Premiera. Davit Amalyan.Anhasce Namak.A Letter Without Address.OFFICIAL.Դավիթ Ամալյան: Անհասցե նամակ

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 вер 2024
  • Author Davit Amalyan, Arrangement by Hayk Navasardyan.
    Recorded in "H&A Records" Studio Yerevan Armenia 2019.
    Mix, mastering by Aram Navasardyan.
    Հեղինակ՝ Դավիթ Ամալյան, գործիքավորումը` Հայկ Նավասարդյանի։
    Ձայնագրված է "H&A Records" ստուդիայում 2019թ.:
    Համադրումը և մասթերինգը` Արամ Նավասարդյանի։
    #Davit_Amalyan #Hayk_Navasardyan #anhasce_namak

КОМЕНТАРІ • 2

  • @Hayk_Navasardyan
    @Hayk_Navasardyan  2 роки тому +30

    Անհասցե նամակ...
    Արցունքս մնաց իմ մեջ անհասցե,
    Ու բյուրեղացավ երազներիս մեջ,
    Կարոտս գնաց հոգուս փնտրելու,
    Հոգիս նստել է իմ աշնան ղեկին:
    Էլ հասցե չունեմ, թե նամակ գրեմ,
    Գրված նամակս մնաց անհասցե,
    Խորտակվեց միտքս սրտիս ճեղքի մեջ,
    Իսկ սիրտս փարվեց անհունի գրկին:
    Հեկեկոցը իմ վալս է նվագում,
    Պարում է ցավս լռությանս հետ,
    Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
    Հասցեն կորցրած իմ կարոտի հետ:
    Արցունքս մնաց իմ մեջ անհասցե
    Ու բյուրեղացավ երազներիս մեջ,
    Կարոտս գնաց հոգուս փնտրելու,
    Հոգիս նստել է իմ աշնան ղեկին:
    Էլ ոչիչ չունեմ երգիս պատմելու,
    Հարբել է առանց խոսքի մեղեդիս,
    Էլ հնչյուն չունեմ ցավ նվագելու,
    Գժվել է ցավս լռության ձայնից:
    Հեկեկոցը իմ վալս է նվագում,
    Պարում է ցավս լռությանս հետ,
    Հոգիս էլ կարծես պարել չի ուզում
    Հասցեն կորցրած իմ կարոտի հետ:
    Էլ ոչիչ չունեմ երգիս պատմելու,
    Հարբել է առանց խոսքի մեղեդիս,
    Էլ հնչյուն չունեմ ցավ նվագելու,
    Ցավս գժվել է լռության ձայնից:
    Հեկեկոցը իմ վալս է նվագում,
    Պարում է ցավս լռությանս հետ,
    Հոգիս էլ կարծես հոգնել է պարից
    Հասցեն կորցրած իմ կարոտի հետ:
    Հոգիս էլ կարծես հոգնել է ցավից
    Հասցեն կորցրած իմ կարոտի հետ:

  • @Alvard-i3f
    @Alvard-i3f 5 місяців тому +4

    Իմ տղա,իմ եղբայր,իմ երկրացի։ Ամեն երգտ լսելուց քո ցավտ տեսնում եմ քո ծերացած դեմքիդ։ Ծով համբերություն 🙏😢