Բաբկեն Չոբանյան Երեկ

Поділитися
Вставка
  • Опубліковано 20 жов 2024

КОМЕНТАРІ • 190

  • @uwoqocharyan3641
    @uwoqocharyan3641 4 роки тому +143

    Ջայների ձայնը😍։
    Մեկ անգամ լսելը կախվածություն է առաջացնում

    • @lauragg1654
      @lauragg1654 4 роки тому +2

      Համաձայն եմ.. շատ լավ է ասմունքում❤

    • @aghasisargsyan9516
      @aghasisargsyan9516 3 роки тому +3

      @@lauragg1654 Ասմունքում🙂

    • @lusi8255
      @lusi8255 21 день тому

      Միանշանակ

  • @aaloa4344
    @aaloa4344 2 роки тому +18

    Աստված վկա... Ես արդեն կախվածություն ունեմ ձեր ձայնից, ինչու չէ նաեւ ձեզանից, սիրում եմ ձեզ շաաատ♥️♥️♥️♥️

  • @arturhakobyan2560
    @arturhakobyan2560 9 місяців тому +2

    Աստված օրհնի քեզ Եղբայր ջան

  • @nanedanielyan238
    @nanedanielyan238 5 років тому +95

    Սիրելի Բաբկեն, Ձեր ասմունքները հաճախ տեսնելը շատ հաճելի կլինի։ Շնորհակալ եմ Ձեզ այսպիսի աշխատանքի համար։

    • @BabkenChobanyan
      @BabkenChobanyan  5 років тому +33

      Ձեզ շնորհակալություն արձագանքի համար)

  • @artakavagyan4561
    @artakavagyan4561 2 роки тому +3

    Ձայն որը կարելի է անվերջ լսել ։

  • @erhovhannisyan4500
    @erhovhannisyan4500 4 роки тому +12

    Պետրո՛ս...հարազա՛տս,,աստված է վկա,դու հիրավի, մեր ժամանակակից հայ գրականության մարգարիտն ես,,օրհնվի քո գոյությունը,քանզի այնքան հույզեր պարգևեցիր դու մեզ,,,անհատակ է խորությունդ ,,ներիր իս համար,այնքան ենք լսել,որ դարձել ես ակամայից հարազատ,,չէ՛չէ՛,,հենց տեսնելուց հետո էլ դարձել ես,,հիացմունքս բառերով արտահայտել անհնար է, շատ էի ցանկանում գրքի շնորհանդեսին ներկա լինել,բայց երկու կես լինելն էլ էր անհնար,,մենք մեր ամբողջ ընտանիքով, քո երկրպագուն ենք,թույլ տուր ներկայանամ,ես Թամարան եմ Հարությունյան,իսկ այս էջն իմ որդունն է,հենց հիմա քեզ լսում են հեռավոր երկրներում,խնդրեցին որ փոխանցեմ
    ՄԵՆՔ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ....

  • @julietamuradyan2290
    @julietamuradyan2290 3 роки тому +4

    Ւնչ գեղեցիկ է հայոց լեզուն .....

