Շուշան Պետրոսյան - «Մարտակերտ»

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 сер 2014
  • Հեղինակ՝ Քրիստ Մանարյան,
    Գործիքավորումը՝ Արման Փահլևանյանի:
    Նկարում Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն է:
    * * *
    Զարթնել է ու բացվել երկինքը իմ,
    Ազատ է տառապած երկիրը իմ:
    Գարնան կռունկներն են տունդարձի ճամփեքին,
    Մարտակերտ են թռչում հող իմ անգին:
    Գարնան կռունկներն են տունդարձի ճամփեքին.
    Միանամ նրանց երամներին...
    Կռիվ ու պատերազմ դարձել են հուշ,
    Բայց վերք է մնացել սրտիդ քնքուշ,
    Տղերքդ հանգչում են մարտերիդ դաշտերում,
    Հարազա՛տ Մարտակերտ, հո՛ղ իմ անուշ:
    Տղերքդ զոհվել են, որ գալիքդ պայծառ
    Չծածկի էլ երբեք սև մշուշ...
    Թե՛ արթուն, թե՛ քնած
    Անունդ եմ տալիս,
    Դո՛ւ՝ ամրոց անառիկ,
    Քո գիրկն եմ գալիս,
    Փաթաթած ոտքերիս
    Ճամփեքդ քարոտ՝
    Իմ հերո՛ս Մարտակերտ,
    Անվերջ իմ կարոտ: (x2)
    Նոր շունչ է քեզ բերում ամեն գարուն,
    Էլ չի թափվի կրկին հայի արյուն:
    Դաժան մարտերի բովում կերտված Մարտակե'րտ,
    Քո երազը խաղաղ երգ է կանչող
    Դաժան մարտերի բովում կերտված Մարտակե՛րտ,
    Արցախցու ոգին ես մարտնչող....
  • Наука та технологія

КОМЕНТАРІ • 5

  • @vlad77k
    @vlad77k 10 років тому +5

    Excellent song, thank you especially Edgar for this video, and thousands of my Thanks to Shushan-jan for her astonishing Patriotic Performance!

  • @gorgor9633
    @gorgor9633 2 роки тому

    Qolatak🇦🇲🇦🇲

  • @user-yu6ke6ls6y
    @user-yu6ke6ls6y 3 роки тому

    👍👍👍