Deep Parenting | ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Поділитися
Вставка
  • Опубліковано 19 гру 2023
  • #ծնողություն #ծնողավարություն #դաստիարակություն #ծնողերեխա
    Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք LOFT կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։
    Ահա երկու հոդված, որից Աննան խոսեց․
    - Առաջին երեք րոպեի օրենքը bit.ly/41rFYD3
    - Չընդհատելու աշխատող մեթոդ bit.ly/48hzrx2
    ------------
    Շնորհակա՛լ ենք բոլորին, ովքեր աջակցում ենք մեր փոդքաստին։ Դա անելը շատ հեշտ է՝ parenting.am կայքում, վերևի կանաչ կոճակով։
    Եվ եղե՛ք ակտիվ՝ դա մեզ համար հիմա ՇԱՏ կարևոր է․
    Subscribe | Share | Like | Comment
    🔴 UA-cam bit.ly/3PxYd5p
    🟢 Spotify spoti.fi/3ZcyMth
    🟣 Apple Podcasts apple.co/3sKFYki
    ⚪ Google Podcasts bit.ly/48bOLvU
    Մեր գործընկեր 🟩Libra Psychological Support Center
    / libra_psychological_su...
    / librapsychology
    Հետևե՛ք մեզ սոցցանցերում💟Parenting School Armenia
    / parentingarmenia
    / parentingarmenia
    01:11 Ողջույն, հյուրի ներկայացում
    01:45 Երեք տարեկան մայրիկ Արևիկի մասին
    09:46 Մայրանալու արդյունքում տեղի ունեցող փոփոխությունների մասին
    13:37 Մեր ակնկալիքները / ցանկությունները երեխաներին փոխանցելու մասին
    22:01 Երեխային հանդեպ ուշադրությունը Արևիկի փորձառությամբ
    28:24 Մայրության մեջ ձուլվելու մասին
    32:42 Դաստիարակության մեջ կոնցեպտներ ներդնելու մասին
    42:00 Ինչպե՞ս են երեխաները մեզ զգում
    48:14 Ինքներս մեզ ոչ հարմարավետ հարցեր տալու մասին
    55:00 Ի՞նչ են տալիս / տանում երեխաները մեզանից
    59:58 Փոքրիկ հուշումներ. ի՞նչ ենք փոխանցում երեխաներին

КОМЕНТАРІ • 89

  • @merigrigoryan3727
    @merigrigoryan3727 5 місяців тому +14

    Այս զրույցները լսում ես ու մի տեսակ խաղաղվում։Հանգիստ ,մեղմ ,
    առանց ավելորդ լարվածության։
    Կարծես ինքդ քեզ հետ մնալու ու ծնողավարումդ վերլուծելու անկյուն լինի։
    Հնարավորինս պետք է տարածել։❤❤❤

  • @lusin3891
    @lusin3891 5 місяців тому +28

    Շատ եմ ուրախանում ծնողավարության մասին հաղորդումներ լսելուց, բայց ափսոսում եմ որ 10-15 տարի առաջ չկային նմանատիպ, հասանելի նյութեր, որպեսզի ես իմ երեխաներին մեծացնելուց այսքան բան իմանայի, վերաիմաստավորեի և ավելի ճիշտ կարողանայի մեծացնել իմ երեխաներին։ Բայց միեւնույն է հաճույքով լսում եմ ու քանի որ դայակ եմ աշխատում, փորձում եմ իմ գործում կիրառել Ձեր խորհուրդները։ Շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատսնքի համար ❤️

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому +1

      Հարգելի´ Լուսին, այն հետևորդներից մեկն եք, ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեից, հունվար ամսվա ընթացքում, մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին`094224223

    • @lusin3891
      @lusin3891 5 місяців тому +1

      @@ParentingSchoolArmenia Վայ անչափ շնորհակալ եմ ❤️❤️❤️

    • @ANAHITManukyan-hh8cd
      @ANAHITManukyan-hh8cd Місяць тому +1

      Յուրահատուկ եք և դուք և ձեր հյուրը

  • @lilitsaghatelyan981
    @lilitsaghatelyan981 5 місяців тому +6

    Մեծ բավականություն ստացա զրույցից։ Շնորհակալ եմ։ Հատկապես ինձ դուր եկավ համբերության պահը։ Համաձայն եմ՝ մեզ բոլորիս համբերություն է պետք❤։

