Ներիր ինձ մայրիկ

Поділитися
Вставка
  • Опубліковано 7 лют 2025
  • Գարիկ Օսիփյան- Ներիր ինձ մայրիկ
    Երգի հեղինակ՝ Վահրամ Օհանջանյան
    Երաժշտության գործիքավորում՝ Արտուր Գաբրիելյան
    Гарик Осипян- Прости меня мама
    Автор песни - Ваграм Оганджанян
    Музыкальная аранжировка- Артур Габриелян

КОМЕНТАРІ • 323

  • @vahram67
    @vahram67  Рік тому +42

    Ձեզ եմ ներկայացնում այս երգի պատմության մի պատառիկ: ՄԱՅՐՍ
    Մայրի՜կ... Որքա՜ն ջերմություն, քնքշություն, սեր ու կարոտ կա այս բառի մեջ: Ո՞ւր է, որ մի օր նորից մարմնավորվեր ու նորից տեսնեի մորս, իր անչափ բարի աչքերով, իր անչափ բարի ժպիտով ու ջերմ ձեռքերով ինձ ամուր իր գիրկն առներ, ու զգայի ինձ նորից անհոգ ու երջանիկ...
    Ավա՜ղ, շատ շուտ գնաց մայրս: Համարյա նույն տարիքին էր, ինչ որ հիմա ես եմ, իսկ ես ընդամենը 24 տարեկան էի:
    Գնաց անձայն ու առանց ցավի, թողնելով ցավը մեզ՝ անսահման վշտի ու կարոտի ցավը մեր հիշողություններում ու մեր սրտերում: Շատ անսպասելի իրեն կորցրինք: Գիտակցությունս չէր ընդունում այդ ահավոր փաստը, չէի հավատում ու շատ անգամ երազներիս մեջ իրեն էի տեսնում, ու երազներս խառնվում էին դառն իրականությանը, իմ հիշողությունից ցրելով ու դուրս մղելով իր հաստատված մահը:
    Մորս կորցնելուց տասնիննը տարի հետո ծնվեց աղջիկս ու անվանեցի մորս անունուվ՝ Օֆելյա: Երևի աղոթքս էր, որ տեղ էր հասել...
    Անչափ նման է մորս, ասես մի կաթիլ լինեն կես դառած: Նույն աչքերը, նույն դիմագծերը, նույն ժպիտն ու նույն սերը իմ հանդեպ: Ու ես ասես նորից ներկա եմ մորս վերածննդին ու ականատեսն եմ իր մանկությանը: Շատ չարաճճի, հետաքրքրասեր, բարի, ուրախ ու սիրտը անչափ բարակ, խղճոտ: Պատմում են, որ այդպիսին նաև մայրս՝ մանկության տարիներին:
    Ծնվել էր 1944 թ. մարտի տասնչորսին: Ընտանիքում ամենից փոքրն էր, ուներ վեց քույր ու մի եղբայր: Ապրում էին Ստեփանակերտից ոչ հեռու, Դաշուշեն գյուղում: Ինչպես և բոլոր գյուղացիները, իրենք էլ տարան Մեծ հայրենականի ու հետպատերազմյան ծանր տարիների դժվարություններն ու զրկանքները: Եվ թվում էր բոլորին, որ դա արդեն վերջն է, էլ չի լինելու պատերազմ, չեն լինելու կորուստներ ու զրկանքներ, ապրելու են խաղաղ ու երջանիկ: Միայն Արփենիկ տատս էր միշտ բոլորին զգուշացնում. «Զգո՛ն եղեք, զգու՛յշ եղեք, դեռ մեր պատերազմը չի ավարտվել: Հայ ու թուրքի պատերազմը նորից սկսվելու է: Մեծ չարչարանքներ ու փորձանքներ են մեզ սպասվում»: Բոլորը հեգնանքով ժպտում էին՝ ո՞նց կարող է այդպիսի բան պատահել Խորհրդային Միությունում, երբ «բոլոր ազգերը եղբայրներ են» ու համերաշխ են:
    Արփենիկ տատը՝ մորս մայրն էր, շատ աստվածապաշտ ու աստվածավախ էր: Առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում, իր գործն էլ՝ գյուղի մոտ հայտնի Սուրբ Սարիբեկ ուխտավայրի ուխտավորներին հանդիպելն ու սովորեցնելն էր, ոնց ճիշտ կատարեն մատաղի արարողությունները: Մոմ էր վաճառում, իսկ ուխտավորների գնալուց հետո հավաքում, սրբում, կարգի էր բերում սրբավայրը:
    Երբ տատին հարցնում էինք, որտեղի՞ց գիտե հետագա կռիվների մասին, ասում էր. «Սուրբ Սարիբեկը ձիով եկավ ու երազիս մեջ ամեն ինչ ինձ ասաց»: Շատ երազներ էր տեսնում ու պատմում, բոլորն էլ կատարվում էին ու տարիների ընթացքում բոլորն էլ համոզվեցին իր ասածներին:
    Մայրս էլ էր աստվածավախ ու տատիս էր քաշել: Շատ բարի ու մարդասեր էր: Գյուղում՝ թե մի տխրություն կամ ուրախություն լիներ, առաջինն ինքն էր օգնության հասնում: Շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, դրա համար էլ միշտ իրեն էին հրավիրում՝ օգնելու, և դա միշտ անում էր անշահախնդիր: Իսկ իր թխած ժինգալով հացից համեղ ոչ մի տեղ չկար, ու ոչ միայն այն պատճառով, որ մեր Դաշուշեն գյուղի հայտնի կանաչին Արցախում ամենից համովն էր: Մայրս արտակարգ խոհարարական վարպետություն ուներ:
    Ամառային արձակուրդներին մեր տունը լեցուն էր երեխաներով: Մեր տուն էին գալիս հորեղբորս ու մորաքրոջս երեխաները: Երջանիկ տարիներ էին: Մայրս սիրով բոլորին ընդունում էր, ամեն մեկին առանձին հոգ էր տանում: Եթե երեխաների մեջ վեճ ու կռիվ էր, հաշտեցնողը մայրս էր, դրա համար էլ բոլորն իրեն շատ էին սիրում:
    Ինձ հաճախ թվում էր, թե մայրս ինձ ամենից շատն էր սիրում, բայց երևի բոլորն էլ այդպես էին մտածում: Երբ դպրոցական տարիներին, քիմիական անհաջող փորձից հետո, նատրիումի պայթյունից աչքերս խիստ այրոցներ ստացան, չեմ մոռանում մորս անքուն գիշերները, աղոթքներն ու թափվող արցյունքները: Շատ էր տառապում...
    Շատ էր տառապում նաև, երբ որոշեցի ռազմական բարձրագույն ուսումնարան ընդունվել: Ծնողներս չէին ուզում, դեմ էին: Երբ մանուկ ժամանակ ասում էր՝ ուր էլ գնաս, միևնույն է, քեզ հետ գալու եմ, ու երբ ես հակաճառում էի, որ չեմ թողնի, ուրախ ծիծաղում էր: Բայց հետս եկավ մինչև Լենինգրադ ու սպասեց մինչ ընդունվեցի: Երբ ավարտեցի նորից եկավ, քեռակնոջս հետ: Ինքնաթիռում հանել էր ստացած ուսման ոսկե մեդալս ու պարծանքով ցույց էր տալիս մեր հայրենակիցներին. բոլորը գովում էին, իսկ ես շատ անհարմար էի զգում ու փորձում էի մորս համոզել, որ պետք չի: Բայց մայրս շատ էր ոգևորված ու շատ էր հպարտ ինձանով:
    Երբ արձակուրդներին տուն էի գալիս, ասես սիրտը զգում էր, վազում էր ու ինձ դիմավորում դեռ տուն չհասած: Այնպես ամուր էր ինձ գրկում, այնքան էր ինձ համբուրում, ասես մի տարվա կարոտը ուզում էր միանգամից հաներ: Ու այդ կարոտը չէր սպառվում ամբողջ արձակուրդիս ընթացքում: Ամեն օր մտահոգված ինձ էր շրջում. «Վա՜յ, մաման մատաղ ինի՛, վա՜յ մաման կլխավտ շո՛ռ տա: Պա ցավըտ տանիմ, սօր սերտըտ հինչա օզում, հի՞նչ սարքիմ՝ օտիս»: Միշտ էլ ընտիր հայկական կոնյակներ էր պահում ինձ համար ու ճաշին իր ձեռքով մի բաժակ լցնում էր, ոչ ավել. «Վեր շտահավ օտիս»: Նստում էր մոտս ու երկար ինձ էր նայում, կարոտն էր առնում: (Շարունակելի է)

