Հրետանի․ Դաս 1 Ականանետ

Поділитися
Вставка
  • Опубліковано 13 кві 2023
  • Հրետանու՝ մասնավորաբար, ականանետի կիրառման մասին է ԱՏԱՆ-ի այսօրվա դասը։ Հրետանավոր, քաղաք Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ մայոր Սուրեն Կարապետյանը բացատրում է հրետանու առանձնահատկությունները, նշում է՝ ինչպես են կատարվում չափումները, օգնում կիրառել հեռավորությունների որոշման բանաձևերը, սովորեցնում դրանք հիշելու գաղտնիքները։
    Ականները լինում են բեկորաֆուգասային, լուսատար և լուսային։ Բեկորաֆուգասայինները կիրառվում են ընդդեմ հետևակի (o-открытый) կամ շենք-շինությունների դեմ (з-закрытый) նախադրվող տվյալով։ Առաջին դեպքում դրանք պայթում են թիրախային կետի մակերեսին, երկրորդ դեպքում՝ մխրճվելուց հետո։
    Լուսային ականները օգտագործվում են գիշերով՝ առավել ճշգրիտ տեղորոշման համար։ Ծխատար ականները կիրառվում են սեփական զորքի շարժը քողարկելու, դաշտը վառելու և այլ նպատակներով։
    Խոսելով ականանետի առավելություններից՝ մասնագետը նշում է նախ դրա դյուրաշարժության մասին․ այն կարելի է կիրառել լքված տներից, փոքրիկ փոսերից ու խրամատներից՝ նույնիսկ հակառակորդի «քթի տակից»։ Հարկ է հիշել, որ ականանետի պայթուցիչը շատ զգայուն է, տեղափոխելիս կափարիչը պետք է միշտ փակ պահել։
    Հրետանու նշանառման, ինչպես նաև հրետանավորին տվյալներ հաղորդելու համար հարկ է օգտվել բանաձևերից։ Դրանցից մեկն այստեղ կնշենք՝ D=h*5/անկյուն, որտեղ բարձրությունը կիրառում ենք սմ-ներով, իսկ անկյունը՝ մմ-երով։ Կոորդինատները որոշելու մյուս միջոցներին ծանոթացեք՝ դիտելով տեսանյութը․ մայոր Կարապետյանը բացատրում է առավելագույնս պարզ ու հետաքրքիր։

КОМЕНТАРІ •