Deep Parenting | ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ
Вставка
- Опубліковано 9 лют 2025
- Գրող Նարինե Աբգարյանի հետ զրուցելու հնարավորությանը սպասում էի անվերջ․․․ Ու այն կայացավ) Ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին, Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայունության մասին և այդպես շարունակ։
____________________
Ներողություն ենք խնդրում ձայնի որակի համար, մենք, ցավոք, ունեցանք տեխնիկական խնդիր, որը նկատեցինք զրույցի մեկնարկից 40 րոպե անց։ Լավը նա է, որ դրանից հետո ձայնը նորմալ է և որ, այս իրավիճակից սրտնեղված, պատվիրեցինք լրիվ նոր սարքավորում, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չլինեն։
Deep Parenting | Ծնողությունը խորքից
Սրտին ու մտքին դիպչող զրույցներ
🔴UA-cam bit.ly/3PxYd5p
🟢Spotify spoti.fi/3ZcyMth
🟣Apple Podcasts apple.co/3sKFYki
🌐 / deep_parenting
🌐 / deepparentingam
____________________
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
⬜ Yeremyan Products
Անարատ ու բարձրորակ կաթնամթերք սեփական ֆերմայից
yeremyanproduc...
/ yeremyanproducts
/ yeremyan.products
🟨 ԱրարատԲանկ
Ձեր ընտանիքի ֆինանսական գործընկերը՝ փոքր խնայողություններից մինչև մեծ նպատակներ
www.araratbank...
bit.ly/AraratM...
/ araratbankofficial
/ araratbank
🟩 Libra Psychological Support Center
/ libra_psychological_su...
/ librapsychology
____________________
Հետևե՛ք Parenting School Armenia-յին
/ parentingarmenia
/ parentingarmenia
____________________
0:01 Անոնս․ կարևորը մեկ րոպեում
1:17 Հյուրի մասին, ողջույն
1:40 Ի՞նչ են սովորեցնում Նարինեի գրքերը երեխաներին և ծնողներին
4:48 Նարինեն և պատերազմի փորձառությունը
12:04 Ի՞նչ է տվել Նարինեն Էմիլին
15:52 Ի՞նչ կարելի է անել այսօր, որ վաղը երեխան մեծանա ինքնաբավ
41:06 Մտորումներ հայ ազգի նկարագրի մասին
51:08 Մեղքի զգացումը և երեխաները
54:05 Առաջնեկ լինելու բարդությունները
57:40 Ինչի՞ համար է Էմիլը շնորհակալ Նարինեին
Միշտ հաճելի է լսել իմ հայրենակցին,այսքան անկեղծ ու այսչափ բարի ։❤
Նարինեն ինչպես միշտ իր պարզ ամպլուայի մեջա, էտ տատիկի ասածը վերջնա։ Անգամ հարցազրույցից երեւումա իր բնական ու բաց լինելը։ ու իրան շատ եմ սիրում հենց սրա համար։ Հիանում եմ իր տեսակով։ 😘
2 շքեղ կանանց անչափ հաճելի զրույց❤️❤️
Ժամերով կարելի է լսել իրենց
Շատ շատ սպասված հանդիպում։ Շնորհակալ եմ անչափ։ Շատ լավն եք, աղջիկներ։ Հիացմունքս ❤❤❤❤
Լավագույններից ❤իմ սիրելի Տիկին Նարինե 🤍Աննա ջան շնորհակալ եմ էլի ուսուցանող և հաճելի զրույցի համար ,❤💙🧡
Շատ լավ զրույց, լավագույններից։
Անվերջ կարող էի լսել։ Շատ հոգեհարազատ հարցազրույց էր։❤ Շնորհակալ եմ։❤
Ես խենթանում եմ էս կնոջ համար❤ դուք անասելի լուսավոր եք սիրելի Նարինե
Այնքան կարճ էր, այնքան խորն է Նարինեի ներաշխարհը, ու այն թեմաներ ու հարցեր կային, որ կցանկանայի իր տեսակետը լսել: Շատ սիրում եմ երկուսիդ, շնորհակալություն հաճելի զրույցի համար💞
Այս ինչ լավ հաղորդում է։Շնորհակալություն հաղորդավարուհուն և հյուրին։Հաճույք ստացա ❤
Շնորհակալություն հիանալի զրույցի համար ❤
Շնորհակալություն հաճելի զրույցի համար ❤❤❤
Ինչ հաճելի էր Ձեզ լսելը տիկին Նարինե,շնորհակալ եմ.....