  • @amalyamanvelyan7654
    @amalyamanvelyan7654 5 місяців тому +6

    Ինձ շատ դուր եկավ այն պահը, որ Արևիկը իրեն չի փորձում կատարյալ կերպար ներկայացնել❤

  • @terezahovhannisyan7742
    @terezahovhannisyan7742 5 місяців тому +4

    Էնքան ապրումակցում կար Արևիկի խոսքի մեջ, հիացած եմ։
    Ես կուզեմ, որ Ձեր հյուրերին վերջում խնդրեք, որ մի գիրք խորհուրդ տան ծնողներին։ Դե հատկապես ծնողավարության մասին, բայց ոչ միայն։ Նաև թե իրենց տրված ամենափրկող խորհուրդը ո՞րն է եղել, երբ ծնող են դարձել։

  • @user-ih7ii3du7b
    @user-ih7ii3du7b 5 місяців тому +6

    Շատ երկար փորձում էի հիշել, որտեղ եմ տեսել Արևիկին։ Հետո հիշեցի, որ տեսել եմ իրեն մեկ այլ պոտկաստում՝ Նարեկի մոտ։ Շատ հաճելի է նման խելացի ու որակով մարդկանց լսել❤։ Սերը ինձ համար հոգատարություն է❤։

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 5 місяців тому +6

    Ամեն անգամ ինձ թվում է այս անգամ ամենալավ հաղորդումն է, բայց հաջորդը լսելուց շշմում եմ, փաստորեն էլ ավելինն էլ կա❤❤❤❤ Ապրեք շաաատ, ես ծնող չեմ, բայց ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում 😅😅

  • @v.v.v.2308
    @v.v.v.2308 5 місяців тому +12

    Такая лучезарная ваша гостья, столько мудрости в её словах и в её глазах, спасибо вам за Аревик. Её имя не зря ей дали родители. Она из тех людей, которые согревают словами. Тембр голоса, женственность,манера говорить и доносить смысл сказанного, простота и непосредственность заставляют слушать бесконечно . Очень благодарна вам за ваш труд.❤

  • @user-nt2ed5ud7b
    @user-nt2ed5ud7b 5 місяців тому +4

    Անհամբեր սպասում եմ ❤❤❤ Վանաձորից ջերմ բարևներ Արևիկ Համբարձումյանին ❤ Վստահ եմ խորիմաստ զրույց է լինելու

  • @anahitsuqiasyan974
    @anahitsuqiasyan974 5 місяців тому +3

    Վախ Արև ,,,
    Որքան եմ հավանում Ձեզ ,,,
    Շնորհակալության խոսքերը քիչ են ,այսօր այնքան կարիքը ունեի նորի ու նորովի դիտարկելու իմ ծնողավարությունը,,
    Հոգաչափ շնորհակալ եմ Ձեզ աղջիկներ` կատարած ահռելի աշխատանքի և նման նուրբ անցումներով կիսվելու ձեր գիտությամբ և փորձառությամբ
    ❤️💙🧡

  • @HASMIK-mq7mi
    @HASMIK-mq7mi 5 місяців тому +2

    Ես դեռ չունեմ բալիկ ու շատ սպասում եմ այդ օրվան։ Շնորհակալ եմ նման ծրագրի համար։ Շատ սովորում եվ ֆիլտրում իմ մեջ ամեն խոսք ու վստահ եմ,որ կկիրառեմ ապագայում։

  • @TheArustamyan
    @TheArustamyan 5 місяців тому +2

    Արեւիկը շատ խելացի գեղեցիկ ու հաճելի կին է. Ձեզ մեծ առաջընթաց ու երջանկություն եմ մաղթում❤

  • @tamaraharutyunyan3394
    @tamaraharutyunyan3394 5 місяців тому +5

    վախ ինչ լավն ա Արևը ☺️ էնքան ընդհանուր գծեր ու մտքեր գտա իր խոսքում , միևնույն ժամանակ շատ ինսայթներ վերցրի էս եթերից ,
    մի հատված դժվարանում եմ առանձնացնեմ, գնամ ինստագրամում հետևեմ շնորհակալություն 🎉

