Yerkrapah Kamavorakan
Yerkrapah Kamavorakan
  • 459
  • 2 930 270
ԵԿՄ վարչության նախագահը Տավուշի մարզային խորհրդի նոր նախագահ է նշանակել
Երկրապահ կամավորականների միության կանոնադրության համաձայն (9.14) համագումարից հետո ԵԿՄ վարչության նախագահի հրամանով նշանակվում են կառույցի մարզային խորհրդի ղեկավարներ:
Առաջին նշանակումը Ս. Միքայելյանը Տավուշի մարզում կատարեց:
Մայիսի 21-ին ԵԿՄ վարչության փոխնախագահները, վարչության անդամները ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հանդիպեցին Տավուշի մարզի երկրապահներին:
Հանդիպման նպատակը Տավուշի մարզային խորհրդի նոր ղեկավարի ներկայացումն էր:
Ս. Միքայելյանի հրամանով ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Ռուդիկ Դավթյանին փոխարինեց Աշոտ Երիցյանը, ով ղեկավարում էր Իջևանի տարածքային բաժանմունքը:
Մանրամասները` տեսանյութում:
Переглядів: 4 529

Відео

Զապորոժիեի հայ համայնքը աջակցում է Երկրապահին
Переглядів 1,7 тис.5 років тому
Երկրապահ կամավորականների միությունն իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական աջակցություն է ստանում: Այսօր`մայիսի 22-ին, ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպ...
Հաղթանակների մայիս
Переглядів 1,1 тис.5 років тому
«Աշոտ Մանուկյանն իր ապրած սխրալից կյանքով սերունդների համար ընդմիշտ հայրենասիրության վառ օրինակ է». ԵԿՄ վարչության փոխնախագահ Մայիսյան հաղթանակներին և «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր հրամանատար Աշոտ Մանուկյանի հիշատակին էր նվիրված Երևանի հ. 93 դպրոցում կազմակերպված ցերեկույթը: Հայրենասիրական ավանդույթներով աչքի ընկնող այս կրթօջախը կրում է մեր ազատամարտի լեգենդար հրա...
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է
Переглядів 1,8 тис.5 років тому
Երկրապահի օրվա միջոցառումները մեկնարկեցին ԵԿՄ վարչությունում տեղադրված ի փառս Երկրապահի խաչքարի ծաղկադրմամբ: Այնուհետև երկրապահները ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մեր մյուս նահատակ հերոսների հիշատակին: Մանրամասները՝ տեսանյութում:
Մուշեղ Մխոյանի նման նվիրյալները կերտեցին մեր անկախ պետականությունը
Переглядів 9515 років тому
ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Մխոյանի ՝ նվիրյալ հայորդու, լեգենդար հրամանատարի հիշատակը հարգելու համար այսօր Ծիծեռնակաբերդում էին հավաքվել ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մարտական ընկերները, հարազատները, դպրոցականներ: Մանրամասները՝ տեսանյութում:
Երկրապահները հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը
Переглядів 1,6 тис.5 років тому
Ապրիլի 24-ի առավոտյան Երկրապահ կամավորականների միության վարչությունը, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարները, երկրապահները ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, ծաղկներ խոնարհեցին վարչությունում տեղադրված ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև Երկրապահներն ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...
ԵԿՄ-ում ավարտվեց կանանց միամսյակին նվիրված հրաձգության աղջիկների բաց առաջնությունը
Переглядів 6415 років тому
Կանանց միամսյակի շրջանակներում ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցը էլեկտրոնային հրաձգության աղջիկների բաց առաջնություն էր կազմակերպել: Ավանդական այս մրցաշարն ամենամյա մյուս առաջնություններից առանձնանում է նրանով, որ մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև հանրակրթական մի շարք դպրոցներ: Մինչև եզրափակիչ հանրապետական փուլին հասնելը, մասնակից աղջիկները նախ տեղերում հաղթահարել էին մարզային փուլը: Բացման...
ԵՐԿՐԱՊԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Переглядів 1,2 тис.5 років тому
Հունվարի 28-ը ավանդաբար մեծ շուքով են նշում նաև Երկրապահում: Երկրապահների համար այս օրը խորհրդանշական և կարևոր է. ԵԿՄ հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի «միակ որդու»՝ հայկական բանակի տարեդարձն է: Երկրապահական միջոցառումը մեկնարկեց ԵԿՄ վարչությունից: Ի փառս Հայոց բանակի խաչքարի ծաղկադրումից հետո երկրապահները հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուր պանթեոնում հանգչող մեր բանակի երախտավորների հիշատակին...
ԵԿՄ-ն «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց ապրիլյանի հերոսներին
Переглядів 1,5 тис.5 років тому
Հայկական բանակի 27-րդ տարեդարձի առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչությունը «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, այն ժամանակ ժամկետային զինծառայողներ Հրանտ Սարկիսովին, Շուլի Հակոբյանին, Ռազմիկ Գասպարյանին և Ժորա Աֆրիկյանին: «Հայրենիքի պաշտպան» մեդալի մտահղացումն առաջացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ մարտական հենակետերում թշնամու դեմ կողք...
ԵԿՄ-ում անցկացվել է «Պատանի դիպուկահար» բաց առաջնություն
Переглядів 1,7 тис.5 років тому
Երկրապահ կամավորականների միության «Պատանի դիպուկահար» էլեկտրոնային հրաձգության բաց առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին: Երկրապահի ավանդական ամենամյա այս մրցաշարին մասնակցում էին ոչ միայն «Պատանի երկրապահ» ակումբների սաները, այլև մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի մի շարք դպրոցներ: Պատանի դիպուկահարները մրցակցեցին ԵԿՄ վարչությունում: Հերթական անգամ աչքի ընկա...
