Մարիաննա Տիգրանյան - Վիպական երգարվեստը (Մեր երգերը և մենք)

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 лип 2024
  • «Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
    Այս անգամվա մեր բաց դասը նվիրված էր վիպական երգարվեստին։ Մեր հյուրն էր երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարիաննա Տիգրանյանը։ Խոսեցինք «Սասնա ծռեր» էպոսի, դրա երգվող հատվածների մասին, «Մոկաց Միրզա», «Կարոս խաչ» վիպերգերի մասին։
    Միջոցառումը նվիրված էր մերօրյա իրական դյուցազուն, ամենայն հայոց պարապետ Գագիկ Գինոսյանի հիշատակին։
    Երգերի բառերը՝
    1․ Զողորմին /գրառումը՝ Կոմիտասի, Սպ․ Մելիքյանի, Ա․ Քոչարյանի/
    Դառնամ զողորմին տըտամ,
    Մելիքսեթ քահանին,
    Դառնամ զողորմին տըտամ,
    Սանասարին։
    Դառնամ զողորմին տըտամ,
    Աբա Մելիքին,
    Դառնամ զողորմին տըտամ,
    Սանասարին։
    Տառնամ զողորմին տըտամ,
    Զողորմին Ծենով Օհանին,
    Ծենով Օհանին։
    2․ Ափսոսանք /գրառումը՝ Վ․ Սամվելյանի/
    Ափսո՜ս հազա՜ր ափսոս,
    Գնաց էն տղեն,
    Հազա՜ր ափսոս,
    Գընաց էն տղեն։
    3․ Տո խրոխպեր /գրառումը՝ Սպ․ Մելիքյանի/
    Տո խրոխպեր, մեռնիմ քի, խրոխպեր,
    Ես խեր չունիմ, տու ինձ արա խերութեն:
    Տո խրոխպեր,
    Ձի քենե պետնի շաբաթ օր անբիծք,
    Կիրակի պատարագ,
    Ձի քենե պետնի շաբաթ, չուր շաբաթ կայնի
    Զիմ խոր վանք:
    4. Կարոս խաչ /գրառումը՝ Կոմիտասի/
    Քառսուն հոտաղ մեջ մեկ դաշտին,
    Չոքան, լացին, Աստված կանչին,
    Պողեր ուրձին խաչ շինեցին,
    Չորս գլուխներ խնձոր զարկին,
    Թզենի թփով փաթութեցին,
    Տարան դրին մեջ կան փոձին,
    Անուն դրին Կարոս խաչին,
    Ծառա կեղնիմ Կարոս խաչին,
    Ծառա կեղնիմ Կարոս խաչին։
    5․ Կարոս խաչ /գրառումը՝ Սպ․ Մելիքյանի/
    Օր շաբաթ օր լուս կիրակին,
    Խոտըղքեր մաջ դաշտին հավաքվեցին,
    Կալկալե խաչըմ շինեցին,
    Չորս բոլորտիք խընձորեցին,
    Թըզե թավով փաթըթեցին,
    Ծունկ չոքին հիռջև, մեկ-մեկ բերան աղոթեցին,
    Տըվին ըզմեկմեկել համբուրեցին,
    Տարան դրին մաջ կարոս հավդին,
    Գիշեր՝ լուս կըտեր կարոս հավդին,
    Ցերեկ՝հով կաներ վըր գեղին։
    5․ Մոկաց Միրզա /գրառումը՝ Կոմիտասի/
    Օրն էր ուրբաթ,
    Լուս ի շաբաթ,
    Գյաշտն էրիր ենք Մալաքյավեն
    Թղթիկ մեկավ Ջզիրու քաղքեն․
    Առին բերին Մալաքյավեն,
    Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն։
    Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։
    0:00 - «Սասան ծռեր», Ողորմիներ
    13:42 - «Սասնա ծռեր», Ափսոսանքներ
    22:26 - «Սասնա ծռեր», Տո խրոխպեր
    31:00 - «Կարոս խաչ»
    1:08:29 - «Մոկաց միրզա»
    1:22:21 - Հարցեր
    «Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg

КОМЕНТАРІ •