    • @vahram67
      @vahram67  Рік тому +5

      . Ընկերներիս էլ էր շատ սիրում: Երբ իմ բացակայության ժամանակ, երբեմն, ընկերս՝ Վահանը տեսակցության էր գալիս, շատ էր ուրախանում, դիմավորում էր ինչպես ինձ. «Վա՜յ, Վահան, մատաղ ինի՛մ, վեր կյամս, գյուդումում թա Վահրամըս ա եկալ»: Ու մինչև չճաշի, չզրուցեն, բաց չէր թողնում:
      1988-ին սկսվեցին հայտնի իրադարձությունները Արցախում: Հայաստանից փոքրաթիվ դաշնակցական ջոկատներ էին գալիս Արցախ՝ գործարարների անվան տակ զբաղվում ազատագրական գործունեությամբ: Արցախցիներն իրենց հարկի տակ տեղ էին տալիս բոլորին: Մի քանի ֆիդայիների էլ ծնողներս անշահախնդիր հատկացրին մեր տան առաջին հարկը: Միշտ ճաշի էին հրավիրում, ընդունում էին որպես ընտանիքի անդամների: Տղաները քաշվում էին, անհարմար էին զգում, բայց մերոնց անկեղծությունը զինաթափ արեց տղաների անվստահությունն ու ջնջեց օտարության սահմանը, որից հետո իրենք էլ դառան մեր ընտանիքի մի մասը: Գաղափարապես ամուր կոփված տղաներ էին: Պատիվ եմ ունեցել զրուցելու իրենց հետ հայոց պատմությունից, քաղաքականությունից, մեր երկրի ներկայից ու ապագայից: Անսահման հավատ ունեին իրենց սկսած գործին:
      1991 թվի վերջին մեր գյուղը ևս դարձավ Շուշիին սահմանամերձ մարտական գոտի: Գյուղ էին հաճախում տարբեր մարտական ջոկատներ: Տղաները մեր տանն էին հավաքվում, մայրս սիրով ճաշ էր պատրաստում, ժինգալով հաց էր թխում, իսկ իրենք զրուցում էին հորս ու պապիս հետ, երբեմն խորհուրդներ հարցնում տեղանքից, ճանապարհներից: Մեր տունը գտնվում էր սարի հարավային լանջին՝ Շուշիի դիմաց: Տան անց ու դարձը թուրքերը տեսնում էին Շուշիից (ուղղաձիգ հեռավորությունը մի երկու կիլոմետր կլիներ): Բայց գյուղի հանդեպ դեռ սադրանքներ չկային:
      Շուտով սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ծանր օրեր էին: Կրակից ու ավերածություններից բացի կար նաև հացի խնդիր: Հացի համար երկար հերթեր էին խանութների մոտ: Մարդիկ արհամարհելով մահը, օրվա հացն էին ուզում ձեռք բերել, իսկ վախի զգացումն արդեն բթացել էր մարդկանց մոտ:
      Մի օր մայրս կանգնած էր երկար հերթի ծերին: Պատահական, ծանոթ ֆիդայիներից մեկը տեսավ մորս, մոտեցավ և ուրախ բարևեց. «Օֆելյա, բա դու ինչի՞ ես ստեղ կանգնած»,- զարմացած հարցրեց Գագոն: Մայրս ասաց, որ հացի հերթում է, տունը մարդիկ պիտի գան, բայց հաց չկա: «Դե՛, արի, արի հիմա»,- մորս թևից բռնեց ու առաջ ուղեկցեց հերթի սկիզբը: «Վա՜յ Գագո՛, էս ի՞նչ ես անում, ամոթ է, ես դեռ նոր եկա, էս մարդիկ բա ի՞նչ կասեն»,- հակաճառում էր մայրս: Գագոն կանգնածներին խնդրեց հերթից դուրս բաց թողնել մորս, ինքն էլ փողը մուծեց ու գնաց:
      Մայրս պատմում էր, որ շատ անհարմար վիճակում էր, բայց ոչ մեկը մի ծուռ խոսք չասաց: Ֆիդայու խոսքն այդ տարիներին օրենք էր:
      1992 թվի փետրվարի տասից տասնմեկին հայկական ջոկատները սկսեցին Մալիբեկլիի գրոհը և հաջողությամբ ազատագրեցին: Թուրքերը Շուշիում կատաղել էին: Տասնմեկին սկսեցին ռմբակոծել մեր գյուղը: Գյուղի թիրախը մեր տունն էր: Երևի մտածում էին, թե դա շտաբի շենքն է, քանի որ մեր տանն էլ նախօրոք մեծ անցուդարձ էր:
      Տանը մայրս էր, քույրս ու քրոջս յոթ տարեկան աղջիկը: Երբ տան վրա սկսեցին կրակ բացել, մայրս առավ քրոջս ու թոռնիկին, ու թաքնվեցին տան մոտ գտնվող միհարկանի շինության հետևում: Կրակում էին մեծ տրամաչափի գնդացիրներով ու հրանոթներով: Արկերից մեկը կպավ բակի քարերից մեկին, ու բեկորները թռան մերոնց ուղղությամբ: Մայրս իր մարմնով ծացկել էր քրոջս ու թոռնիկին։ Վերջին խոսքերն էին. «Աստվա՛ծ, ինչ կատարվելու է, թո՛ղ ինձ հետ կատարվի, երեխաներիս մի բան չլինի»:
