Karmen Martirosyan
Karmen Martirosyan
  • 18
  • 123 185
Բացահայտում ԱՏԱՆ-ից․ ինքնահռչակ ստախոսը
2020-ի 44-օրյա մարտական ակտիվ գործողությունների դադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք դիրքերում դիրքապահ կամավորների անհրաժեշտություն կար։ ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի կազմակերպմամբ այդ գործին կամավորագրվեցին մարդիկ, որոնց մի մասի ճանապարհները, սակայն, հետագայում բաժանվեցին։
Այս տեսանյութում ԱՏԱՆ ՌՀՀԿԻ-ի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը հայտնում է Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի մի շարք ստերի մասին․ վերջինս, իրեն վերագրելով ԱՏԱՆ-ի կազմում ընդգրկված այլոց արարքները (մասնավորաբար՝ սխալմամբ հակառակորդի մոտ հայտնված հովվի և նրա հոտի վերադարձը կազմակերպելը) փառքի դափնիներ է ստացել և վայելել տևական ժամանակ։ Նաև, ԱՏԱՆ-ի անունից դրամահավաք է կազմակերպել՝ Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ յուրացնելով ԱՏԱՆ-ի ձեռբերումները, հետո էլ յուրացնելով նրանց հավաքագրած գումարը։ Մանրամասներն այս ամենի մասին՝ ապացույցներով, նաև այլ բացահայտումներ կարող եք տեսնել այս նյութում։
Переглядів: 34 886

Відео

ԱՏԱՆ-ի առաջին շրջանավարտներն ընտրեցին զինվորականի ուղին
Переглядів 4,3 тис.5 місяців тому
ԱՏԱՆ-ի սաներից ոչ բոլորն են ստանում ավարտական վկայականներ․ այստեղ շրջանավարտների համար սահմանված քննությունները բավական բարդ են, և դրանց համար անհրաժեշտ է ֆիզիկական ու հոգեբանական լուրջ պատրաստություն, գերազանց կամ լավ առաջադիմություն բոլոր առարկաներից։ Այս տարի ավարտական վկայականներ ստացան Միքայել Սեդրակյանն ու Հարություն Կագանյանը․ երկուսն էլ որոշել են շարունակել զինվորականի գործը՝ ուսանելով ...
Հակահարված ադրբեջանական քարոզչական ստին
Переглядів 12 тис.11 місяців тому
Ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանի խոսքը, կտրելով կոնտեքստից, ներկայացվել է՝ որպես ահաբեկչություն պատրաստելու մասին հայտարարություն։ Լրագրողն անհիմն պնդում է արել, թե հայ հրամանատարը շարունակում է մնալ նվաճված Արցախում՝ Ադրբեջանի դեմ պատրաստելով որոշակի գործողություններ։ Եփրեմ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում է․ նա հակադարձում ...
Հավաքում ենք 6S մարտկոց
Переглядів 116Рік тому
6S մարտկոց հավաքելու դաս․ տիրապետելով այս հմտությանը՝ նույն սկզբունքով կարելի է հավաքել առավել կամ պակաս հզորության մարտկոցներ։
Հոգևոր զրույց ԱՏԱՆ զինավանում
Переглядів 342Рік тому
Աստված տիեզերքն արարել է իր Սիրով։ Նա մարդուն օժտել է ազատ կամքով, բանականությամբ և հնարավորություն է տվել աճելու և կատարյալ դառնալու՝ Իր նման։ Դրա համար անհրաժեշտ է մարդու ազատ կամքը, որով էլ պետք է մարդն ընտրի կատարելության ուղին։ Աստվածային շնորհի, սիրո, կյանքի իմաստի, մարդու աստվածային իշխանության և իրական երջանկության մասին է Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինաս ավագ քահանա Մարտիր...
Թովմաս Մարտիրոսյան․ Զինվորը
Переглядів 1,2 тис.Рік тому
Թովմաս Սմբատի Մարտիրոսյան ԱՏԱՆ ՌՀՀԿ ի ռազմական խորհրդի նախագահ Թովմաս Մարտիրոսյանն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում ծառայել է հայրենիքին, նվիրվել նրան անմնացորդ։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ մասնավորաբար, Մարտակերտի,Մատաղիսի, Վարանգաթաղի և Լուլասարի պաշտպանության համար մղվող մարտերին․ ստացել է բեկորային վիրավորում։ 2022 թ․ Ջերմուկի համար մղվող մարտերում դրսևորել է բացառիկ արիություն: Ուժեղ...
Նորակոչիկներին
Переглядів 11 тис.Рік тому
Խորհուրդներ նորակոչիկներին, զրույց ապագա զինվորների ծնողների հետ, և, իհարկե, իրական զինվորական բարեմաղթանք․ ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը հիշեցնում է, որ որդիների՝ անվտանգ և պատասխանատու ծառայություն անցնելու մասին հոգալ պետք է նախապես՝ նրանց տալով գործնականում նախնական զինպատրաստություն անցնելու իրական հնարավորություն։ Եթե Ձեր որդուն տվել են ծանուցագիրն, ու Դուք հիմա առավել սուր եք գի...
