Երկրապահական խաչքարի օծում Աջափնյակում

Поділитися
Вставка
  • Опубліковано 4 лис 2024
  • Երկրապահ կամավորականների միությունը մշտապես վառ է պահում հայրենիքի համար զոհված, անհայտ կորած մարտընկերների հիշատակը: Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող բազմաթիվ խաչքարեր, հուշակոթողներ են երկրապահները կանգնեցրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում:
    Աջափնյակում այսօր՝ նոյեմբերի 20-ին, օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշապատ-խաչքարը: Այստեղ փորագրված են 1990-ականներից մինչև ապրիլյան պատերազմում զոհված Աջափնյակ վարչական շրջանի բոլոր 96 զոհված ազատամարտիկների և զինվորների անունները: Երկրապահական ընտանիքի հետ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, ով իր երկրապահական պարտքն է համարում եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցին սատարելը:
    Հայրենիքի համար նահատակվածների հիշատակին կանգնեցված խաչքարն օծվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ: «Այսուհետ այս խաչքարը նաև սրբավայր է և երկրպագելի», - ասաց Սրբազանը: Սուրբ Հայրն օրհնեց նաև հանդիսությանը ներկա երկրապահ Արամ Սարգսյանին:
    ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը շնորհակալություն հայտնեց երկրապահի Աջափնյակի տարածքային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Ավետիսյանին այս կարևոր նախաձեռնության իրականացման համար: Երկրապահական ավանդույթի համաձայն միջոցառուման ավարտին Աջափնյակի երկրապահ ազատամարտիկներն արժանացան ինչպես երկրապահական , այնպես էլ գերատեսչական պարգևների:
    Մանրամասները՝ տեսանյութում:

КОМЕНТАРІ •