  • @JOKER-xg9kd
    @JOKER-xg9kd 4 роки тому +79

    Երեկ ես լուռ մնացի, և հոգումս հազար ոլորված ձայներ մոլորվեցին ու որբացան: Երեկ սիրտս դեռ չեր հասկանում ձմռան խոնավ ողբերգության բուն պատճառն ու իմաստը: Երեկ չէի խաբում ինձ, ու չէի անիծում արդեն իսկ անիծված արյունոտ իմ ճակատագիրը, որովհետև երեկ ինձ համար էին ու միայն իմն էին բոլոր բախտաորների սիրո դողերը, բոլոր խնջույքներն ու հարսանիքները, պատերազմներն ու հաղթանակները; Երեկ պողպատից էի, ու պատրաստ էի դիմանալու բոլոր բիրթ հարվածներին, կողոպուտներին ու կասկածներին: Երեկ ինձ կյանքը չէր թվում երազ, և ի զորու է անգամ մահն իմ ուսերի վրա կրել ու զգալ նրա ծանրությունը: Երեկ չէի ամաչում արցունքներիցս քանզի իմ աչքերում չկաին արցունքներ: Երեկ հայելու միջից սեփական արտացոլանքս չէր գոռում վրաս ու պահանջում փրկել իրեն և ազատ արձակել ոսկեզօծ շրջանակի բռնությունից: Երեկ պատմությունն ու ժամանակը նույնն էին, ոչ օրենք կար ոչ էլ կանոն, իսկ երկիրը հանճարն էր հիշում: Երեկ ես ինձ չէի խնայում, այլ ապրեցնում էի մի նոր սկզբի համար, թեկուզ անգամ իմ դեմ ըմբոստանալով: Երեկ գիտեի այն, ինչը այսօր չգիտեմ, երեկ կարող էի նետվել խորքը հավատի ու ճեղքել նրա միջուկը, հեռանալ հազարների կյանքից բայց, քո կյանքում մնալ, ու ապրել: Երեկ կարող էի կտոր - կտոր հավաքել ինձ անդունդներից, լեռներից ու անգամ երկինքներից հազարաոր և այդ ամենին զուգահեռ ճախրել այս ամենի վրայով: Երեկ սեփական աչքերով տեսնում էի թե ինչպես է Քրսիտոսի մարմնից կաթում անկեղծ գոյության սերմը և ծաղկեցնում կյանքը: Երեկ ցուրտն ինձ համար վերարկու էր կարում, իսկ քամին տաք անկողին, իսկ մյուսները... Նրանք նայում էին զարմանում որ ես դեռ կամ և չեմ մեռել, որն էլ կարողանում են մերկ մատներով մխրճվել պողպատե մկանիս մեջ ու գտնել իմ փակ երակը, ու ճգնավորի համառությամբ քրտինքս շաղախելով քարը քարին ընդունակ են դեռ սալաքարին ձև տալու, որ իմ հոգու զորությունը ավելին է քան բոլոր ռնգեղջյուրների միասնական վարգը անթիվ ջունգլիներում: Երեկ ես վերջապես ճանաչեցի այս աշխարհը, իր ողբերգությամբ, լայն գույներով բազում և վերջնականապես համոզվեցի որ այսքան տարի ես ապրել եմ այս աշխարհից դուրս, որի սուրը մերկ մատներով շոյել կուրծքն արևի նրա մարմինը տաքացնելու հույսով, երբ ինքս մի ամբողջ կյանք եղել եմ հիմքից սառած: Երեկ ինձ տերը ասես երկրորդ անգամ էր ստեղծել որ ստիպված չլինեի ինքս ամեն ինչ դարձը ստեղծել, որովհետև չէի ցանկանում մնալ իմ առջև հազարների պես: Երեկ ես մտածում էի այն, ինչը արգելված էր մտածել այսօր, տեսնեմ ծնունդներ ու մահ, ծաղկունք ու փթթում: Երեկ եկել էի քեզ փրկելու, ոչ թե իմ օգնությամբ նսեմացնելու, եկել էի բարեկամի իմ բազուկը մեկնելու քեզ, և ոչ մյուսների պես զորավարի ձեռքը հավաքնորդ. եկել էի խանգարելու գոյությունդ աճուրդի հանողներին, ու ևս մեկ անգամ հիշեցնելու որ եթե եղել ես ուրեմն չլինելու հնար չունես, ինչպես ինձ այնպես էլ քեզ ազատ կամք է տրված արարչից, ասելով որ լինես քեզ նման, ու անօգուտ գործին լցվելու փոխարեն ինձ պարտադրես նորից մտածել մեր այսօրվա ու վաղվա մասին հանուն մեր գալիք սերունդների սաղմնավորման...

  • @karinevardanyan8003
    @karinevardanyan8003 4 роки тому +6

    Բաբկեն Չոբանյան
    Պետրոս Հոկտանյան
    Սամվել Թոփալյան
    Անկեղծ հիացմունքով անդադար կսրող եմ լսել ՁԵԶ
    ԴՈՒՔ ՀՐԱՇՔ ԷՔ
    ♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️

  • @alinapoghosyan9346
    @alinapoghosyan9346 4 роки тому +12

    Այս հրաշք ձայնը ես նույնիսկ ֆիլմերի կրկնօրինակումներից եմ տարբերում❤️

  • @АрпинеМкртчян-з6н
    @АрпинеМкртчян-з6н 4 роки тому +24

    Մոգական ,հզոր ձայն!!!
    Շնորհակալություն,որ դուք կաք🙏🙏❤️❤️❤️
    Լսելիս փշաքաղվում եմ ❤️

