Թամար տատ - Մայրոքե (Մեր երգերը և մենք)

Поділитися
Вставка
  • Опубліковано 30 січ 2025
  • «Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
    Այս անգամ երգում էինք ժողովրդական երգերի գիտակ, քայլող գանձարան, երգասաց Թամար տատի հետ միասին։
    Ծնունդով ապարանցի Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի աղջիկն է: Ջրի պես զուլալ ձայնով Թամար տատը եղել է Ապարանում շատ հայտնի «Մասունք» և «Կանթեղ» համույթների մեներգչուհին, ներկայումս էլ տատիկի քաղցր ձայնն ու ներկայությունը վայելել կարող ենք «Տոնացույց» ժողովրդական թատրոնում։
    Տեսագրությունը՝ Տիգրան Մադոյանի, Մերի Սերոբյանի
    «Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg
    Տելեգրամ ալիքը՝ t.me/oursongsa...
    Ինստագրամում՝ we_and_our_songs
    Տիգրան Մադոյանի ֆեյսբուքյան էջը՝ / tigran.madoyan
    Տիգրան Մադոյանի յութուբյան ալիքը՝
    / @tigranmadoyan

КОМЕНТАРІ •