  • @arminesedrakyan4667
    @arminesedrakyan4667 21 день тому +1

    Shat shnorhakal em❤️❤️❤️❤️

  • @rosevard6609
    @rosevard6609 5 місяців тому +4

    Ուղղակի դարման է ականջներիհամար,ձերզրույցները😊

  • @anushnazaryan2201
    @anushnazaryan2201 5 місяців тому +3

    Շատ հաճելի հյուր էիք հրավիրել ու շատ բովանդակալից զրույց ստացվեց։ Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար։ Ինձ, որպես 2,5 տարեկան զույգ բալիկների մայրիկի, շատ հետաքրքիր են Ձեր հաղորդումները։ ❤

  • @satensargsyan2682
    @satensargsyan2682 5 місяців тому +5

    Անչափ շնորհահալություն այս փոդքաստի համար) ես որպես նորաթուխ մայրիկ ունեմ ներսում իմ պատկերացումները ծնողավարման, ու այնքան հավես է երբ ,լսում եմ մտքեր,մոտեցումներ որոնք վալիդացնում են նաև իմ մոտեցումը, վերցնում եմ նոր մոտեցումներ) ու սա շատ ռեսուրսային է ինձ համար կյանքի այս փուլում💜💜💜

  • @LilitSahakyan-od7hk
    @LilitSahakyan-od7hk 5 місяців тому +3

    Բարև Ձեզ, Ձեզ անչափ սիրել եմ շատ կարևոր գործ եք անում,և որ շատ կարևոր է 'գիտակից մարդկանց միջոցով

  • @AniAsoyan
    @AniAsoyan 5 місяців тому +2

    Մերսի, որ հայտնաբերեցի ինձ համար նոր կերպար ի դեմս Արևիկի❤

  • @lilitasatryan9399
    @lilitasatryan9399 3 місяці тому +1

    Շնորհակալ եմ հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար, մի շնչով նայեցի❤❤❤

  • @mariamarshakyan905
    @mariamarshakyan905 5 місяців тому +3

    Ձեր ամենալավ հաղորդումներից էր։ Շնորհակալ եմ պրոդուկտիվ 1ժամի համար։ Անհամբեր սպասում եմ հաջորդին։

  • @user-sn2vi4qb4u
    @user-sn2vi4qb4u 5 місяців тому +3

    Շատ շնորհակալ եմ Ձեր փոդքաստերի համար, շատ օգտակար են , անձամբ ես շատ բան եմ վերցնում իմ համար ձեր ամեն փոդքաստից, իսկ Արևիկ Համբարձումյանը շատ իրական ու լավ մայրիկ է: Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն🤗

  • @areviksoghomonyan6017
    @areviksoghomonyan6017 5 місяців тому +3

    chapic shat hajeli zruyc er , chapic shat usucoxakan , bacarik , nmanatip zruycner shat uneceq xndrumem shnorhakel em shat❤❤❤❤❤

  • @nenegalstyan6452
    @nenegalstyan6452 5 місяців тому +4

    Ուզումեմ շնորհակալություն հայտնել Podcast-ի ու նմանատիպ գաղափարի համար, որի անհրաժեշտությունը մենք ունեք: Արևիկին բավականին շատ եմ սիրում, նրա կատարելության դրսևորումը ներկայացնելով իրականությունը ու այդ ամենին հասնելը իրականությունը ընդունելով ու ոչ պաթետիկ բոլորիս ընձեռնում է հնարավորություն տեսնելու այդ ցավոտ երբեմն դաժան ու երբեմն կարևոր իրականությունը, որը մեզ կտանի դեպի կատարյալին: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս նման հետաքրքիր, ուսուցանող ու անկեղծ զրույցի համար:

  • @ani___3066
    @ani___3066 5 місяців тому +2

    Անչափ շնորհակալ եմ❤️

  • @ashkhenhayrapetyan6830
    @ashkhenhayrapetyan6830 5 місяців тому +3

    Ես միշտ հաճույքով եմ լսում ձեզ, շատ հետաքրքիր խորհուրդներ եմ վերցնում ու փորձում ռեալիզացնել երեխաներիս հետ շփվելուց։ Շատ շնորհակալ եմ ձեզ ❤