      Բեկորներն անցան կողքի փայտե դռնով ու թիկունքից կպան մորս: Ամենից մեծ կտորը՝ սրտին...
      Մի քանի օրից հետո, կեսգիշերին ընկերս իր ջոկատով մարտից եկավ մեր տուն։ Նոր էր իմացել այդ մասին, գնացին գերեզմանոց: Առատ ձյուն էր եկել: Ցանկացան տղաներով օդ կրակել, ի պատիվ հայրենիքի զոհի: «Պետք չէ, Վահան: Մարդիկ քնած են, կրակոցներից կվախենան, խուճապ կսկսվի գյուղում»,- ասաց հայրս: Տղաները նստեցին մինչև լուսաբաց ու հեռացան:
      Քանի որ գյուղում արդեն վտանգավոր էր մնալը, հաճախակի հրաձգությունների, հրթիռակոծությունների պատճառով, քիչ ուշ, գյուղի տարիքավորները, կանայք ու երեխաները տեղափոխվեցին գյուղի հետևի սարի թիկունքի լանջը, վրաններ խփեցին ու մնացին մինչև Շուշիի ազատագրությունը:
      Հաճախ եմ հիշում մանկությունս: Գարնան տաք օրերին երեխաներով ուրախ թափառում էինք մեր սարի լանջերին, հանդերին ու ոգևորված գարնան առաջին ծաղիկներն էինք հավաքում՝ ձնծաղիկներ, մանուշակներ, կըժըկոտրի, պուլուր վարդ ու տուն էինք տանում, ամեն մեկս մեր մայրերի համար:
      Մայրս ամենաշատը մանուշակ էր սիրում: Ինքն էլ մանուշակի պես փոքրավուն էր, համեստ ու քնքուշ: Բնավորությունն էլ մանուշակի պես բուրավետ էր ու հրապուրիչ, մարդիկ միշտ իրեն էին ձգվում: Ամեն անգամ, երբ մի մանուշակ էի պոկում, ցավ էի զգում, որ պոկում եմ իր հարազատ թփից, բայց նրանց առաքելությունը տեսնում էի մորս ուրախացնելու և երջանկացնելու մեջ: Ինչ-որ մի անտես ձեռք էլ իրեն, մանուշակի պես պոկեց հարազատ թփից ու տարավ... Տարավ երկինք...

      11 փետրվար 2014 թ. («Հյուսիս տանող ճանապարհը» գրքից)

    • @lenasirunyan5457
      @lenasirunyan5457 Рік тому +4

      Եղբայրս, կարդացի քո քաղցր ու անուշ մայրիկի պատմությունը, հոգիս ցավեց ու արցունքները թափվեցին,թող Աստծո լույսի ու խաղաղության մեջ լինի մայրիկիդ հոգին, նա միշտ ձեզ հետ է։ Եղբայրս, և երգը, և մայրիկի պատմությունը
      հարազատ դարձան հոգուս, շնորհակալություն, Աստված ձեր հետ🙏

    • @vahram67
      @vahram67  Рік тому +2

      @@lenasirunyan5457 Շնորհակալ եմ, Լենա ջան: Աստված պահապան լինի մեր հարազատներին ու բոլորին:

    • @lenasirunyan5457
      @lenasirunyan5457 Рік тому +4

      Շնորհակալություն և ձեզ հարազատներս,Աստված օրհնի ձեզ ու հայ ազգին🙏🙏🙏

    • @QnqushQn
      @QnqushQn 4 місяці тому +1

      @@vahram67մի շնչով կարդացի ։ Հուզվեցի ։ Գիրքն էլ կգտնեմ կկարդամ ։

  • @lauraghazinyan
    @lauraghazinyan 5 місяців тому +9

    Այսօր մորս մահվան 20 տարինե շատ հուզվեցի այս երգը լսելուց։ Լավ պահեք ոյ սիրեք ձեր մայրերին քանի կան ։ Երջսնիկե այն մարդը ով մայր ունի։

  • @caxiksahakyan3399
    @caxiksahakyan3399 Рік тому +11

    Մայրերին աչքի լույսի պես պահեք ու պաշտեք սրբի պես որ հետո չզղջասչարածիդ համար մամա ջան քեզ շաաաատ եմ կարոտել

  • @lenasirunyan5457
    @lenasirunyan5457 Рік тому +14

    Մայրիկ սիրելիս, շատ եմ սիրում քեզ, Աստված օրհնի քեզ իմ անուշ մայրիկ և խաղաղություն տա վշտացած ու ցաված հոգուդ🙏🙏🙏

  • @АидаМаргарян-о1к
    @АидаМаргарян-о1к 2 роки тому +33

    Աստված պահապան բոլոր մայրերին.

