Նոր թևեր / New Wings / Ashot Martirosyan

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 січ 2025
  • Խոսք՝ Վլադիկ Բաղդասարյան
    Երաժշտություն՝ Գրիգոր Պետրոսյան
    Գիտեմ, որ մի օր տեսնելու եմ Քեզ, երբ գաս Քո փառքով,
    Գիտեմ, որ մի օր նայելու եմ Քեզ հոգուս աչքերով,
    Գիտեմ` ուզում ես, որ Քեզ հետ հավետ Քո փառքը տեսնեմ,
    Հույսով հավատամ, սիրո մեջ մնամ, Քո խոսքը պահեմ:
    Ինձ նոր թևեր տուր, որ ճախրեմ ես վեր,
    Ճամփան տեսնել տուր և գալիքը մեր,
    Ուր կա հանդիպում՝ առանց բաժանում,
    Ուր սերն է ապրում ու չի վերջանում:
    Գիտեմ, որ մի օր օրհնելու եմ Քեզ երկնային լեզվով,
    Գիտեմ, որ մի օր գովելու եմ Քեզ հոգու երգերով,
    Մի գանձ կա միայն՝ Քո Խոսքի ոսկին. հոգուս պետք է դա,
    Որ երբ ծառայի, միշտ վերև նայի և ուրախանա:

КОМЕНТАРІ •