Վիտիսեանց Լուսինէ - Հաց

Поділитися
Вставка
  • Опубліковано 9 жов 2024
  • Արցախի բարբառով բանաստեղծութիւն
    ՀԱՑ
    Իրիքնակը պիցրացավ,
    Հուվ ա՞ հալամ քոն ըլած,
    Մինչեվ ալերը մաղիմ,
    Շուտ ճուր պերեք ըխպըրան։
    Յըրկե Սուրփիկն ա թըխալ,
    Սոր էլ լըհա որփաթ ա,
    Մին ժեմ թուրուն նի կըցնինք,
    Թխելը մին սըհաթ ա։
    Թըխթըմորավ պոլիգը
    Յոր ըմ ոնում, քըշանամ,
    Կասիք վեր ներքե տանն ըմ,
    Թա հըրցընին ինձանա։
    Դե ճելլ ըրեք, ճուր պերեք,
    Վեր հացըս չըյըտանա,
    Հանցու սորվան խմորը
    Նըղանա վեչ մըզանա։
    Թըխթըմորավ պոլիգը
    Լիգն ա կյանքին ըրեվավ,
    Հրաշկ մասունքն ա մաչին
    Լա՜փ ըռըչին խըմորան։
    Ալեր, ալեր մաղվեմաղ,
    Տաշտեն մաչին շաղվեշաղ,
    Փոսեն մաչին թըխթըմոր,
    Ըխպըրաճուր, մին էլ աղ։
    Հա՛ցըս հունցիմ, Հըցա՛տու,
    Հանցու անիս հըցատար,
    Շեն պահիս մեր Հըցատոնն
    Ու իմ ծերքըս՝ հըցարար։
    Խաչաւ կընքիմ խմորըս,
    Որթնություն տաս խմորես,
    Նեղ որն ինի իմ սորես,
    Շըտոթուն տաս թուռներես...
    Էն ա խըմորըս յեկած,
    Պենամ, պուլիմ, պըտրաստիմ,
    Յե՜շի հունց ա պիցրացալ,
    Մաննես տեղը մնամ չի։
    Էս մին պուլը կը տեռնա
    Մըկալ հըցեն թըխթըմոր,
    Ըռըչահունց խըմորան
    Մաչը պատառ կա շնչող։
    Ճեխ ըծեցեք թուրունը,
    Նի կըցըրեք՝ պիցրանա,
    Հիբ կըրակը վե՛ր ընցնե,
    Դույուղ ըրեք՝ պիցրանամ։
    Տեփը, ճուրը, ծըհըննեն
    Մինը թուրունը տանե,
    Հուվ ա՞ տիրալ փըրսըվեր
    Խոնչան, վո՜ւյ, կը խռավե։
    Մին պուլ, երկու, իրեք, չորս,
    Հենգը բոլ ա, յեր կալ տար,
    Յեշի հանկարծ վազ չըտաս,
    Շոռ տաս, հացըս տափեն կյաս։
    Սորփ ա հացը, մետը՞տ ա՝
    Փշուրն էլ չըն տեն ածում,
    Հացին մաչին օրթնանքն ա,
    Հացին յըրա՝ ուրթումնը։
    Պա սկացա՞լ չըս, վեր մին խազյ
    Մինը ընցնում ա չափը,
    Խըրատում ըն, թա՝ յեշի,
    Արթեն պուլերն ըս կոխ տամ։
    Պուլը կուճի, պուլը մեծ՝
    Մարթն էլ հաց ա, հինչ կա՞սիս,
    Տատին կըլխավըտ շոռ տա,
    Ոտիմ ես քեզ, պըլ խոխա։
    Ծըհանավըս օրթնըված
    Տաշտըս քիրիմ, լըվանամ,
    Մին խոնչա պուլ յոր ոնիմ,
    Հետատ թուրուն պիցրանամ։
    Մըններավըս տըփտըփիմ,
    Ծերքաս ծերքես ծըփծըփիմ,
    Տեփեն յըրա ծիքծիքիմ,
    Թուրնեն կոխկեն հըսցընիմ։
    Վույ, են ծըհանը ի՛նձ տո,
    Հացըս տեռավ կուտանա,
    Հինչ անում ում՝ ըռըչին
    Հացըս միշտ կոտ ա քինամ։
    Պողեն մաչին խըրաված,
    Վըտը աշխարքը փըռնած
    Էս հացան հու ոտե վեչ,
    Մին մըծ պեն ա կուրցըննան։
    Հե՛ռե թուրնեն պըռոշան,
    Բուրդան տանե ծեր ոշան,
    Քաշկէրը ծեզ յոր ոնին,
    Քաշ տան մաչը թուրունին։
    Սուրփիկ, Արմիկ, հըսցըրեք,
    Պուլերը շուտ պեց ըրեք,
    Նախշուն, Շուղեր, յեր կալեք
    Հացը խոնչավ տոն տարեք։
    Հու յեշում ա տիյերան,
    Օրթնանք ածե ծըզ յըրա,
    Ծեր էտ սաք-սաք մըններավ
    Լուս կյա ծեր տանը յըրա։
    Հու պըտահե հըղըցեն,
    Հացան պեժին քըթենա,
    Աստուծ կյանքին հըղըցեն
    Մեր հակումը միշտ կենա...
    Լուսինէ Աւետիսեան
    30.08.2021

КОМЕНТАРІ • 3

  • @tigtor3094
    @tigtor3094 Рік тому

    Շնորհակալություն

  • @lenastepanyan556
    @lenastepanyan556 Рік тому

    Ջուրը կյանք է սերտս ճիրավ լցվից։ Ապրես շատ շատ լավ էր հաճելի հիշողություններ ունեցա։

    • @LusineAvetisyan
      @LusineAvetisyan  Рік тому

      Շնորհակալ եմ, սիրելի Լենա։ 🥰😘