  • @pluzitsur2926
    @pluzitsur2926 2 роки тому +39

    Հիշեցի մորս, ,թեև 85տարի ապրել էր,բայց իմ համար սիրուն, բարի,կամեցող ու ով օգնության կարիք ուներ անպայման պետք է օգներ, և մայրս քնած ժամանակ հրաժեշտ տվեց կյանքին, մինչև հիմա՛ չեմ կարողանում պատկերացնել կյանքն առանց իրեն, հավերժության ճանապարհ ը բռնացրել մայրերին ցանկանում եմ հոգու հանգստություն և թող վերևից օրհնեն իրենց երեխաներին ու թոռներին, ԱՄԵՆ

  • @НателаГеворкян
    @НателаГеворкян 2 роки тому +17

    Լսեցի ու մինչև վերջ լացի

  • @vi5193
    @vi5193 3 роки тому +17

    Աստծու տված անգին պարգեվը դա մայրն է,կներես մա ջան սխալի համար,դրանք փոքր բաներ էին,,, հիշում եմ ամեն ինչը,ինչքան համբերատար էիր, անկրկնելի էակ աշխարհում։ սիրում
    եմ հավիտյան,,,,

  • @LyubaBaghramyan
    @LyubaBaghramyan Рік тому +7

    Մամ ջան կարոտել եմ քեզ ,ներիր ինձ մամ ջան😢😢😢

  • @harutyundanielyan926
    @harutyundanielyan926 4 роки тому +35

    Երբ մեծանում ենք ավելի շատ ենք զգում քո բացակայությունը ու քո կարիքը ավելի շատ է զգացվում իսկ փոքր հասակում չհասկանալով շատ դեպքերում մոր քաղցրությունը անհասկանալի ձևով մեծանում էնք գնահատել և սիրել է պետք մորը հավերժ անկախ տարիքից ունեցողները խնդրում եմ ամուր գրկեք և լավ վերաբերվեք նրանք վերաբերմունքի և ուշադրության կարիք ունեն միայն տարեց հասակում

  • @sarosaro5618
    @sarosaro5618 Рік тому +6

    Լսում եմ եվ չեմ կարողանում զսպել արցունկներս ներիր իմ սիրու ն մայրիկ։կորցրել եմ շատ երիդասարդ տարիկում։🎉🎉չհասկացա եվբուժել։ցավալի է։

  • @vahram67
    @vahram67  Рік тому +5

    Թող այս գալիք Նոր տարին,
    Հրաշք բերի աշխարհին,
    Խաղաղություն հաստատուն.
    Ամեն օջախ, ամեն տուն։
    Երջանկություն թող բերի,
    Սիրող, բարի սրտերին,
    Իսկ ով չար է, վարքով բիրտ`
    Զուլալ հոգի, մաքուր սիրտ։
    Ուրախություն թող բերի,
    Մեղավորին` թող ների,
    Ով աղքատ է կամ հիվանդ,
    Ցավ չունենա, ոչ էլ դարդ։
    Տնանկ մարդուն վայել տուն,
    Անքուն մարդուն` հանգիստ քուն,
    Մեծին՝ պատիվ ու հարգանք,
    Անգործ մարդուն՝ աշխատանք:
    Աշխատողին՝ պատշաճ վարձ,
    Մոլորյալին` վերադարձ,
    Երազողին, որ փնտրի,
    Ով փնտրում է, որ գտնի։
    Հանկարծ շատ չհամարեք.
    Հիմարներին՝ մի քիչ խելք,
    Նեղն ընկածին՝ մի նոր ելք,
    Վայր ընկածին՝ լոկ վերելք:
    Ագահները՝ հագենան,
    Նախանձները՝ լիանան,
    Ովքեր էլ կան նվնվան՝
    Ունեցածով գոհանան:
    Վախկոտներին` քիչ ոգի,
    Որ չզիջեն ոչ-ոքի,
    Տգետներին՝ գիտելիք,
    Պարապներին՝ անելիք...
    Կյանքը լինի անվտանգ,
    Ոչ մի կարիք չունենանք,
    Ապրենք կյանքով հոգևոր
    Ու միշտ լինենք բախտավոր։
    Մանուկներին. նվերներ,
    Ողջ ու առողջ` հեր ու մեր,
    Միշտ համերաշխ, առավել`
    Տատն ու պապն էլ գլխանց վեր։
    Ով պանդուխտ է, գաղթական,
    Դատարկ թողած, լքված տան
    Կորստով է տառապում`
    Վերադառնա նորից տուն։
    Ով զինվոր է սահմանին՝
    Դեմը դողա թշնամին,
    Ու չփորձի նենգորեն
    Մեր անդորրը խանգարել:
    Հայրենիքին մեր անտեր,
    Որպես անգին մի նվեր,
    Թող որ բերի այսուհետ,
    Ազգանվեր վարչապետ։
    Ով լրտես է, դավաճան,
    Արդար պատժի է արժան,
    Փակեն բանտում, հիրավի,
    Ցմահ մեղքերը քավի:
    Իսկ մեր մաղձոտ թշնամին,
    Որ ծնկի գա այս տարի,
    Թողնի բնույթն աղվեսի,
    Ներում մեզնից աղերսի...
    Թող այս գալիք Նոր տարին,
    Աշխարհի ողջ հայերին,
    Տարածքները մեր` գերի,
    Կորստները հետ բերի։
    Լինի մի մե՜ծ հայրենիք,
    Միահամուռ ընտանիք,
    Ու Հայքը մեր միացյալ,
    Ապրի հավե՜րժ, հավիտյա՜ն...
    Վ. Օհանջանյան

  • @tamarababoyan8984
    @tamarababoyan8984 3 роки тому +19

    Մայյրերը միշտ էլ ներող են եղել,, ձայնտ անսպառ ......

