ՀՊՏՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մասնագիտության մասին

Поділитися
Вставка
  • Опубліковано 27 вер 2024
  • 💡ՀՊՏՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մասնագիտության ուսուցումը առկա բակալավրիատում 4 տարի է։
    📑Ընդունելության քննական առարկաներն են՝ «Մաթեմատիկա»՝ պարտադիր, «Հայոց լեզու և գրականություն» կամ «Օտար լեզու»՝ ընտրովի։ Քննությունները գրավոր-թեստային են։ Ուսման վարձը 600․000 ՀՀ դրամ է։
    Մարքեթոլոգները բիզնես ոլորտի միջմասնագիտական հմտություններով օժտված արհեստավարժ մասնագետներ են։ Մարքեթոլոգների գործունեությունը ներառում է շուկայի, սպառողների, մրցակիցների ուսումնասիրությունը, ապրանքների և ծառայությունների մշակումը, բրենդավորումը, գովազդն ու վաճառքը։ Մարքեթոլոգները զբաղվում են նաև ընկերության կոմունիկացիաների և վաճառքների կառավարմամբ, իմիջի ձևավորմամբ, մանրածախ առևտրային ցանցում մերչնդայզինգի հարցերով, սոցիալական մեդիայում և էլեկտրոնային առևտրային հարթակներում ընկերության ապրանքային առաջարկի ձևավորմամբ և առաջ մղմամբ։
    ‼️Հարցերի դեպքում զանգահարեք (+374 10) 59-34-73, (+374 41) 76-40-41
    Արի΄ ՀՊՏՀ
    Արի΄ մարքեթինգ
    #ASUE #արի_ՀՊՏՀ #մարքեթինգ #ընդունելություն

КОМЕНТАРІ •