ԱԲՕ Գիպսով անշարժացում
Переглядів 283Рік тому
Իր ստեղծման օրվանից մինչ հիմա գիպսը չի կորցրել իր գործնական նշանակությունը․ այն կարող է օգտագործվել նաև ռազմի դաշտում կոտրված վերջույթներն անշարժացնելու համար։ Իսկ թե ինչպես ճիշտ դնել գիպս, բացատրում է օրթոպեդ-վնասվածքաբան Հովհաննես Դրմոյանը։ Դիտե՛ք, գոնե մի անգամ պետք է սա տեսնել։
Պատրաստվեք մարտի այսօր, քանի դեռ այն չի սկսվել
Переглядів 6 тис.Рік тому
Առօրյայում մոռանում ենք, որ պատերազմող երկիր ենք, իսկ երբ մի պայթյուն է լինում, մարդիկ սահմանի կողմն են նետվում։ Բայց մի՛շտ է պետք հիշել, որ մեծագույն դավաճանություն է անպատրաստ մարդուն մարտի տանելը։ Համեմատաբար խաղաղ այս ժամանակը անհրաժեշտ է, որ ամեն մարդ օգտագործի պատրաստվելու համար՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների ակտիվացման պարագայում հաշվապահ թե բժիշկ՝ բոլորը դառնալու են մարտի...
Շուշին հայկական է, մեր ոգին մարտական է
Переглядів 1,3 тис.Рік тому
Հազարամյակների հեռուներից մեզ հասած իրեղեն ապացույցները, պատմական հարյուրավոր վկայություններն անհերքելի ապացույց են, որ Շուշին հայկական է։ Այս պահին մեր Ճերմակ Մարգարիտը նվաճված է, սակայն խիստ ժամանակավոր է թշնամու այս հաղթանակն ու հրճվանքը։ Որքան էլ կեղծելով հնարավոր ամեն պատմական փաստ՝ Ադրբեջանն աշխարհին ներկայացնի իր ստերը, և տարածի դրանք՝ կաշառքով ու քաղտեխնոլոգիաները հմտորեն օգտագործելով, ...
Պատասխան ադրբեջանական քարոզչամեքենային
Переглядів 1,1 тис.Рік тому
Օրերս ադրբեջանական CBC հեռուստաալիքն անդրադարձել էր ԱՏԱՆ-ի դասերից մեկին, որը հեռարձակվել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Դիտելով ականապատման և ականազերծման մասին կադրերը՝ նրանք եզրակացրել էին, որ ահա այսպես են իրենց հարևան երկրում պատրաստում ահաբեկիչներ։ ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը պատասխանում է մտահոգ դեմքով անտրամանաբանական մտքեր արտահայտող քարոզիչներին․ ա՛յս (օրինակ՝ ականազերծմա...
Այլևս երբե՛ք․ ուրեմն, պատրաստվեք պատերազմի
Переглядів 13 тис.Рік тому
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելը նրանց տառապանքի ու մահվան վրեժով պատերազմի պատրաստվելն է։ Ցեղասպանության կրկնությունը թույլ չտալու համար "Այլևս երբեք" ասելը քիչ է, անհրաժեշտ է սովորել, կարողանալ թույլ չտալ վայրագություն մեր երկրի, մեր հայրենակիցների հանդեպ։ Խաղաղություն թուրքի հետ հնարավոր չէ, քանի որ նա երբևէ խաղաղության իր երդումը չի պահել, քանի որ պատմությունն է վկայում, նա մեզ ...
Հրետանի․ Դաս 1 Ականանետ
Переглядів 1,3 тис.Рік тому
Հրետանու՝ մասնավորաբար, ականանետի կիրառման մասին է ԱՏԱՆ-ի այսօրվա դասը։ Հրետանավոր, քաղաք Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ մայոր Սուրեն Կարապետյանը բացատրում է հրետանու առանձնահատկությունները, նշում է՝ ինչպես են կատարվում չափումները, օգնում կիրառել հեռավորությունների որոշման բանաձևերը, սովորեցնում դրանք հիշելու գաղտնիքները։ Ականները լինում են բեկորաֆուգասային, լուսատար և լուսային։ Բեկորա...
ԳՆԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Հակառակորդին ջարդելու ձևերն էլ գիտենք
Переглядів 12 тис.Рік тому
ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի հիմնադիր, հրամանատար Գնել Հովհաննիսյանը պատմում է պարտության պատճառների մասին՝ նշելով, որ դրանցից շատերը շարունակում են առկա լինել բանակում։ Կրթություն, որ չի համապատասխանում մեր ժամանակների պատերազմի պահանջներին, բարոյահոգեբանական վիճակ, որի ուղղությամբ աշխատանք չի տարվում, զենք-զինամթերքի անտրամաբանական տրամադրում և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց ամեն օր առնչվում է մեր դիրքապահը։։...
ԱԲՕ․ Ներարկում
Переглядів 2,6 тис.Рік тому
Մարտադաշտում ներարկման կարիք հաճախ է լինում՝ թե ցավազրկող, թե բուժող որոշ դեղեր զինվորներն ունենում են անհատական դեղարկղերում և անհրաժեշտության դեպքում ներարկում անում իրենց կամ ընկերներին։ Բժշկուհի Մարինա Խաչատրյանի այս դասն ԱՏԱՆ-ում ներարկում ճիշտ կատարելու մասին է։ Նա նշում է՝ ասեղը կամ դեղը վերցնելիս, բացելիս, ներմուծելիս ինչ հանգամանքներ է պետք հաշվի առնել, ինչին ուշադրություն դարձնել, ինչ...
ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ Պատերազմը մոտ է․ պատրաստվեք
Переглядів 18 тис.Рік тому
ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ Պատերազմը մոտ է․ պատրաստվեք
Ես ԱՏԱՆ֊ում եմ
Переглядів 1,7 тис.Рік тому
Ես ԱՏԱՆ֊ում եմ
Հաղորտի գյուղի զարգացման երկու ծրագիր շահեցին պատանի ճամբարականները. սա գործելու նոր մոդելի հիմքն է
Переглядів 1,4 тис.2 роки тому
Հաղորտի գյուղի զարգացման երկու ծրագիր շահեցին պատանի ճամբարականները. սա գործելու նոր մոդելի հիմքն է