  • @ИринаБалян
    @ИринаБалян 9 місяців тому +6

    Мамочке, пока она есть, надо цветы и любовь дарить.

  • @LyubaBaghramyan
    @LyubaBaghramyan Рік тому +5

    Ապրես տղա ջան ձայնտ անսպառ, հավեժ փառք իմ սիրելի մայրիկիս, մամ ջան կարոտել եմ քեզ , ներիր ինձ մայրիկ🙏🏻🙏🏻🙏🏻😭😭😭

  • @misakaghabalyan9408
    @misakaghabalyan9408 4 роки тому +64

    ախ մայրիկ մայրիկ կարոտելեմ քեզ , ցավոք կորցնելուց հետոենք քեզ ավելի սիրում , ներիր մայրկ ,,,։

  • @zepyurpetrosyan6243
    @zepyurpetrosyan6243 5 років тому +70

    Հավերժ փառք բոլոր մայրերին ներեք մե։ Մայրեր ջան

  • @ՍմբատԿիրակոսյան
    @ՍմբատԿիրակոսյան 5 років тому +75

    Հավերժ ,փառք բոլոր Մայրերին,երգը շատ հուզիչ է,ու թող բոլոր զավակները ,չզատվեն իրենց մայրերից

  • @hayhayastan2610
    @hayhayastan2610 4 роки тому +40

    ամենասորբ մարդը Աստծուց հետո

  • @gamletkolotyan6645
    @gamletkolotyan6645 5 місяців тому +3

    Աշխարի ամենա քաղցր բառն է,ՄԱՅՐԻԿ.

  • @hasmikmovsisyan9054
    @hasmikmovsisyan9054 4 роки тому +11

    Դառը ճշմարտություն

  • @astghiknavasardyan5991
    @astghiknavasardyan5991 4 роки тому +41

    Շատ շատ շնորհակալություն խոսքի հեղինակ Վահրամին ևերգիչ Գարիկին հուզմունքից չգիտեմ ինչքան շնորհակալ լինեմ քիչ է

  • @nunedanielyan6251
    @nunedanielyan6251 Рік тому +13

    Մայր մինչև մահս մորս կարիքն եմ զգում😅😅😅😅😅😅❤❤❤❤

  • @davittumanyan4337
    @davittumanyan4337 Рік тому +6

    Շատ շատ շատ շատ տխուր բառեր են, դաժան եղելություն է, քե°զ է վիճակվել թե պատմել են։ Ամեն դեպքում տաղանդավոր էս, եղբայր, հուզվեցի, միչեվ վերջ հազիվհազ լսեցի։❤❤❤❤❤

  • @Алина-ъ1у
    @Алина-ъ1у 3 місяці тому +5

    Сиренк у хонарвенкмер сирели маярери чевор нранк миякнен❤❤❤😢😢😢

  • @goharsahakyan5704
    @goharsahakyan5704 3 місяці тому +2

    Shat huzich ev txur erg e mayr@ srbutyun e mam jan lusahogi shat em karotel 🙏🙏🙏

  • @Наира-н2п
    @Наира-н2п 6 років тому +86

    Շատ հուզիչ երգ է,ես էլ շատ բան չհասցրեցի իմ անուշ մայիկին ասել ու անել,ներիր ինձ.....

  • @samvelsimonyan3622
    @samvelsimonyan3622 3 роки тому +26

    Моей матери сейчась 85 лет. Я когда захожу дамой как вижу мою маму я так радуюсь что оно здаровая и бодрая. Дай ей много лет жизни. Мама джан ес ко цава танем. Храни бог всех Матерей.

  • @ПетросянГагик-к8ж
    @ПетросянГагик-к8ж 4 роки тому +21

    Мам джан,нерир индз,нерир вор часцри верчин шынчит! НЕРИР!!!!

  • @АБРЕК-д3м
    @АБРЕК-д3м 3 роки тому +21

    Музыка и слова песни Ваграма Огаджаняна, полковника Советской и Российской Армии в отставке. Гордимся тобою Ваграм джан.

  • @ГюльнараСафарян
    @ГюльнараСафарян 4 роки тому +23

    🙏🙏🙏ՄԵՐՍԻ Շատ տղա ջան ձայնտ անսպառ աղոթենք մեր ԾՆՈՂՆԵՐԻՆ համար շատ թանկ բան է ՄԱՄԱ 🙏🙏ՄԱՄԱ ՋԱՆ

  • @СергейАвакимян-я5ъ
    @СергейАвакимян-я5ъ 3 місяці тому +2

    Ове сурп апа ете маерикчи ирек кан мер сртерум ов чикан парк ипенц иск ов кан сирек иренц кани вохч у кан🙏🙏🙏

  • @МаринаТишина-к7ц
    @МаринаТишина-к7ц 2 роки тому +16

    Хоть не все слова понятны мне, но смысл поняла, всем мамам крепкого здоровья, добра и любви своих детей! Шноракалютьюн за хорошую песню!

  • @arsenaodzelashvili782
    @arsenaodzelashvili782 5 місяців тому +3

    👍👏👏👏👏👏👏браво.Спасибо за песни 💋🌹❤️‍🔥

  • @АллаА-к6в
    @АллаА-к6в 4 роки тому +38

    любите и цените матерей,пока они живы,завтра будет поздно😥😢😢

    • @armmfoods
      @armmfoods 4 роки тому +1

      ua-cam.com/video/RLomMjZLvfQ/v-deo.html..

    • @АллаА-к6в
      @АллаА-к6в 4 роки тому +2

      @@armmfoods аржер эс кираки оров инц лацацнел?😢😢😢,ынтир катарум,hрашали дзайн,шноракалутюн 👍🙏

  • @zarikqocharyan7609
    @zarikqocharyan7609 6 років тому +67

    Զավակների համար դողացող տերև է մոր սիրտը. շնորհա֊
    կալություն երգի համար։

  • @diydoityourself1961
    @diydoityourself1961 4 роки тому +20

    Es inch hrashq xosqer er " Ax Mayrik , Mayrim, Mayrik im Astvac" Artasvum em.
    Lav paheq zer Astvac- Mayrerin.
    Shnorhakalutyun.