  • @narinekarapetyan7419
    @narinekarapetyan7419 4 роки тому +11

    Թմրադեղ,,կախվածություն,,սեր❤❤❤❤❤

  • @ՑողիկԲարսեղյան
    @ՑողիկԲարսեղյան 4 роки тому +6

    Հարգելի Բաբկեն Չոբանյան դուք հրաշալի դերասան եք։ Հրաշալի ասմունքող ու աստվածային ձայն ունեք։ Հուսով եմ շարունակական կլինեն ձեր ասմունքներն

  • @a...3051
    @a...3051 2 роки тому

    Հոգիդ տակնուվրա անող խոսքեր ու, իհարկե, Բաբկենի մոգական ձայնը

  • @Sonua235
    @Sonua235 Рік тому +4

    Հիանում եմ ամեն անգամ Ձեզ լսելիս, այսքան հուզիչ ու գեղեցիկ,, !Ձեր ձայնը մի այլ, գեղեցիկ ու հուզիչ աշխարհ է,,,Շնորհակալ ենք Ձեզ, որ նվիրում եք մեզ այսքան գեղեցիկ զգացողություններ 🤗🥰

  • @arusikandreasyan467
    @arusikandreasyan467 4 роки тому +4

    Բառերն այնքան անզոր են արտահայտելու համար այն ինչ զգում եմ ձեզ լսելիս Babken CHobanyan ❤

  • @arevavagyan891
    @arevavagyan891 4 роки тому +6

    Խենթանալու ձայն, հրաշք դերասան, շնորհակալություն

  • @anidavtyan2295
    @anidavtyan2295 4 роки тому +14

    Ձեր նման տաղանդներ հայ ազգս շատ ունենա,որ նման հաճույքները մեզնից անպակաս լինեն....շնորհակալություն Ձեր տեսակի համար

  • @hayastankhachatryan6715
    @hayastankhachatryan6715 3 роки тому +3

    Ժամերով կարելի ա լսել, ու երբեք չձանձրանալ։ Շնորհակալություն ❤

  • @goharpetrosyan3974
    @goharpetrosyan3974 2 роки тому +7

    Աղաչում եմ,Ձեր հրաշալի ձաղնը չքաղաքականացնեք,մնացեք մաքուր,անբիծ արվեստի մեջ։Մեզ համար հաճույք է Ձեզ լսելը։♥️♥️

  • @gretagevorgyan2231
    @gretagevorgyan2231 4 роки тому +22

    Ձայնդ այնպես է քաշում մտքերս, ինչպես ճահիճը կարծես ճահճում լինեմ ձայնդ լսելիս։

  • @ДианаАдамуан
    @ДианаАдамуан 2 роки тому

    Մարմնիս ամբողջ բջիջները ապրեցին Տիրոջս ներկայությունը

  • @terezahakhverdyan4850
    @terezahakhverdyan4850 Рік тому

    Հարգելի։շատ։գեղեցիկ։անկրկնեմի։ձայն։ունեք։շնորհակսլություն ։ձեզ։

  • @vardazaryanna90
    @vardazaryanna90 Рік тому

    😢😢😢😢😢😢😢😢😢😢😢😢ինչքան լավն էր հոգի թափանցող ու ներսը տակն ու վրա անող խոսքեր եւ կատարում😢հոգու հանգստություն առաջացնող ձաայն...

  • @Hajime813
    @Hajime813 11 місяців тому

    Ayn inch erbeve mtacel , bayc chenq grel kam, artahaytvel...shnorakalutyun hargeli Babken chobanyan...

  • @mera-yan2002
    @mera-yan2002 2 роки тому +2

    Հրաշալի խոսքեր, հրաշալի ձայն, հրաշալի կատարում💛💛💛👏

  • @armine-anemartikyan325
    @armine-anemartikyan325 3 роки тому +7

    Այնքան կուզեմ "Նարեկ"-ը լսել Ձեր ձայնով 🙏

  • @narinekesoyan5083
    @narinekesoyan5083 4 роки тому +6

    Այնպիսի ձայն է, որ անէացած միայն լսում ես👏👏👏👏

  • @sedakosyan2662
    @sedakosyan2662 4 роки тому +11

    Ախ՜խ ձայնը ❤️❤️❤️❤️

  • @annasahakyan7422
    @annasahakyan7422 10 місяців тому

    Աստվածային ձայն

  • @s.hovhannisyan694
    @s.hovhannisyan694 4 роки тому +3

    Երեկ պողպատից էի,իսկ այսօր նուրբ ծաղկի թերթիկ եմ,պոկված ցողունից։😥💗😥հուզեցիր հարգարժանս։

