Ստացիր առանց խնդրելու, փնտրելու ու թակելու. 19.03.2023.

Поділитися
Вставка
  • Опубліковано 25 сер 2024
  • Կատարել նվիրատվություն՝ cutt.ly/OBVHqlo
    Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝
    Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։ Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։ Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։ Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։
    Հովհաննես 12. 9-13
    Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։ Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. Ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։
    Հովհաննես 12. 18-19
    Եւ պիտի լինի այն ժամանակը, որ ես Երուսաղէմը պիտի քննեմ ճրագներով, եւ պիտի պատժեմ իրանց մրուրի վերայ նստող մարդկանցը, որոնք ասում են իրանց սրտումը. Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք։ Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. Եւ պիտի տուներ շինեն, բայց չ’բնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չ’խմեն։
    Սոփոնիա 1. 12-13
    Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։ Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.
    Հռոմեացիներին 1. 21-22

КОМЕНТАРІ •