Երկրապահն ամփոփեց տարին: 31.12.2018
Переглядів 6095 років тому
Ավանդույթի համաձայն երկրապահները դեկտեմբերի 31-ին հավաքվում են Երկրապահ կամավորականների միության վարչության շենքում: Վարչության տարին ամփոփող նիստից հետո երկրապահները շնորհավորում են միմյանց, ծաղիկներ խոնարհում վարչության տարածքում տեղադրված հուշակոթող- խաչքարերի առջև: Երկրապահական ընտանիքն իր սրբազան պարտք է համարում Եռաբլուրում հանգչող հերոսներին հիշելն ու նրանց Ամանորը շնորհավորելը: Երկրապահ...
Երկրապահները նշեցին 5-րդ բրիգադի կազմավորման օրը
Переглядів 3,3 тис.5 років тому
Այսօր՝ նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 26-րդ տարեդարձն է: Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին կազմավորված 5-րդ բրիգադը պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն էր: Սա կամավորականների և զինծառայողների գործակցությամբ ձևավորված առաջին խոշոր կազմավորումն էր, որում ընդգրկվեցին ջոկատներ, գումարտակներ Հանրապետության բոլոր տարածքներից և Արցախից:...
Երկրապահական խաչքարի օծում Աջափնյակում
Переглядів 3575 років тому
Երկրապահ կամավորականների միությունը մշտապես վառ է պահում հայրենիքի համար զոհված, անհայտ կորած մարտընկերների հիշատակը: Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող բազմաթիվ խաչքարեր, հուշակոթողներ են երկրապահները կանգնեցրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Աջափնյակում այսօր՝ նոյեմբերի 20-ին, օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշապատ-խաչքարը: Այստեղ փո...
Ծաղկադրում հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարին. ԱԺ
Переглядів 4145 років тому
Երկրապահական երեք սերունդների ներկայացուցիչները, հիշատակի միջոցառումների շրջանակում, հոկտեմբերի 27-ին հարգանքի և խոնարհումի տուրք մատուցեցին նաև ՀՀ Ազգային Ժողովի բակում 1999-ի ոճրագործությանը զոհ դարձած ազգային պետական գործիչների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Երկրապահները հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Переглядів 3 тис.5 років тому
Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենասև էջերից է։ 1999-ի այդ օրը հենց ԱԺ նիստերի դահլիճում դաժանաբար գնդակահարվեցին խոշորագույն պետական այրեր՝ գործիչներ, որոնց հետ էր հայ ազգը կապում զարգացման, առաջընթացի հնարավորությունները։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երկրապահները ոճրագործության 19-րդ տարելիցի արարողություններն սկսեցին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության հավերժ նա...
Երկրապահի այցելությունը Եռաբլուր
Переглядів 3,2 тис.5 років тому
Երկրապահի այցելությունը Եռաբլուր
ԵԿՄ վարչության փոխնախագահները՝ ԵԿՄ ում ստեղծված իրավիճակի մասին
Переглядів 5386 років тому
ԵԿՄ վարչության փոխնախագահները՝ ԵԿՄ ում ստեղծված իրավիճակի մասին
«Մեր հաղթանակը» 17.06.2018թ.
Переглядів 1,6 тис.6 років тому
«Մեր հաղթանակը» 17.06.2018թ.
Պիպոյի չկազմակերպած հանրահավաքը
Переглядів 3,5 тис.6 років тому
Պիպոյի չկազմակերպած հանրահավաքը
Երկրապահը Մանվել Գրիգորյանից բացի այլ առաջնորդ չի ճանաչում
Переглядів 7 тис.6 років тому
Երկրապահը Մանվել Գրիգորյանից բացի այլ առաջնորդ չի ճանաչում
«Մեր հաղթանակը» 10.06.2018թ.
Переглядів 6846 років тому
«Մեր հաղթանակը» 10.06.2018թ.
Տարեվերջյան միջոցառում «Գրիգոր Լուսավորիչ» կրթահամալիրում
Переглядів 3016 років тому
Տարեվերջյան միջոցառում «Գրիգոր Լուսավորիչ» կրթահամալիրում
Սպորտը պատանի երկրապահների ճամբարում
Переглядів 7406 років тому
Սպորտը պատանի երկրապահների ճամբարում
Ճամբարականների առօրյայի անբաժան մասն են կազմում ընթերցանությունն ու երաժշտական կատարումները
Переглядів 6906 років тому
Ճամբարականների առօրյայի անբաժան մասն են կազմում ընթերցանությունն ու երաժշտական կատարումները
Պատանիներն ու աղջիկները երջանիկ են երկրապահական ճամբարում
Переглядів 1,8 тис.6 років тому
Պատանիներն ու աղջիկները երջանիկ են երկրապահական ճամբարում
«Պատանի երկրապահ»-ին անդամակցում են և արտերկրից ժամանած երեխաները
Переглядів 8506 років тому
«Պատանի երկրապահ»-ին անդամակցում են և արտերկրից ժամանած երեխաները
«Մեր հաղթանակը» 02.06.2018թ.
Переглядів 5686 років тому
«Մեր հաղթանակը» 02.06.2018թ.
Պարզաբանում է Էջմիածնի փոխքաղաքապետը
Переглядів 3,6 тис.6 років тому
Պարզաբանում է Էջմիածնի փոխքաղաքապետը
«Մեր հաղթանակը» 28.05.2018թ.
Переглядів 9766 років тому
«Մեր հաղթանակը» 28.05.2018թ.
Պատերազմի մասնակիցները գեներալ Մանվելի մասին
Переглядів 5 тис.6 років тому
Պատերազմի մասնակիցները գեներալ Մանվելի մասին