  • @arpiabgaryan5403
    @arpiabgaryan5403 4 роки тому +7

    Հանճարեղ ձայն,ճիշտ ընտրված խոսքեր,մարդկայինից վեր միավորում և անվերջ լսելի👏

  • @aidaharutyunyan1677
    @aidaharutyunyan1677 3 роки тому +3

    Ձեր ձայնը կարելի է անվերջ լսել ու լսել։Հրաշալի կատարում,շնորհակալություն❤

  • @tateterzyan1124
    @tateterzyan1124 4 роки тому +9

    պարզապես լռել ու լսել անվերջ..

  • @goharbaloyan4341
    @goharbaloyan4341 Рік тому

    Շնորհակալություն Ձեզ,Ձեր տաղանդի համար

  • @ЛюдмилаСимонян-м1д
    @ЛюдмилаСимонян-м1д 8 місяців тому

    Աստված օրհնի քեզ Բաբկեն Չոբանյան❤ դու բուժում ես շատ շատ կոտրված, ջարդված Հայ մայրերի սրտերը❤դու սեր ես❤( կներես, որ դու ով եմ գրում🎉)

  • @ArmenianVoices
    @ArmenianVoices Рік тому

    Կարելի է պատկերացնել թէ ինչքան հետաքրքիր հնչողություն կունենան հատկապես Նարեկացու «Մատյան Ողբերգության » և Սևակի «Անլռելի Զանգակատուն» գործեր ։ Շքեղ 🤍🇦🇲

  • @arushakobyan3048
    @arushakobyan3048 2 роки тому +2

    Հրաշք խոսքեր են 👏😔😓

  • @rostom4635
    @rostom4635 5 місяців тому

    Astvatsashunch kardacats mard Petros ,amen tex..

  • @lianapoladyan6161
    @lianapoladyan6161 5 років тому +11

    Շնորհակալ ենք:Երանություն

  • @hovhannesmelkonyan8377
    @hovhannesmelkonyan8377 2 роки тому

    Shat lave acvac paeh kesi🙏🙏

  • @marineaghajanyan7452
    @marineaghajanyan7452 2 роки тому

    Չտեսնված խոսքեր ։ Ուղակի ձեր ,ձայնը ՝ ձայնային տեմբռը հատուկ ստեղցված է ՝ այս խոսքերի ու ասմունքի համար ։

  • @Vahan484
    @Vahan484 2 роки тому +1

    Ձեր ձայնը աննկարագրելի է
    Շնորհակալ եմ օրս գեղեցիկով լցնելու համար

  • @hasmikvazgeni5835
    @hasmikvazgeni5835 Рік тому

    Ճանաչեցի այս անիմաստ աշխարհը 2020-22 ճանաչեցի ու կոտրվեց հավատս ու հոգիս

  • @LooveeSM
    @LooveeSM Місяць тому

    Voooonc em sirum dzez

  • @aniabrahamian
    @aniabrahamian Рік тому

    Թե օրական քանի անգամ եմ լսում թե այս թե մնացած բոլոր գործերը,ոչ ոք չի պատկերացնի ինչքան եմ խաղաղվում Ձեր ձայնից,ինչքան եք օգնում իմ հոգուն,իմ մտքերին։Անչափ շնորհակալ եմ Ձեզ❤️իմ ամենասիրելի դերասանն եք❤️

  • @ДианаАдамуан
    @ДианаАдамуан 2 роки тому

    Հրաշք է ձայնդ ուղակի

  • @maryeloyan8075
    @maryeloyan8075 2 роки тому

    անասելի գեղեցիկ❤️

  • @shahanegasparyan8222
    @shahanegasparyan8222 2 роки тому +2

    Երեկ սրանք լո՛կ գեղեցիկ տողեր էին,այսօր՝ կյանքի ճշգրիտ նկարագիր,հոգու ճիչ։Մի ՞ թե կարելի է այսպես դիպուկ գրել,այսպիսի հատուկ, երկնային ձայնով կարդալ։Բառերի միջից որսում եմ աշնան խավարում կորցրած իմ վերջին հույսը💔։ Այս տողերը կյանքի հիմն են։Շնորհակալ եմ՝ անտեղյակ լինելով օգնելու համար,ապրեցնելու համար,հույս ներշնչելու համար🙏🙏🙏