  • @mariamyezadjian6799
    @mariamyezadjian6799 6 років тому +79

    Այս երգը լսում եմ չեմ կարողանում արցունքներս զսպել քանի որ ես էլ եմ մայր կորցրել 4 տարի առաջ։ Թող Աստված ով որ մայր Է կորցրել նրանց հոգին լուսավորի։։

    • @vardanhovakimyan269
      @vardanhovakimyan269 6 років тому +3

      Cavt tanem

    • @АШОТГЕВОРГЯН-э2н
      @АШОТГЕВОРГЯН-э2н 5 років тому +5

      ЛУР МЕН МЕНАК ЕС ГАИ АЙЦИ.
      АШОТИ НОГИН КЕЗ АЙЦИ ГАР
      АМБОХЧОВИН КЕЗ ДЗУЛВЕИ
      ДАРНАИ ЕС КЕЗ ТАПАНАКАР....
      ЕС ВАХУЦ ЕМ КОРЦРЕЛ ЦНОХНЕРИС 2000 ГИРК ЕМ ТПАГРЕЛ И ПАРК ИРЕНЦ

    • @anahitpogosyan3884
      @anahitpogosyan3884 4 роки тому +1

      Vardan Hovakimyan
      Ppl on

    • @НиколайНиколайроганов
    • @davitsargsyan6175
      @davitsargsyan6175 Рік тому

      Առանց հայրիկի ու մայրիկի որբենք մնում նամանավանդ հասուն տարիքում

  • @bbcis-he2pj
    @bbcis-he2pj Рік тому +5

    Спасибо. Огромное. За. Слова. Очень. Троготелно. Я. Желаю

  • @Lala1964..
    @Lala1964.. Рік тому +7

    Сирели майрик анцрев чи галис огис е лалис аранц кез😔💐✈️

  • @МАНВЕЛкар
    @МАНВЕЛкар 5 років тому +26

    Ерги heхинак Гарик джан амен ангам лселов ирок марду сирт е мхктум, инчкан ел менк цнох линенк миевнуйн е мер майреры ирок ми айл майр ен. Ов уни цнох сирек у паштек канзи уненк србутюн, пити урахананк мер цнохнеров айлапес нранц корцнелов менк шат енк зхчалу ете туйл енк твел ворош вирворанкнер мер сирелинери haндеп. Амен мард ир техн уни лини кин ереха, байц воч мекы чи похарини моры

    • @ГарикОсипян-ш3й
      @ГарикОсипян-ш3й 5 років тому +3

      Априс Манвел джан царство небесное и светлая память всем усопшим родителям . От наших родителей мы получили величайший и бесценный дар - жизнь. Они вскормили и взрастили нас, не жалея ни сил, ни любви. И теперь, когда они стары и больны, наш долг - вылечить и выходить их!

  • @Анна-ф6ц9д
    @Анна-ф6ц9д Рік тому +19

    Мамы боятся за нашу жизнь, но они не знают как сильно мы боимся жизни без них🥺,Вокруг все меняется. И только Мама, остается Мамой...🙏Берегите матерей, больше нас никто не любит по настоящему.🤗💞

    • @sisakghazaryan2165
      @sisakghazaryan2165 Рік тому +2

      Սիրեք ՄԱՅԵՐԻՆ ԱՇԽՀԱՐՈՒՄ ԴԱ Է ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ և ՎԵՐՋ ։

    • @auroraoutmazian6547
      @auroraoutmazian6547 Рік тому +1

      I
      Muy lindo 😊
      . exelente gracias 😂

  • @ОганесАзарян-м2ь
    @ОганесАзарян-м2ь 3 роки тому +10

    ПЕСНЯ КОНЕЧНО ШИКАРНАЯ С ОЧЕНЬ ХОРОШИМ ГОЛОСОМ И ИСПОЛНЕНИЕМ А МАЙРИК ВСЕГДА ОСТАЁТСЯ МАМОЙ МАМУЛЕЧКОЙ БЕЗ НИХ ЛЮБИМЫХ НАМ НИКАК НЕТУ МОЕЙ МАТЕРИ ВОТ Я СИРОТА ЦАРСТВИЕ НЕБЕСНОЕ ВАМ МАМУЛЕЧКА ЛЮБИМАЯ КРАСАВИЦА

  • @gayanegg5056
    @gayanegg5056 4 роки тому +22

    Люди! Это БОЖЕСТВЕННО!!!Бесконечно могу слушать. А голос как ручьей льется!!восхещаюсь Вашим исполением!!! Огромное Вам спасибо!!!

    • @armmfoods
      @armmfoods 4 роки тому

      ua-cam.com/video/RLomMjZLvfQ/v-deo.html..

  • @anahithakobyan2667
    @anahithakobyan2667 4 роки тому +14

    BRAVOOOO

  • @ДимитрасРусич
    @ДимитрасРусич 5 місяців тому +2

    ცრემლებამდე.. იზრუნეთ დედებზე❤

  • @Crystal-ef8jw
    @Crystal-ef8jw 4 роки тому +16

    Ախ մամ ջան, ոնց եմ քեզ կարոտել... ներիր ինձ

  • @susannastepanyan4071
    @susannastepanyan4071 3 місяці тому +2

    Սուրբ մայրս

  • @ТигранПетросян-о9к
    @ТигранПетросян-о9к 5 років тому +32

    Спасибо за песнью дорогие земляки.
    Очень трогательная песнья.

  • @НадяСархошева
    @НадяСархошева 4 роки тому +14

    😪😪😪 Ах майрик джан, инч кахцрес. 😪🙏🏻🙏🏻, Шноракалем эс ерк и амар.

