''Aznavour Rhytms. The Chic Revolution'' Collection By Lilit Meliqyan

Поділитися
Вставка
  • Опубліковано 23 чер 2024
  • 6 ապրիլի, 2024 | Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ դիզայներ, «Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուի ցուցադրությունը։ «Ազնավուրի ռիթմեր․ Շքեղ հեղափոխություն» խորագրով ինքնատիպ ցուցադրությունը նվիրված է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Ցուցադրությունը սկսվեց յուրօրինակ ներկայացմամբ, այնուհետև շարունակվեց ազնավուրյան հնչյուններով և տպավորիչ զգեստներով։
    Հավաքածուում Լիլիթ Մելիքյանը հանդես է գալիս համալիր և նորաոճ մոտեցմամբ՝ ներկայացնելով ազնավուրյան ռիթմերը, սիրո դրսևորումները, հուզական մեղեդայնությունը։ Զգեստները պատրաստելիս կենտրոնացումը եղել է մեծանուն հայի կյանքի փուլերն արտահայտելուն արվեստական ոճով ձևավորված ցուցադրության և ուղեկցվող ֆիլմի միջոցով՝ հիմքում ունենալով նրա երգերում արտահայտված էմոցիաներն ու թեմաները։
    «Ազնավուրի հետքերով» ստեղծված հագուստի հավաքածուն դրսևորեց նրբություն, էլեգանտություն, թեթևություն և թռի՜չք՝ միախառնված Ազնավուրի ռիթմերին և «շքեղ հեղափոխությանը» ․․․ Ահա այն ամենը, ինչ վայելեց հետևող հանդիսատեսը։
    Հավաքածուն ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։
    Official Pages: Instagram: / / teryan_cultural_center
    Facebook: / / teryan.cultural.center
    UA-cam: / @teryanculturalcenter5005
    E-mail: teryan.cultural.center@gmail.com
    Executive Director of "Teryan Cultural Center" NGO: Lilit Melikyan

КОМЕНТАРІ •