Պարույր Սևակ - ԶՈՒՐ ԵՍ ՀԱՄԲԵՐՈՒՄ (Նույն Աշնան օրն է ), Կարդում է Ազատ Մալխասյանը
Вставка
- Опубліковано 5 жов 2024
- Պարույր Սևակ
ԶՈՒՐ ԵՍ ՀԱՄԲԵՐՈՒՄ
.
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ թո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք…
…Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում…
13.VIII.1956թ. Չանախչի
Կարդում է Ազատ Մալխասյանը
❤️
❤
Շատ լավ էիք կարդում,շատ լավ 🍂🍂🍂
Shat laveq asmunqum👏😔
😢😢😢😢 ....
Hrasq pStum em Cevaki amen mi xocky
հրաշք ձայն🙈🙉🙊
Можно песню
●●●《{([,,,\...❤❤❤...ԶԱՆԳԻ...❤❤❤.../,,,])}》■■■
08
Երաժշտության անունը կասե՞ք:
The Cinematic Orchestra Arrival of the Birds & Transformation
@@azatmalkhasyan Շնորհակալ եմ:
Лацацрик