«Զարթի՛ր, լաո» ռազմահայրենասիրական երգ / "Wake up son!" Armenian patriotic song

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 чер 2024
  • «Զարթի՛ր, լաօ», հայկական ժողովրդական երգ, ստեղծվել է 1890-ական թթ. Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանում։
    Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու ազդեցիկ խումբ ուներ, չի գիտակցվում այլևս իբրև իրական պատմական անհատ, այլ հանդես է գալիս որպես ազատամարտիկի խորհրդանիշ։ Արաբոյի խմբի գործունեության ասպարեզը Մշո դաշտն էր, Սասունը։ 1893 թվականին Արաբոն Կովկաս վերադառնալիս հանկարծակի իր խմբով շրջապատվում է Բուլնըխի Գյալեռաշ ձորում. անհավասար կռվի մեջ բոլորը զոհվում են։
    Հետագա գործածության ժամանակ այս պատմական երևույթի հետ կապ ունենալը մոռացության է մատնվել։
    Երգի կրած փոփոխությունները դրսևորվել են նաև վերնագրում՝ «Արաբոյի երգ», «Քաջ Արաբոյի երգ», «Մշեցու երգ», «Զարթիր լաո» և այլն։
    Երգի բառերը, տեղեկությունը՝ genius.com/Fahrat-zartir-lao-..., hy.wikipedia.org/wiki/%D4%B6%...
    Երգը՝ ergir.am/zartnir_lao/, • Զարթնիր Լաո երգի բառեր...
    Տեքստ՝
    Խուժան ասկեար զորք է հանել,
    Եկել Մշո դաշտն է պատել։
    Խուժան ասկեար զորք է հանել,
    Եկել Մշո դաշտն է պատել։
    Սուլթան կ'ուզէ ջնջել մեզի,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...
    Սուլթան կ'ուզէ ջնջել մեզի,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...
    Խեղճ մշեցին մեռավ լալով,
    Օտար երկրներ ման գալով։
    Խեղճ մշեցին մեռավ լալով,
    Օտար երկրներ ման գալով։
    Մեռավ թուրքի պարտքը տալով,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...
    Մեռավ թուրքի պարտքը տալով,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...
    Ի՞նչ անիծեմ թուրք ասկեարին,
    Որը սպանեց ջոջ Աբոյին։
    Ի՞նչ անիծեմ թուրք ասկեարին,
    Որը սպանեց ջոջ Աբոյին։
    Մեր հույս թողեց օրորոցին,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...
    Մեր հույս թողեց օրորոցին,
    Զարթի'ր լաո, մեռնիմ քեզի...

КОМЕНТАРІ • 2