Սիրելի գրող, խաղաղ ներաշխարհով կին❤
Շատ հետաքրքիր և կարևոր խոսակցություն👏💐❤️🙏
4ei patkeracnum vor duq edpes lav haeren giteq. Bravo Narine, hianum em dzer mard tesakov. Chnorakal em dzer grqeri hamar❤
Հիանալի Նարինե Աբգարյան!
Ես ինքս Տավուշից եմ։45 տարեկանում սովորում եմ մեր թշնամու լեզուն։Շատ շատ հեշտ ու պրիմիտիվ լեզու է։Ձեր նշած ֆիլմը նայել եմ։Իսկապես շատ զգացմունքային ֆիլմ է,մի քանի օր դրա տպավորության տակ էի։Եվ ամենավերջում... ❤❤Ձեր մեծ երկրպագուն եմ։Մանունյան և հայերենը և ռուսերենը զարդարում է մեր գրադարանը։
Մի ծիծաղալու բան պատմեմ։Մի քանի տարի առաջ աղջկաս հետ Երևանի փողոցում քայլում էինք։Նարինեին տեսա,շատ ուրախացա,խնդրեցի որ միասին նկարվենք։Աղջիկս փոքր էր մեզ նկարեց։Ինձանից գոհ հրաժեշտ տվեցի գնացի։Մի քիչ անցավ ուզեցի ընկերուհուս ուղարկեմ ֆոտոն😂😂😂😂😂 տեսնեմ լրիվ լղոզված😂😂😂😂 անգամ չի հասկացվում պատկերը։Ձեր հետ կապված ամեն ինչը ժպիտ է առաջացնում իմ մոտ։Շնորհակալություն բոլորին ստացված հաղորդման համար
))))) վախ, ձագուկ )))) ապրեք, որ գրեցիք
Կարելի էր անվերջ լսել,ափսոս ժամանակը քիչ էր տրամադրված❤😊
Շատ լավն էր։
Նարինեի նշած ֆիլմի ռեժիսյորի անունը Ֆատիհ Ակին է, վերնագիրը « the cut»: Էդ ֆիլմի համար նրա մուտքը դեպ Թուրքիա արգելված է։
Ոնց եմ անհամբեր սպասե՜լ❤
Անհամբեր տպասում եմ❤
Մենք վախենում ենք, որովհետև եթե դու նման չես մեծամասնությանը, դրականորեն տարբերվում ես բոլորից, դառնում ես "սպիտակ ագռավ" դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ, այնուամենայնիվ, լինել մեծամասնության մեջ, ամենևին չի նշանակում ճիշտ լինել։
Հիանալի է անվերջ կարելի է լսել երկուսիդ, ափսոս շատ կարճ է:
Սիրուշոյին հրավիրեք մի օր❤
Սպասում եմ սիրով
ձեր լավագույն զգացմունքային պոթքաստը սա էր
Ողջույն շատ հաճելի է լսել ձեզ, բայց ձեր ձայները մի տեսակ ոնց որ իրական չլինի ոնց որ ջրի տակից խոսեք պատկերավոր ասած։
Միգուցե ճիշտ չնկարագրեցի բայց այդպես եմ զգում
Այո․․․ երբ մի բանի շատ անհամբեր ես սպասում, սարքավորումներն էլ են զգում, ու մի բան էն չի գնում․․․ Ներողություն ենք խնդրում, վիդեոյի նկարագրության մեջ էլ ենք ներողություն հայցել բոլոր լսողներից։ Լավը նա է, որ այնքան սրտնեղվեցինք, որ նոր սարք պատվիրեցինք, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չունենանք։
❤
❤❤❤
Ախր ադրբեջանցին չի ուզում մեր հետ լեզու գտնի ու մի երազանք ունի միայն, որը մենք բոլորս լավ գիտեք, բայց դուք ասում եք մենք պետքա փորձենք հարաբերությունները կարգավորենք։ Էս մտքով ոչ մի բան չի ստացվելու։
Հ.Գ Շենգյալով հացի պահը լավն էր։😅
Ցավոք, ամենահետքրքիր զրուցակցի հետ ձայնի որակը վատն է(((
Այո․․․ երբ մի բանի շատ անհամբեր ես սպասում, սարքավորումների հետ մի թարս բան լինում է․․․ Ներողություն ենք խնդրում, վիդեոյի նկարագրության մեջ էլ ենք ներողություն հայցել բոլոր լսողներից։ Առաջին 40 րոպեն մշակված է, որ փրկենք զրույցը, իսկ վերջին 20 րոպեն գոնե փոքրիկ սփոփանք, որ լավ որակով է )։ Եվ լավը նա է, որ այնքան սրտնեղվեցինք այս դեպքից, որ նոր սարք պատվիրեցինք, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չունենանք։