  • @lmlm1655
    @lmlm1655 4 роки тому +2

    Մոգակա՜ն ու տիեզերքի չափ հանգստություն փոխանցող ձայն

  • @arpineavagyan538
    @arpineavagyan538 2 роки тому

    Գեղեցիկ և իմաստալից🖤👍👌

  • @metaqsedavtian1706
    @metaqsedavtian1706 4 роки тому +3

    Իմ սիրելի ձայնը, հիպնոսացնող մի ձայն, ամեն մի բառը կենդանացնող, մտքերին կյանք տվող ձայն
    Երկու հզոր ստեղծագործող՝ մեկը գրել է, մյուսը կարդում է և կյանք է տվել

  • @sonaharutyunyan7497
    @sonaharutyunyan7497 2 роки тому

    Մենք խնդրում ու պահանջում ենք, որ էսպիսի երկնային պահեր մեզ շուտ շուտ պարգևեք, կարծես կտրվենք էս աշխարհից ու ապրենք մի ուրիշ անբիծ աշխարհում, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ

  • @lilitsadyan2260
    @lilitsadyan2260 4 роки тому +5

    Hogu hangstutyun ❤

  • @AAA-ki7ch
    @AAA-ki7ch 2 роки тому

    Ձայնագրված է 2 տարի առաջ, բայց առավել արդիական է հիմա, այս պահին

  • @Unknownboyfromam
    @Unknownboyfromam 8 місяців тому

    Բաբկեն ջան, դուք չեք էլ պատկերացնի թե ինչքան հոգեհարազատ մարդ եք ինձ համար։ Հիմա հոգեպես մի փոքր ծանր ժամանակաշրջան եմ ապրում։ Ամեն գիշեր քնում եմ ձեր հրաշալի ձայնի ներքո։ Երազանք է իրական կյանքում ձեզ ունկնդրելը։ Շատ եմ փնտրել մտածելով, որ մի գուցե ինչ որ տեղ կասմունքեք տոմսերը գնեմ ներկա լինեմ բայց չեմ գտել։ Եթե կկարդաք մեկնաբանությունս խնդրում եմ ասեք թե արդյոք իրականում ձեզ ունկնդրելու հնարավորություն կա՞ ու թե այո, ապա ինչպե՞ս։

    • @BabkenChobanyan
      @BabkenChobanyan  8 місяців тому +1

      Բարև ձեզ: Հետևեք իմ սոց. էջերին, հաջորդ ամիս հնարավոր է լինի:

  • @АльвинаМартиросян-е2в

    Ձայնը ։

  • @has9762
    @has9762 4 роки тому +2

    Մի ուրիշ ձայն❤❤

  • @Ami-o4m
    @Ami-o4m 3 роки тому

    Այս ձայնին սիրահարվել կարելի է!!!

  • @ՆվարդԱբրահամյանՀոգեբան

    շնորհակալ եմ… 🫂

  • @lusineminasyan2923
    @lusineminasyan2923 3 роки тому

    Այոոոո։ Ոչ միայն գեղեցիկ ձայն, այլև գրագետ կատարում։
    Չեմ հիշում, երբ էի էլի լավ կատարում լսել։
    Չգիտեմ ինչ պատճառներով չեք հեղեղում մեր պոեզիան ասմունքի ոլորտում, բայց պիտի ասեմ, որ պարտավոր եք դա անել։ Պահպանեք մեր մեծերի թողած ժառանգությունը ձեր հրաշալի կատարմամբ, այլապես կմոռացվեն։

