կէնեմ - զբաղեցնում եմ:
    մայլա - մահալ թաղ (թրք.)
    շախա անել - իրեն ցուցադրել, մարդկանց ուշադրությունն իր վրա գրավել
    ղաշանգ - սիրունատես (պրսկ.)
    տընկոզ - գինովցած
    թազա - նոր (պրսկ.)
    սավդա - սեր (թրք. սեվդա)

КОМЕНТАРІ • 16

  • @annakasparian5992
    @annakasparian5992 3 роки тому +4

    Ջաան ջաան Գյումրիս🙏🏼👍🌹🌹🌹🌹🌹🌹🥂

  • @azat1946
    @azat1946 Рік тому +2

    Շատ ապրեք հրաշալի կատարում!!!ՋԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՋԱՆ!🙏🙏🙏👍👍💯

  • @user-uj2pe6wn5d
    @user-uj2pe6wn5d 2 місяці тому +1

    Гюмрус амн у от уриш э апрес мурад джан джан эм асел

  • @VMartinyan
    @VMartinyan 9 років тому +1

    Գյումրվա Տույ-տույը միայն "Շիրակի մեղեդիները" ֆիլմում էի լսել։ Նոր գործիքավորմամբ ու կատարմամբ չէի լսել։ Հրաշքա․․․ Շնորհակալություն Արշակ ջան․․․

    • @Aygaber
      @Aygaber  9 років тому

      Խնդրեմ, Վահրամ ջան, սիրով:

    • @amaromar6767
      @amaromar6767 6 років тому

      Կարելի էր նշել նաև գործիքավորման,մշակման հեղինակի անունը՝Անդրանիկ Ներսիսյան:

    • @andranik.nersisyan.9719
      @andranik.nersisyan.9719 6 років тому

      Շնորհակալություն Ամար ջան

  • @user-ug1zy7by6s
    @user-ug1zy7by6s 5 років тому +2

    Мурад Малхасян Вы гений!

  • @ig6438
    @ig6438 5 років тому +1

    ay jan e jan jan jan

  • @user-gu4xh2lf7c
    @user-gu4xh2lf7c Рік тому

    ДЖАНН ДЖИГАРНЕРСС ГЮМРИССС УРИШШ Э АВАТАЦЕК ДЖАННН СИРЕМГГГГ ЯМАН ЯМАНН ДЖАННН