  • @user-bw6sx1eo9w
    @user-bw6sx1eo9w 5 місяців тому +2

    Ես պայքարում եմ ,որ իմ մամայի պես մամա լինեմ❤❤❤❤

  • @manikkyurkchyan7274
    @manikkyurkchyan7274 5 місяців тому +3

    ES 65 tarekan em unem 3 erexa ev 6 tornik unem bavakan ports shat bavararvats tsnox em sakayn tser haxortumu shat serov em detum nayev sovorum em shat baner voch te vor chgitem eyl sovorum em ayn enchpes verartadrel ayn ench vor arel em . Shnorakal em hyuren vorpes bartsrorak tsnox Tser haxortumu shat organakan e da galis e haxortavaruhts .Xelatse ev dipuk hartser ev shat unkalele tsayn shat mtermik sruyts shnorakal em . Manik K

  • @arminevardanyan3243
    @arminevardanyan3243 5 місяців тому +2

    Շնորհակալ եմ Արևիկ ջան,հետաքրքիր զրույցի համար ❤❤🎉🎉

  • @luizagorginyan4673
    @luizagorginyan4673 5 місяців тому +4

    Շնորհակալ ենք ❤

  • @susannaaydinyan8595
    @susannaaydinyan8595 5 місяців тому +4

    Ուրախ եմ հաղորդման համար՝ շատ ուսուցողական էր✌️✌️

  • @hasmikmartirosyan7469
    @hasmikmartirosyan7469 5 місяців тому +3

    ❤️❤️ շնորհակալ եմ անչափ նման բովանդակային հարցազրույցի համար 👌👌

  • @user-ih7ii3du7b
    @user-ih7ii3du7b 5 місяців тому +4

    Վերջը շատ ընտիր էր, բրավո։ Կանայք իսկապես պիտի լինեն, կրթված և անկախ❤

  • @mariamdavtyan952
    @mariamdavtyan952 3 місяці тому +1

    Շատ-շատ լավն էր: Համաձայն եմ էլի կանչեք հյուր ❤

  • @user-hn6eu6wg9i
    @user-hn6eu6wg9i 5 місяців тому +3

    Geraguyn hachuyq staca. Shnorhakal em shat. Shaaat karevor gorc eq anum. Ete es ameni masin lsac linei tariner araj guce hima derahas axjkas aveli lav haskanai.

  • @gohardavtyan7153
    @gohardavtyan7153 5 місяців тому +4

    Sirov lseci bayc kuzeyi nerkayacneik zer hyurerin❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому

      Համաձայն ենք, այդպես էլ կանենք այսուհետ։ Փորձել ենք վիդեոյին կից նկարագրության մեջ ներկայացնել ամեն հյուրին։

  • @user-bw6sx1eo9w
    @user-bw6sx1eo9w 5 місяців тому +4

    Նոր եմ բացահայտել Ձեզ❤❤❤❤❤❤❤ իսկապես բոլորիս համբերություն , ուշադիր լինելու կարողություն է անհրաժեշտ : Խոսուշ եք Վախերից ,որ բոլոր ծնողներին էլ անհանգստացնում են: Հաճելի էր լսել , բրենդներից զերծ մնալու , առողջ սննդի մասին: ❤