  • @haykkarapetyan1514
    @haykkarapetyan1514 4 роки тому +2

    Ուղղակի շատ լավ կատարում։

  • @mariamvardanyan7092
    @mariamvardanyan7092 4 роки тому +3

    Inchpisi Hzor dzayn uxaki amen masnik@ mxrchvum e hogs mej shnorakal em

  • @AnAn-zb9fl
    @AnAn-zb9fl 3 роки тому

    Ա՜խ , այդ երեկները ,որ էլ չեն գալու։ Հաճելի է լսել ձեզ❤

  • @ԱնիՂումաշ
    @ԱնիՂումաշ 4 роки тому +1

    Երանի նոր ասմունքներ ձայնագրեք♥️մարդ անվերջ ուզում ա լսի, կախվածություն ա առաջացել

  • @НовоАндеасяан
    @НовоАндеасяан 3 роки тому

    Բաբկեն ջան բարև։ Հովոն է

  • @annaatoyan8810
    @annaatoyan8810 4 роки тому +5

    Ձայն~♡

  • @arminebalayan4152
    @arminebalayan4152 3 роки тому

    Իմ ամենասիրելի դերասանը...Բրավո...

  • @karensamvelovichazatyan3936
    @karensamvelovichazatyan3936 5 років тому +5

    Shnorakalutyun Parzapes dzer goyutyan hamar harganqners dzes

  • @lilitz1581
    @lilitz1581 5 років тому +3

    ❤ Ընտիր է... միայն թե երաժշտությունը ծանրացնում է առանց այն էլ հոգիդ տակնուվրա անող խոսքը, մատուցումը... առանց երաժշտական ֆոնի կարծում եմ ավելի լավ կլիներ։

  • @maryan8091
    @maryan8091 2 роки тому

    Անվերջ կարելի է լսել ❤❤❤❤

  • @beluchi3023
    @beluchi3023 3 роки тому

    Ինչքան լավ եք ասմունքում, իրոք հրաշալի եք, շնորհակալություն։

  • @gayanedavtyan5800
    @gayanedavtyan5800 3 роки тому

    Լավ էլի,,,, սենց չի լինում։Ո՞րտեղից Ձեզ նման ձայն ու նման առոգանություն։
    Ես շատ եմ սիրում ձեր ձայնը, հա ու ասեմ, որ հրաշալի ճաշակ ունեք բանաստեղծություն ընտրելու հարցում❤️
    Երկար կյանք ❤️

  • @каренадамян-ж3з

    Հարգում եմ դեզ

  • @funnygame1236
    @funnygame1236 3 роки тому

    Անկրկնելի ու տպավորիչ ձայն😘

  • @floraknyazyan145
    @floraknyazyan145 4 роки тому +1

    Հարգե'լի, Բաբկեն, շատ գեղեցիկ եք ասմունքում, միշտ հիացմունքով ենք Ձեզ լսում....նույնիսկ ամեն օր...
    Շնորհակալություն