  • @rezedanizamova3744
    @rezedanizamova3744 2 роки тому +11

    Какая прекрасная музыка и голос

  • @mariamgrigoryan9863
    @mariamgrigoryan9863 5 років тому +72

    Մայրը տան թագուհինե ավախ ես շուտեմ կորցրել իմ թագուհուն միեվնույնե նա կմնա միշտ իմ կողքին

    • @paylakpa231
      @paylakpa231 4 роки тому

      аверж парк ев патив дзер маярикин ...игш

  • @elyaatoyan9163
    @elyaatoyan9163 Рік тому +11

    Царство Небесное Моим Родителям!🖤🖤

  • @timt3941
    @timt3941 4 роки тому +18

    Отличное исполнение. Трогательная песня, полная скорби и сожаления об ушедших днях

  • @lilitgevorgyan1869
    @lilitgevorgyan1869 Рік тому +1

    Aranc huzvelu anhnara lsel ayt ergn Astvac Pahapan bolor mayrerin ❤❤❤❤❤😢😢😢😢😢

  • @АрманГригорян-с4з
    @АрманГригорян-с4з 4 роки тому +10

    Hargeliner@s hargeq Cnoxnerin kendaanutyan oroq voch te suti bajakacareroov u anpagorgor xosqerov. Astvac xndrumem aroxchutyun bolor Cnoxnerin.

  • @anniegakavian8137
    @anniegakavian8137 10 місяців тому +2

    May rig Help me please to forgive myself with my tears. Bless you for your emotional song 🙏🇦🇲 from Australia

  • @galinastavarakikurieghyan8986
    @galinastavarakikurieghyan8986 5 місяців тому +5

    Не возможно слушать эту песню без слёз,очень трогательно.
    Ну а кто поставил палец в 👇 Бог судья!
    Завидуйте молча.

  • @МариИванова-н5у
    @МариИванова-н5у 4 роки тому +25

    Любите цените уважайте своих матерей при жизни они не вечны😪😪😪😪😪😪

  • @qelelao2981
    @qelelao2981 5 років тому +38

    Մամ ջան,
    ներիր ինձ։

  • @АндраникАхиняан
    @АндраникАхиняан 5 років тому +27

    Эс ергн шат кич мардик душевни касканан,кнерек мор масин егерн лривел лавнен,байцс ергин кич мардик к асканан,у да лав мтковем асум,вор воч мек карот у хариб чмнан.маладец ахперс лав ерги амар

  • @АрамАрам-л1в
    @АрамАрам-л1в 6 років тому +38

    Шнаракалем катарман.амар ашхари болор Марикнер тох линен арохч у сирвац

  • @СоняГалстян-н7э
    @СоняГалстян-н7э 3 роки тому +3

    Шат тхур ерг э, байц барерн грвац эн анкехц.

  • @АлександрГабриелян-ы4л

    Спасибо за песнью. Аж за душу берёт.

  • @harutmanasyan2883
    @harutmanasyan2883 7 років тому +95

    հավերժ փառք քեզ իմ մայրիկ իմ մայր Աստված հիշատակը միշտ վառ կմնա իմ ու մեր սրտում

  • @goharderoyan3297
    @goharderoyan3297 5 років тому +15

    Mayr amenatank eak ashxarum💖💖💖😍😍😍😍

  • @ВикторияКлещева-ы1з
    @ВикторияКлещева-ы1з 4 роки тому +10

    Не понимая слова ,чувствуется поет о своей земле и конечно о любви !.Дорога в один конец почему то!?Может ближних провожает в безвозвратный путь! Песня грустная ,..очень !

    • @vahram67
      @vahram67  4 роки тому +2

      Виктория, это песня о матери и о ее ранней утрате... Спасибо за отзыв.

  • @ashnaz5115
    @ashnaz5115 5 років тому +42

    Слово. Мать Святое для. Всех

    • @user-uf2ly1yw9r
      @user-uf2ly1yw9r 5 років тому +2

      👍🏼👍🏼👍🏼👍🏼👍🏼🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

    • @НиколайАрутюнян-д2е
      @НиколайАрутюнян-д2е 5 років тому +3

      **********************################ п

    • @ivansavin5602
      @ivansavin5602 4 роки тому +2

      👍👍👍👍👍

    • @garik_anakopia
      @garik_anakopia 4 роки тому +3

      Ash Naz берегите матерей , у кого она есть. а после её ухода громких слов не надо.

  • @OfikXachatryan
    @OfikXachatryan 11 місяців тому +2

    Болор майрернел сурп ен

  • @alisaminasyan2455
    @alisaminasyan2455 4 місяці тому +3

    МАЙРИК
    МАТЬ
    MATHER
    ❤🙏✝️🌹🕊🕊🌹🙏✝️🕊🌹🙏✝️❤💋💋💋

  • @СусаннаАгак
    @СусаннаАгак 3 роки тому +8

    отличная песня мы долгу перед нашими материями все жизнь вечная им память и простите нас за ожидание

  • @nastinapapikyan44
    @nastinapapikyan44 4 роки тому +19

    Երանի գնաի հայրական տուն ու մայրս ինձ գրկեր 😢😢😢😢բայց սփսոոս 😢😢😢😢

    • @armmfoods
      @armmfoods 4 роки тому

      ua-cam.com/video/RLomMjZLvfQ/v-deo.html..

  • @sofiasagiridou4459
    @sofiasagiridou4459 Рік тому +2

    💔💔spasibo za pesniy😢😢😢ax manoula mou glikia ❤

  • @anisanosyan9842
    @anisanosyan9842 4 роки тому +7

    Շնորհակալ ենք։

  • @andreivardanyan1427
    @andreivardanyan1427 6 років тому +46

    Аствац папан болор майрерин, иск ов ел корцрел е аменатанг мардун Ир кянкум оги тох луйсе греки. 😢😢

  • @Literarypage
    @Literarypage 6 років тому +24

    Ays ergi xosqern mrcanaki en arjani

  • @antonuch
    @antonuch 4 роки тому +10

    Слова-как будь-то брал у меня интервью,ехбайр....Одним словом -браво...Довёл меня до слез...А это -ух не просто....