  • @dianaavanesyan3114
    @dianaavanesyan3114 5 місяців тому +3

    Շնորհակալ եմ մշտապես հետաքրքիր թեմաների և զրույցների համար❤❤❤❤❤

  • @animnatsakanyan6345
    @animnatsakanyan6345 5 місяців тому +2

    Անկեղծագույն զրույց❤❤Հրաշալի մամա ու ասելիքով հյուր😊Էլի ու էլի շնորհակալ եմ

  • @christinesimonian2916
    @christinesimonian2916 2 місяці тому

    Հրաշք գործ եք անում, շնորհակալություն❤❤❤

  • @mariamvoskanyan4384
    @mariamvoskanyan4384 5 місяців тому +3

    ❤❤❤❤

  • @herminemughnetsyan1985
    @herminemughnetsyan1985 5 місяців тому +2

    Ինչ լավն եք Դուք 🌷🌷 շնորհակալություն 🌷🌷

  • @anitosunyan8910
    @anitosunyan8910 5 місяців тому +5

    Ամբողջ ընթացքում խոսում էի ձեզ հետ...
    Մի քիչ ճնշող էր, մի քիչ հուզիչ, մի քիչ էլ տխրեցնող, տեղ-տեղ շա՜տ կպչող, տեղ-տեղ հակասական, բայց... շատ ՌԵԱԼ, ԲԱՐԻ ՈՒ ՀՈԳԱՏԱՐ...
    Շնորհակալ եմ ձեզ և ինձ, որ իմացել եմ ձեր մասին ու լսում եմ, սովորում եմ, աշխատում եմ ինքս ինձ վրա ամեն օր ու ժամ
    Շնորհակալություն

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому

      Հարգելի´ Անի, այն հետևորդներից մեկն եք, ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեից, հունվար ամսվա ընթացքում, մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին`094224223

    • @anitosunyan8910
      @anitosunyan8910 5 місяців тому

      @@ParentingSchoolArmenia Շնորհակալ եմ շատ ❤️❤️

  • @lifeisbeautiful7903
    @lifeisbeautiful7903 2 місяці тому

    Մեծագույն հաճույքով լսեցի 👏👏👏

  • @araksmelkonyan7894
    @araksmelkonyan7894 5 місяців тому +2

    Ես մեծ բավականություն ստացա այս անկեղծ զրույցից❤

  • @arminehayrapetyan5742
    @arminehayrapetyan5742 5 місяців тому +2

    Անչափ շնորհակալ եմ❤

  • @lidamiqayelyan7770
    @lidamiqayelyan7770 5 місяців тому +1

    Շնորհակալություն

  • @maryg2028
    @maryg2028 2 місяці тому +1

    Anaseli
    Anchap shnorhakal em ays podcasti hamar
    Shat shat shat baner sovoreci
    Erevi mi angam el lsem

  • @lilitmanukyan5279
    @lilitmanukyan5279 5 місяців тому +1

    Արևիկը խոսեց մամայության շերտերից որոնց մասին ընդունված չէ խոսել, սիրեցի իր ինքնահայեցող ու անհարմար թեմաների մասին խոսելու ունակությունը: Իր ասածները արձագանքում են շատ ծնողների մոտ ❤

  • @lusiak9021
    @lusiak9021 5 місяців тому +2

    ❤❤❤

  • @iraavarjakyan1950
    @iraavarjakyan1950 5 місяців тому +2

    Արև❤

  • @arminehovhannisyan5485
    @arminehovhannisyan5485 5 місяців тому +2

  • @romelahakobyan9285
    @romelahakobyan9285 5 місяців тому +3

    👍👍❤

  • @areviksoghomonyan6017
    @areviksoghomonyan6017 5 місяців тому +3

    Der chem nayel bayc patkeracnumem inchkan hajuyqov em nayeluuuu❤❤❤❤

  • @qristinekhazaryan2109
    @qristinekhazaryan2109 5 місяців тому +3

    Shat chishteq asum 3 tarin ahavore.

  • @gayanemelkumyan4266
    @gayanemelkumyan4266 5 місяців тому +3

    Շատ հաճելի էր լսել☺️ Հատկապես համբերության վերաբերյալ : Միակն էր, որ Մինչև վերջ լսել եմ, առանց առաջ տալու

  • @StarArmenia
    @StarArmenia 5 місяців тому +2

    Ես սովորեցի առաջին 3 րոպեյի օրենքը, ճիշտ է հիմնականում ես դա արել էյի առանց հասկանալու, որ դա կարևոր է, բայց եղել է նաև, որ ընկել եմ գործով ու չեմ լսել իրենց, մի բան էլ բարկացել եմ, որ չեն հասկանում, որ ես անգամ մեկ րոպե չունեմ իրենց լսելու։
    Ու հիշեցի թե ոնց էյի ես ինքս սպասում մայրիկիս, որ գործից գա ու բողոքեմ մայրիկիս, որ քույրս ու եղբայրս ծեծել են ինձ։

