Լուսինե Կոստանյան ԱՌԻԹՄԻԱ

Поділитися
Вставка
  • Опубліковано 19 гру 2024

КОМЕНТАРІ • 19

  • @azatuhisarkhoshyan8435
    @azatuhisarkhoshyan8435 3 роки тому +13

    Պետրոս Հոկտանյան
    ԱՌԻԹՄԻԱ
    Փողոցները չեն սիրում, երբ խախտվում է երթևեկության բնականոն ընթացքը` հատկապս երբ այն լիքն է մարդկանցով, որոնք փողոցն անցնելու փոխարեն ճեմում են` խանգարելով մյուսների քայլքն ու ստեղծում արհեստական խցանումներ:
    Որպեսզի չընկնեինք խցանման մեջ, փողոցն անցանք շատ արագ. և որքան էլ զարմանալի էր, անցնելիս բռնեցինք հենց նրա՛ ձեռքը, ում այդպես էլ չկարողացանք սիրել և ոչ էլ կոչվեցինք սիրելի. սերն էլ նայելով այս ամենին` չկարողացավ զսպել իրեն ու մի կուշտ ծիծաղեց:
    Դեմքը փրկելու փոխարեն՝ մարմնով կուլ գնացինք, հոգով զոհաբերվեցինք ու դեռ մի բան էլ բախտին մեղադրեցինք, որ մեր հարցում անբերահաճ է գտնվել... Բայց նաև չուրացանք ու արձանագրեցինք այն փաստը, որ բախտաբեր ենք միմյանց համար ու ստիպված ենք զգացածը արտահայտել միայն բառերի օգնությամբ: Բառերով հեշտ է անգամ աշխարհներ գրավելը կամ ինչ-որ մեկին աշխարհ նվիրելը. ուշացումով, բայց դա էլ հասկացանք: Պարզեցինք նաև, որ բառերն ունակ են գրկելու, բայց ոչ նույն կերպ սիրելու, քանի որ միշտ չէ, որ ծնվում են սրտում, մատնում հայացքն ու անկանոն դարձնում շնչառությունը։ Ինչ մեղքս թաքցնեմ` անկանոն եմ շնչում, իսկ թթվածնին կարոտ շնչառությունս սկսում է հառաչանքի հանգեր կարել կիսամեռ տողատակերում, այնտեղ` որտեղ նախկինում խմբագրում էի չափածո քայլվածքդ ու արձակ կարոտդ: Այսօր չեմ ուզում գլխի ընկնել, թե երբ է գալու ուզածս ժամանակը կամ օգնել քեզ հասկանալու, որ այդ նույն գրողի տարած բախտի խորհրդով ենք մոտեցել իրար ու որ մոտենալով հեռանալը մեզ համար չէ` մերը չէ. ու ես էլ քո պատկերացրած այն ուժեղը չեմ, որ դեռ մի կարգին բարի գալուստ չասած, մնաս բարով ասեմ, քանզի պարզ գիտակցում եմ, որ ինձնից վերջին հեռացողը դու՛ ես լինելու:
    Բայց ա՜խր, այսպես չէինք մեր ծնված օրից։ Մենք երջանկության կաթիլներն էինք ճիչերից հետո, պատ չէինք, բայց և նրանից կառչած ծեփեր էլ չէինք։ Հիմա ինչպե՞ս ենք ապրելու իրար ոչ լրիվ սիրելով ու ոչ էլ... Ո՞վ է տոհմածառի արմատները կենարար ջրով սնելու, ո՞վ... Հիմա էլ ոչ մի բանի չեմ հավատում. այսպես չէր եղել ոչ մի անգամ։ Չեմ հավատում, որ ճյուղը մի նոր բողբոջ կտա ու բողբոջից մի նոր տերև աշխարհ կգա, որ պիտի էլի շտապեմ չշտապելով վայրկյանը զուր վատնելու համար... Ու արդեն իմաստ էլ չկա պատեհ -անպատեհ առիթներով դիմել ԱՍՏԾՈՒՆ և անհանգստացնել նրան. քանզի այլևս աղոթել չգիտեմ...

  • @RubenHakobyan616
    @RubenHakobyan616 3 роки тому +6

    Լուսինե, Ձեր ձայնի մեջ այնքա՛ն կանացիություն կա, դյութող նրբերանգներ, սեքսուալություն, իսկական բեմի համար նախատեսված։ Անչափ սիրում եմ Ձեզ, հարուստ ու հագեցած է ձայնը Ձեր։ Սակայն միայն ձայնը չի, Ձեր խաղն էլ շատ եմ հավանում։ Հրաշալի էր, շնորհակալ եմ։

  • @hripsimezurnachyan573
    @hripsimezurnachyan573 3 роки тому +5

    Շքեղ գործ է, իսկական արվեստագետների աշխատանք; Հեղինակ և կատարող՝ Բրավո Ձեզ!!!

  • @serinehayrapetyan9105
    @serinehayrapetyan9105 3 роки тому +5

    Շնորհակալություն հեղինակին անչափ,հրաշք րոպեներ պարգևելու համար

  • @alvardsahakyan5620
    @alvardsahakyan5620 Рік тому +1

    Խոսքեր չկան նկարագրելու զգացածս, անչափ Շնորհակալություն Պետրոս Հոկտանյանին ու Լուսինե Կոստանյանին..🤗

  • @sirunaavetisyan366
    @sirunaavetisyan366 3 роки тому +3

    Հիանալի ստեղծագործություն և կատարում, շնորհակալություն👏👏👏

  • @boryaborya208
    @boryaborya208 3 роки тому +6

    Չգիտեմ էլ ինչ գրեմ այնքան հարազատ զգացում էր այնքան մոտ զգացածիս շնորհակալ եմ։

  • @albino_21
    @albino_21 3 роки тому +4

    Հուզիչ էր...բրավո👏🏼

  • @Сергей-п5б1ь
    @Сергей-п5б1ь 10 місяців тому

    Ес кузеи га айн жаманако вор фохоцин анун чунер ерп мардик калум еин ардар у чеин атум меко мекин апрум еин ардар у мтацум еин вор азнвутуно чо кори ашхари межиц вор апрен зулал им нман са е жишто ашхари❤❤❤

  • @karineghahramanyan7028
    @karineghahramanyan7028 3 роки тому +1

    🎨🖌👍🏼հրաշալի կատարում բռավո

  • @ЛюдмилаСимонян-м1д
    @ЛюдмилаСимонян-м1д 10 місяців тому

    Ուղղակի խոսքեր չկա❤😢

  • @zoyakagyan1140
    @zoyakagyan1140 3 роки тому

    Հրաշալի կատարում է

  • @maretkarapetyan8930
    @maretkarapetyan8930 3 роки тому

    Հիանալի է♥️

  • @heghinechilingaryan5871
    @heghinechilingaryan5871 3 роки тому +2

    ❤️❤️❤️💓💓💓

  • @haykushavagyan4566
    @haykushavagyan4566 2 роки тому +1

    ❤❤

  • @lsh7125
    @lsh7125 Рік тому

    Բառերը որտեղից գտնեմ

  • @angelatovmasyan5275
    @angelatovmasyan5275 2 роки тому

    😭😭😭😭😭❤️❤️❤️

  • @sirushkocharyan9235
    @sirushkocharyan9235 3 роки тому +3

    Hrashali er

  • @marimili4871
    @marimili4871 3 роки тому

    ✍🌏💯