Ինչպես Հաղթահարել Տագնապային Գրոհը

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 жов 2020
  • Հետևեք մեզ նաև ֆեյսբուքում և ինստագրամում՝
    / dumenakches.hogeban
    / dumenakches.hogebanutyun
    Տագնապն անորոշ վախով և ուժգին անհանգստության վիճակով ուղեկցվող հոգեվիճակ է, որին բնորոշ են անսպասելի և կտրուկ սկիզբն ու աճող ինտենսիվությունը։
    Տագնապ՝ Panic բառի ծագումնաբանությունը սկիզբ է առնում հին հունական դիցաբանությունից՝ հովիվների աստված Պանից, ով իր ահեղ ու սարսափելի ձայնով ունակ էր սարսափեցնել գառների հոտն ու հովիվներին, ովքեր թողնում էին ամեն ինչ ու ինքնամոռաց փախչում դաշտից։
    Որպես կանոն բոլորս կյանքի տարբեր իրավիճակներում բախվում ենք տագնապի և ուժգին վախի զգացողությանը, քանզի վերջինս ինքնին պաշտպանական մեխանիզմ է, որն ակամա օրգանիզմին ահազանգում և պատրաստում է հնարավոր վտանգին։ Սակայն երբեմն մարդու ինքնակարգավորման և սթրեսակայունության թուլացման, տևական անբարենպաստ պայմանների և տրավմատիկ իրադարձությունների ազդեցության ներքո տագնապը կարող է դրսևորվել առանց հնարավոր և օբյեկտիվ վտանգի առկայության։
    Տագնապը վախից տարբերակող հիմնական և գլխավոր գործոնը անորոշությունն է, վախի օբյեկտի բացակայությունը։ Տագնապի ամենաուժգին արտահայտումը տագնապային գրոհն է՝ պանիկ նոպան, որը հաճախ ուղեկցվում է վերահսկողության կորստի, խելագարվելու և մահվան վախերով։
    Տագնապային գրոհը կամ պանիկ նոպան կարող է առաջանալ հանկարծակի, տարբեր իրավիճակներում և ուղեկցվել որոշ մարմնական զգացողություններով, ինչպիսիք են՝
    1. արագ սրտխփոց
    2․ առատ քրտնարտադրություն
    3․ գլխապտույտ
    4․ հևոց՝ օդի անբավարարության զգացում
    5․ ուժեղ կամ թույլ դող
    6․ ցավ կամ ճնշման զգացողություն կրծքում
    7․ քարացում
    8․ իրականության զգացումի կորուստ
    Սույն հոլովակում ներկայացվում են որոշ պրակտիկ և պարզ քայլեր, որոնք կօգնեն Ձեզ կամ Ձեր կողքին գտնվող մարդուն հաղթահարել տագնապային գրոհը։
    Հոլովակի թարգմանությունն ու հայալեզու հանրույթին հարմարեցումը կատարվել է «Դու Մենակ Չես» հոգեբանական հարթակի հոգեբանների կողմից։
    Վերջինիս աղբյուրն է հանդիսացել համանուն անգլերեն հոլովակը։ (© • How to Get Through a P... )

КОМЕНТАРІ • 6

  • @fafa1485
    @fafa1485 3 роки тому +1

    Շատ կարևոր էր։

    • @dumenakches7930
      @dumenakches7930  3 роки тому

      Շնորհակալ ենք ուշադրության և գնահատման համար։

  • @narinemayek2802
    @narinemayek2802 2 роки тому

    apreq

  • @ruzangevorgyan3549
    @ruzangevorgyan3549 2 роки тому +1

    Իմ կյանքը համարյա տագնապներովա անցնում

    • @Manvelstepanian
      @Manvelstepanian 7 місяців тому

      mi orienk 2 tari tarapumem amerika el eka coknec

    • @marimargaryn5566
      @marimargaryn5566 6 місяців тому

      ​@@Manvelstepanian SRTI KCKUMNER UNENUMEQ😢