  • @areviksargsyan7540
    @areviksargsyan7540 5 місяців тому +5

    Ես այնքան շատ եմ սիրում Ձեր փոդքաստերը❤
    Բոլորը նայել եմ, սա ևս բաց չեմ թողել։
    Եթե անկեղծ հյուրը այդպես էլ չիմացա ով է, թեև նույն անունն ունենք։ Բայց այնքան հաճելի էր ինձ լսել իր հանգիստ ձայնն ու տրամաբական, ինչպես նաև բնական պատասխանները, որ ինձ մինչև վերջ չխանգարեց իր ով լինելը...❤😊
    Ձեր փոդքաստի միջոցով բացահայտեցի Արամ Փախչանյանին, որին էլի անկեղծ չգիտեի ով է։ Եվ մինչև հիմա իր մասնակցությամբ հարցազրույցներն եմ նայում։
    Այնքան ուրիշ կողմից եմ սկսել նայել ամեն ինչին...
    Դե Դավիթ Գրիգորյանն ինձ համար ֆավորիտներից է...❤
    Մի խոսքով ուզում եմ ասել, որ ես Ձեզ և Ձեր կատարած աշխատանքը շատ սիրում և գնահատում եմ։ Միշտ եղեք ու հավատացեք, եթե ոչ միանգամից ապա սայլը մի օր տեղից կշարժվի հաստատ...❤
    Ձեզ և մեզ բազում այսպիսի հաճելի և հոգի շոյող փոդքաստեր եմ մաղթում...❤❤

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому +2

      Հարգելի´ Արևիկ, այն հետևորդներից մեկն եք, ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեից, հունվար ամսվա ընթացքում, մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին`094224223

    • @areviksargsyan7540
      @areviksargsyan7540 5 місяців тому +1

      @@ParentingSchoolArmenia վախ այնքան ուրախ եմ, որ ինձ գիրք եք նվիրում, բայց այնքան տխուր, որ ՀՀ֊ում չեմ բնակվում ու չեմ կարող մոտենալ և վերցնել...🥲😔

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому

      @areviksargsyan7540 Արևիկ ջան, ձեր ընկերներից կամ բարեկամներից որևէ մեկը նույնպես կարող է գալ և ձեր անունից վերցնել գրքերը, եթե կցանկանաք ) Մենք պինդ-պինդ կպահենք։

    • @areviksargsyan7540
      @areviksargsyan7540 5 місяців тому

      @@ParentingSchoolArmenia լավ, շնորհակալ եմ շատ😘
      Մոտենալիս ի՞նչ պետք է ասեն։ Եվ միայն հունվար ամսին կարող են մոտենալ, վերցնե՞լ։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому

      @@areviksargsyan7540 Թող ասեն, որ Արևիկ Համբարձումյանի փոդքաստի քոմենթի հեղինակ Արևիկ Սարգսյանի անունից են։ Այո, հունվարի ընթացքում )

  • @lyubaboyajyan
    @lyubaboyajyan 4 місяці тому +1

    Էնքան հետաքրքիր էր։ Շատ հարցեր, տարբեր պատասխաններ ստացա ու սկսեցի էլի մտածել։ Ձեր փոդքասթներն իսկապես հրաշալի են, կրթող, հուսադրող, աջակցող։ Շնորհակալ եմ Ձեր աշխատանքի համար։ Ես էսօր հասկացա, որ ես էլ բոլորի համար մամա եմ փորձում լինել։ Երբեք էդ միտքը չեմ զարգացրել, բայց կողքից ինձ շատ էին ասել, թե ոնց որ ես բոլորի մաման լինեմ, կարող ա ասեին` Լյուբան մեր բոլորի մաման ա ու ծիծաղեինք, բայց ես նոր էդ մտքով խորացա։ 3տարեկան Արևիկ մամայի հետ էնքան ընդհանրություններ գտա, ինչը թե ցավացնում ա, թե ուրախություն պատճառում։ Շնորհակալություն, Deep parenting ջան❤