  • @melagamiryan6033
    @melagamiryan6033 5 років тому +6

    Եթե կարելի է ստղծագործությունը կտեղադրե՞ք։Հիանալի է👏🏻😔

    • @JOKER-xg9kd
      @JOKER-xg9kd 4 роки тому +2

      Երեկ ես լուռ մնացի, և հոգումս հազար ոլորված ձայներ մոլորվեցին ու որբացան: Երեկ սիրտս դեռ չեր հասկանում ձմռան խոնավ ողբերգության բուն պատճառն ու իմաստը: Երեկ չէի խաբում ինձ, ու չէի անիծում արդեն իսկ անիծված արյունոտ իմ ճակատագիրը, որովհետև երեկ ինձ համար էին ու միայն իմն էին բոլոր բախտաորների սիրո դողերը, բոլոր խնջույքներն ու հարսանիքները, պատերազմներն ու հաղթանակները; Երեկ պողպատից էի, ու պատրաստ էի դիմանալու բոլոր բիրթ հարվածներին, կողոպուտներին ու կասկածներին: Երեկ ինձ կյանքը չէր թվում երազ, և ի զորու է անգամ մահն իմ ուսերի վրա կրել ու զգալ նրա ծանրությունը: Երեկ չէի ամաչում արցունքներիցս քանզի իմ աչքերում չկաին արցունքներ: Երեկ հայելու միջից սեփական արտացոլանքս չէր գոռում վրաս ու պահանջում փրկել իրեն և ազատ արձակել ոսկեզօծ շրջանակի բռնությունից: Երեկ պատմությունն ու ժամանակը նույնն էին, ոչ օրենք կար ոչ էլ կանոն, իսկ երկիրը հանճարն էր հիշում: Երեկ ես ինձ չէի խնայում, այլ ապրեցնում էի մի նոր սկզբի համար, թեկուզ անգամ իմ դեմ ըմբոստանալով: Երեկ գիտեի այն, ինչը այսօր չգիտեմ, երեկ կարող էի նետվել խորքը հավատի ու ճեղքել նրա միջուկը, հեռանալ հազարների կյանքից բայց, քո կյանքում մնալ, ու ապրել: Երեկ կարող էի կտոր - կտոր հավաքել ինձ անդունդներից, լեռներից ու անգամ երկինքներից հազարաոր և այդ ամենին զուգահեռ ճախրել այս ամենի վրայով: Երեկ սեփական աչքերով տեսնում էի թե ինչպես է Քրսիտոսի մարմնից կաթում անկեղծ գոյության սերմը և ծաղկեցնում կյանքը: Երեկ ցուրտն ինձ համար վերարկու էր կարում, իսկ քամին տաք անկողին, իսկ մյուսները... Նրանք նայում էին զարմանում որ ես դեռ կամ և չեմ մեռել, որն էլ կարողանում են մերկ մատներով մխրճվել պողպատե մկանիս մեջ ու գտնել իմ փակ երակը, ու ճգնավորի համառությամբ քրտինքս շաղախելով քարը քարին ընդունակ են դեռ սալաքարին ձև տալու, որ իմ հոգու զորությունը ավելին է քան բոլոր ռնգեղջյուրների միասնական վարգը անթիվ ջունգլիներում: Երեկ ես վերջապես ճանաչեցի այս աշխարհը, իր ողբերգությամբ, լայն գույներով բազում և վերջնականապես համոզվեցի որ այսքան տարի ես ապրել եմ այս աշխարհից դուրս, որի սուրը մերկ մատներով շոյել կուրծքն արևի նրա մարմինը տաքացնելու հույսով, երբ ինքս մի ամբողջ կյանք եղել եմ հիմքից սառած: Երեկ ինձ տերը ասես երկրորդ անգամ էր ստեղծել որ ստիպված չլինեի ինքս ամեն ինչ դարձը ստեղծել, որովհետև չէի ցանկանում մնալ իմ առջև հազարների պես: Երեկ ես մտածում էի այն, ինչը արգելված էր մտածել այսօր, տեսնեմ ծնունդներ ու մահ, ծաղկունք ու փթթում: Երեկ եկել էի քեզ փրկելու, ոչ թե իմ օգնությամբ նսեմացնելու, եկել էի բարեկամի իմ բազուկը մեկնելու քեզ, և ոչ մյուսների պես զորավարի ձեռքը հավաքնորդ. եկել էի խանգարելու գոյությունդ աճուրդի հանողներին, ու ևս մեկ անգամ հիշեցնելու որ եթե եղել ես ուրեմն չլինելու հնար չունես, ինչպես ինձ այնպես էլ քեզ ազատ կամք է տրված արարչից, ասելով որ լինես քեզ նման, ու անօգուտ գործին լցվելու փոխարեն ինձ պարտադրես նորից մտածել մեր այսօրվա ու վաղվա մասին հանուն մեր գալիք սերունդների սաղմնավորման...

  • @enoqsargsyan9264
    @enoqsargsyan9264 3 роки тому

    Hzorrrrr🙏🙏

  • @mariammalakian1867
    @mariammalakian1867 4 роки тому

    Հաղթանակի լուրը Ձեր ձայնը պետք է ունենա։ Այլ տարբերակ չկա։
    Շնորհակալ եմ,որ կաք։

  • @ТигранВанян-б2з
    @ТигранВанян-б2з 3 роки тому +3

    Сирелем сирум эм у ксирем байц ерб тахицне патум огис ми тесак аразате дарнум айс дзайно карцес имне воро жайткуме индзнииц

  • @Erikakokobelyan-
    @Erikakokobelyan- Рік тому

    💔💔💔Иногда и я удивляюсь ,что жива,что не сломалось((((

  • @anin-yan7120
    @anin-yan7120 5 років тому +4

    mecatarovv mardeq duq indz hamarr👏👏❤

  • @АрамАрам-л8г
    @АрамАрам-л8г 4 роки тому +5

    Божественный голос. Носитель этого голоса должен быть мудрым.