  • @ЖаннаАмрагова
    @ЖаннаАмрагова 4 роки тому +21

    Бравоооо!!!!! До слёз!!!! Рвёт душу!!!! 🙏👏👏👏👏👏

  • @ЯсиминНимисия
    @ЯсиминНимисия 5 років тому +34

    Ахр ес вонц диманам? Сиртс уххаки мхктума 8 амис@ лрацав маиси 8((((( апсос , авах шат танг у цавали цава😢😢😥

  • @Ника-ф8с
    @Ника-ф8с 6 років тому +22

    ХОРОШАЯ ДУШЕВНАЯ ПЕСНЯ ПРО ХОРОШИХ ДУШЕВНЫХ ЛЮБИМЫХ МАМ МАЙРИК

  • @ВахтангШахтаронян
    @ВахтангШахтаронян 5 років тому +22

    APRESSS.......👍👏

  • @nonapetrosyan4703
    @nonapetrosyan4703 5 років тому +12

    Ес чем узум мтацел ангам ете да техи унена ес искапес кворпанам, майрс 87 тарекане🙏🙏🙏🙏🙏💋💋💋💋💋🌍🌍🌍💕💕💕💕💕💕

    • @nonapetrosyan4703
      @nonapetrosyan4703 5 років тому +1

      Инчел анес морд амар киче 🙏🙏🙏🙏🙏💞💞💋👨‍👩‍👧❤💙🧡💚💛💝🌏🙏🙏🙏

    • @garik_anakopia
      @garik_anakopia 4 роки тому

      Nona Petrosyan дай Бог , чтоб Она всегда была с вами. Аминь.

  • @KarinaKarina-sk7gr
    @KarinaKarina-sk7gr 5 років тому +14

    Байц ду эл чкас😥😥😥

  • @silvaisraelyan1530
    @silvaisraelyan1530 4 роки тому +13

    ԱԽ ՈՐՔԱՆ ԿՈՒԶԵՅԻ ՆՈՐԻՑ ՄԱՆԿԱՆԱՅԻ ՄՈՐՍ ԳՐԿԵՅԻ ՈՒ ԿԵՆԴԱՆԱՆԱՐ ԱՊՐԵՍ ԱՐևՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ🙏🙏🙏🙏👍👍👍

  • @marietazaqaryan4189
    @marietazaqaryan4189 3 роки тому +3

    Huzmunkic barer@ moraca, vor petk e asei. Kasem, vor mayr im anush uangin, du chkas. Nerir vor kez hamar shat kich ban areci. Axr inch el anenk kich shat kich e. Aranc mama kyank@ puch e ashxarhum...

  • @ЯсиминНимисия
    @ЯсиминНимисия 6 років тому +49

    Всё прекрасно! Слова как огни душу жгут((((

  • @margaritkhachatryan6121
    @margaritkhachatryan6121 Рік тому +3

    Ax mam jan... Nerir indz mayrik
    Vor koxkit cheyi
    U chhastretsi hetet xosei... Bayts imatsar u zgatsir vor eka u koxkit exa usatsat...
    Kneres mam jan
    Ax im mama

  • @lianamovsisyan1257
    @lianamovsisyan1257 4 роки тому +8

    Es ova ergum es inch huzich erga jan lriv mtqerov haselem mayrikis ev sha huzvacem apres axpers iskakan ays oreri erga

  • @ОлесяМорозова-т6р
    @ОлесяМорозова-т6р 4 роки тому +6

    Красота!!! :-)))))

  • @samvelmkhoyan9867
    @samvelmkhoyan9867 5 років тому +13

    Amen angam leslis indz tvum e arajin angam em lsum...

  • @paylakpa231
    @paylakpa231 5 років тому +10

    Индз кнерек юраатук барн схал ер грвел

  • @НеллиАзизян
    @НеллиАзизян 5 років тому +14

    Аааах мам джан 😔

  • @ЕленаСамойлик-ч5с
    @ЕленаСамойлик-ч5с 6 років тому +37

    Душевно!!! Сердце разрывает. Спасибо !!!

  • @mariamyezadjian6799
    @mariamyezadjian6799 6 років тому +16

    VAGR. - Հոգաչափ շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ եւ հուզիչ տեսաերիզի համար

  • @jasmingrigoryan9529
    @jasmingrigoryan9529 5 років тому +4

    Աստված որ օրը մորս կյանք տվեց նույն օրն էլ զրկեց կյանքից մայրս մահացավ իր ծննդյան օրը թաղման օրը հայրս ինձ ասաց հաշվի 10օրից գնալու եմ ասածը չհասկացա
    Հետո ուղիղ 10ներորդ օրը հայրս մահացավ չգիտեմ ոնց դիմա
    Նամ ոնց ապրեմ

    • @user-zr9ku1hb7h
      @user-zr9ku1hb7h 5 років тому +2

      Շատ ցավալի է... ((( Հարկավոր է շարունակել ապրել ու սիրել կյանքը: Կյանքը նաև պայքար է, երբեք մի հանձնվեք:

    • @anahitgh-yn8586
      @anahitgh-yn8586 4 роки тому

      Хоскер чкан аселу, им мамасел арден чка, ерек ор hетоя маhацел ир цнундиц.

    • @oliamissirian227
      @oliamissirian227 Рік тому

      Բոլորիս մահացած մայրերը թե հայրերը և ուրիշ հարազատներ հարություն են առնելու "Հայտնություն 21:3 :4 կարդա

  • @AnahitAvetisyan-h8y
    @AnahitAvetisyan-h8y 16 днів тому

    Սեյրանչո ջան Անահիտ մորաքույրը քեզ կանաչ ճանապարհ է ցանկանում. ❤❤❤

  • @ДжотароКуджо-я4и
    @ДжотароКуджо-я4и 5 місяців тому +2

    Спасибагарикинергиамар

  • @kevorkdraghossian5936
    @kevorkdraghossian5936 5 років тому +27

    Mors srti chap ashxarhn en cjapel eli mes er na mes er y angin ekeq sirenq y paypayemq mer syrb mayrerin hrasjq eaknerin

  • @anahitmovsisyan1378
    @anahitmovsisyan1378 6 років тому +20

    нет слов

  • @АраикШекоян-й8т
    @АраикШекоян-й8т 4 роки тому +4

    🙏🙏🙏🙏🙏👌👍 атлуши ерга

    • @АраикШекоян-й8т
      @АраикШекоян-й8т 4 роки тому +1

      Адуши ерга 🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏👌👍 мерси болор майрикнерин