  • @melinemelikyan4134
    @melinemelikyan4134 5 місяців тому +2

    Անչափ շնրհակալ եմ նման թեմաների բարձրաձայնելը, շատ ծնողներին կպչող և կոփող են: Այս փոդքաստը ինձ նմանեցրեց «Փոքրիկ Իշխան» գրքի, որ պետք է տարբեր տարիքում ընթերցես,: Այս փոդքաստը պետք է շաբաթը մեկ դիտես և լսես, որ փոխես քո մամայակ կերպարը, աշխատես քեզ վրա և քոնը ավելացնես այս սիրության մեջ

  • @natalipoghosyan5485
    @natalipoghosyan5485 3 місяці тому +1

    Անչափ շնորհակալ եմ այս զրույցի համար,շատ-շատ բաների սկսեցի ուրիշ կերպ նայել։😊

  • @anahitohanyan3225
    @anahitohanyan3225 4 місяці тому +1

    Հիանալի հարցազրույց էր, հետաքրքիր ու բովանդակային ոչ միայն երիտասարդ մայրիկների համար

  • @razmikmkrtchyan8095
    @razmikmkrtchyan8095 5 місяців тому +5

    Բոլոր թողարկումները նայել եմ և շնորհակալ եմ այսպիսի deep podcast ի համար։ Միայն մի բան կխնդրեմ որ տեսանյութերը chaptering անեք, քանի որ հաճախ ամբողջը նայելոց հետո ցանկություն է լինում որոշ մասեր վերանայել և գտնելը բավականին բարդ է առանց chaptering.

    • @annavelitsyan
      @annavelitsyan 5 місяців тому +1

      Արված է, Ռազմիկ ջան, բոլոր փոդքաստերն ունեն էպիզոդային բաժանում )

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  5 місяців тому +1

      Նկարագրության մեջ և տեսանյութի տակ երևում են հատվածները )

    • @razmikmkrtchyan8095
      @razmikmkrtchyan8095 5 місяців тому +1

      Օհ իսկապես արված է, progress bar ի վրա բացակայում էին chapter ները , մտածեցի չկան։ Շնորհակալ եմ շատ։

  • @qristinekhazaryan2109
    @qristinekhazaryan2109 5 місяців тому +3

    Injqan chishteq asum.minjev hima chemkaroxanum ujers verakangnem.esel unem aroxjakan xndirner

  • @juliananyan971
    @juliananyan971 3 місяці тому

    ❤❤❤❤❤

  • @karinasarkisyan1282
    @karinasarkisyan1282 3 місяці тому

    Արևիկի մեջ ես գնահատում եմ անկեղծությունը… խոսելու մայր լինելու դժվարությոնների մասին որի մասին ոչ բոլոր մայրերն են խոսում: Ինձ շատ հետաքրքիր է լսել Արևիկի կարծիքը երեխա կամ թոռա նարսիսիզմի մասին. Կան մայրերի կամ տատիկների մի տեսակ որ բարևում ես ու կրակն ես ընկնում: Սկսում են մի քառասուն րոպե (եթե իհարկե բախտդ բերի միայն քառասուն րոպե)խոսալ իր երեխայից կամ թոռից և մեկ անգամ չհարցնելով քո երեխայի մասին… Կամ որ հյուր ես գնում մայրը կամ տատիկը ստիպում են երեխային արտասանի՝ նույնիսկ ուժ են օգտագործում, եթե երեխան չի ուզում երգի կամ արտասանի: Բառիս բուն իմաստով երեխային ստիպում են… Եթե երեխան մերժում է ուրեմն դա իմ հաջողված օրերից է, եթե երեխան սկսում է ոտանավորը ապա իմ ուղեղը կախվում է՝ ուրեմն այդ օրը վատ երազ եմ տեսել 😅: Խնդրում եմ խոսել այս թեմայի շուրջ:

  • @vanuhiarshakyan409
    @vanuhiarshakyan409 5 місяців тому +3

    🫶🏻🤍

  • @user-ku4cu9og6p
    @user-ku4cu9og6p 5 місяців тому +3

    ❤❤❤❤

  • @anushmelkonyan5682
    @anushmelkonyan5682 5 місяців тому +1

    ❤️

  • @lenaohanyan9948
    @lenaohanyan9948 Місяць тому

    ❤❤❤

  • @christinesimonian2916
    @christinesimonian2916 2 місяці тому

    ❤❤❤