Ողջույն բոլորին ու կեցցեք Ձեր գեղեցիկ ու հետաքրքիր զրույցի համար։Կցանականայի իմանալ ,ո՞ր գիրքը խորհուրդ կտայիք ՏԿ.Աբգարյանի ընթերցել ։Շնորհակալ եմ նախապես
Սիրելի Էվելինա, շնորհակալություն բարի խոսքի համար։ Նարինեի հեղինակած գրքերի ցանկը մեծ է, որն էլ ընտրեք, երբեք չեք փոշմանի։ Ահա մի հղում՝ www.litres.ru/author/narine-abgaryan/, այստեղ որոշ մասով ներկայացված է։ Բայց հայկական գրախանութներում էլ որ հարցնեք, մի քանիսը ցանկացած պահի առկա կունենան։
Մանունյան կարդացեք😊😊😊կվերապրեք Ձեր մանկությունը
Շատ բաներում եմ համաձայն, բայց եկեք ոչ մի պարագայում թուրքի հանդեպ հանդուրժողականություն մի քարոզեք, հայը գենի մակարդակով ատելություն ունի քուրիք հանդեպ, դա եղելա, կա ու պիտի մնա։
Ձայնը ոնց որ ռադիոյի միջից լսվի մի տեսակ 😕
Այո․․․ երբ մի բանի շատ անհամբեր ես սպասում, սարքավորումներն էլ են զգում, ու մի բան էն չի գնում․․․ Ներողություն ենք խնդրում, վիդեոյի նկարագրության մեջ էլ ենք ներողություն հայցել բոլոր լսողներից։ Լավը նա է, որ այնքան սրտնեղվեցինք, որ նոր սարք պատվիրեցինք, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չունենանք։
Очень приятный диалог, но большие вопросы к звукорежиссеру, звук ужасный
Мы в курсе, это был ужас для всей команды, за 32 подкаста дважды подвела аппаратура, и как на зло, с любимой и долгожданной Наринэ тоже... спасали звук всем Ереваном, благо спасли хотя бы в таком качестве. Спасибо за понимание ) Надеемся, дослушали до 40-ой минуты, где уже все в порядке со звуком.
Եթե իրականության մեջ ինքը հայտնի չի, շաաաատտտ քչերն են իրան ճանաչում, իմաստը որն ա ասել, որ ներկայացնելու կարիք չկա?????
Ափսոսում ենք, որ աշխարհին հայտնի հայազգի գրողին մեզ մոտ չեն ճանաչում բոլորը։ Ցավում ենք, որ ներկայացման ձևը միակ բանն է, որ տպավորվել է ու արժանացել ձեր մեկնաբանությանը։ Հուսամ՝ այլ շատ ավելի կարևոր ու նշանակալի իմաստներ հասցրեցիք քաղել զրույցից ❤
Աշխարհին հայտնի??? Լավ էլի!!!
Երբ կարդացի , էդ ժամանակ դրսում էի ապրում,հատուկ առնել տվեցի, բերեցին՝ կարդացի։Կարդալու ընթացքում շոկի մեջ ընկա, մենք համարյա հասակակիցներ ենք, բայց իր նկարագրած բարքերն ու կարգերը կարծես այլ տեղում լիներ, կարծես այլ երկրում է ապրել, ավելի ճիշտ Սովետական երկրում, որտեղ հայի ու հայկականի ոչ մի շունչ չկար, մինչդեռ իմ մանկությունը անցել է բոլորովին այլ Հայաստանում, մեր տան խոսակցության թեմաները բոլորովին այլ էին, մթնոլորտը ազգային, ես սովետական Հայաստանում ապրել եմ ինչպես Հայաստանի հանրապետությունում։ երբ վերջացրեցի գիրքը , զանգեցի մամայիս ու ասացի․ շնորհակալ եմ մամ ջան, որ երկաթյա վանդակում անգամ կարողացել ես մեզ զերծ պահել սովետական մտածելակերպից, մեծացրել ես ինչպես հայը անկախ Հայաստանի մեջ։ Ու բոլորվին չզարմացա պատերազմից հետո, Արցախի կորստից հետո էս կնոջ ապազգային պահվածքը։ Տպավորություն է, որ մի խումբ հայեր թեւները քշտած սպասում էին, թե երբ պիտի պրծնենք Արցախ ծանր բեռից։
Հ․Գ․ Գրածիս տակ չինքնահաստատվել, ես գիտեմ ինչ եմ գրում եւ ինչու եմ գրում։ մակարդակի բլթոցներին չեմ պատասխանի, նախապես ասելով, որ չփորձեք նման հիմարություն գրել։
❤❤❤
❤❤❤