  • @Rafayel-ug3kp
    @Rafayel-ug3kp 3 роки тому

    qani kas Karda Babken jan , jarangutyun tox , azgum taxandavor mardiq shat qich en mnacel ,

  • @kinowoman3621
    @kinowoman3621 4 роки тому +1

    Բաբկեն ջան երբ են լինելու նոր վիդեոներ ասմունքներով😍😍😍😍😍😍😍😍😅😅😅 Կարոտել ենք ձեր ձայնին

  • @zinanazaryan2432
    @zinanazaryan2432 2 роки тому

    Երանի ինձ,որ լսում եմ ձեզ...
    Վերապրում չապրածս...չգտածս՝ գտնում...

  • @benben6845
    @benben6845 4 роки тому +11

    When I heard you for a moment I just didn't understand what was happening to me, and I heard it again, and there was something in your voice that captivated me.I don't understand your language, but I started to love it with your performance. Thank you.❤

  • @gexamvardanyan4555
    @gexamvardanyan4555 3 роки тому

    Браво ехпаир ,цаинт аснум е марту огу хоркин,,ахпер хнтрум ем карта ми бан ехерниц ,инц твуме шатерн клсен мец цнцутямб

  • @ՆարինՄարգարյան
    @ՆարինՄարգարյան 4 роки тому

    Սիրուն ձայն,սիրուն կատարում ,հրաշք Բաբկեն Չոբանյան❤

  • @slavikmikoyan9639
    @slavikmikoyan9639 3 роки тому

    Ձեր ձայնը և տաղանդը կարող է համեմատվել միայն վարպետ Սարգիս Նաջարյանի ձայնին և տաղանդին։

  • @vachaganpetrosyan5688
    @vachaganpetrosyan5688 3 роки тому

    Հիասքանչ

  • @naretonoyan4922
    @naretonoyan4922 3 роки тому

    Գրավիչ ձայն🥰

  • @mhernikoghosyan4370
    @mhernikoghosyan4370 3 роки тому

    Բարև ձեզ
    Ինչու չեք շարունակում և թարմացնում ? Մեր մեր մեծերի գործերով!

  • @____7798
    @____7798 4 роки тому

    Աննկարագրելի հրաշք ձայն, շնորհակալ եմ ձեզ 😍

  • @marineasryan6865
    @marineasryan6865 3 роки тому

    Ձեզ կարելի է անվերջ լսել 👏👏🥰🥰

  • @sedanersisyan9787
    @sedanersisyan9787 4 роки тому +1

    Amen mi bary haskanale petq aprelov . Havaneci dzer ejy 👏

  • @אמה-ו1ו
    @אמה-ו1ו 4 роки тому +1

    Բանաստեղծության «իմ հոգու զորությունը ավելին է քան բոլոր ռնգեղջյուրների միասնական վարգը անթիվ ջունգլիներում» տողը Վահան Վարդանյանի 1998-2003-ին գրված «Վկայություններ» շարքի 9-րդ բանաստեղծությունից է: («Իմ հոգու զորությունն ավելին է, քան բոլոր ռնգեղջյուրների միասնական վարգը անթիվ ջունգլիներում, քան կետաձկան փաղանգների երթը բոլոր ժամանակների ջրերի մեջ, քան անհամար արծիվների ճախրանքը...» և այլն): Հույս ունեմ հեղինակը ինչ-որ կերպ նշել է այդ մասին ծանոթագրության տեսքով կամ չակերտների(թեպետ տեքստային տարբերակում, դրված մեկնաբանության մեջ, ոչ չակերտ գտա, ոչ էլ ծանոթագրություն):
    Ուրախ եմ, որ սիրելի Վահան Վարդանյանի բանաստեղծություններն ընթերցողներ ունեն, ու նաև մեջբերողներ: Իսկ ձայնային տարբերակի համար շնորհակալություն, Բաբկեն:

  • @lusinsargsyan161
    @lusinsargsyan161 4 роки тому

    HRASHQ KATARUM👍👍👍BRAVO

  • @narekmkrtchyan7755
    @narekmkrtchyan7755 4 роки тому +3

    թույնա

  • @nellixachatryan8911
    @nellixachatryan8911 4 роки тому +1

    Gexecik dzayn ..karces marmnovd doxe ancnum👌👌👍