Քաջալերվի’ր, վե’ր կաց,քեզ կանչուն է

Поділитися
Вставка
  • Опубліковано 25 бер 2024
  • Քաջալերվի’ր, վե’ր կաց,
    քեզ կանչուն է
    1. Հռոմեացիներին 12:2
    Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
    2. Մարկոս 10:46 - 52
    Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է»։Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։
    3. ՀՈԲ 2:6
    Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։
    4. Մատթեոս 10:28
    Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմին
    5. Մատթեոս 10:8
    Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։
    6. ՈՎՍԵԵ 5:15
    Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։ Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։
    7. Ա Պետրոս 4:1 - 2
    Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։
  • Розваги

КОМЕНТАРІ • 3

  • @susannamargaryan240
    @susannamargaryan240 2 місяці тому +2

    ,,,Տեր Հիսուս Քրիստոս,,,
    Դու ես քավություն, եւ բժշկություն, եվ նորոգություն, եւ երանություն,,
    Քեզ վայել է փառք եւ երկրպագություն հավիտյանս Ամեն🙏🙏🙏

  • @susannamargaryan240
    @susannamargaryan240 2 місяці тому

    Ամեն, Ամեն եւ Ամեն🙏🙏 ժ