Հանրահայտ սիննաբոնները/երաշխավորում եմ/շաատ նուրբ ու փափուկ/մատչելի կրեմով

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 сер 2024
  • Խմորի Համար
    Առաջին մասը
    100 մլ կաթ
    10 գ խմորիչ / 1 ճ գդալ, ոչ լիքը/
    1 թ/գ շաքարավազ
    2-3 ճ/գ ալյուր
    Եփվող մասը
    200 մլ կաթ
    70 գ կարագ
    եռալուց հետո ավելացնել
    2-3 ճ գդալ ալյուր, լավ խառնել
    Եփված մասի ու հասումնացած խմորիչի միացնելուց հետո ավելացնում ենք
    2 ձու
    60 գ շաքարավազ
    2 ճ/գ բուսայուղ
    ալյուր / ամբողջ խմորի համար օգագործվեց 570 գ /
    1 թ գդալ աղ /ոչ լիքը
    միջուկի համար
    100-120 գ շաքարավազ
    30-35 գ դարչին
    50-70 գ կարագ
    կրեմի համար
    170 գ ֆիլադելֆիա սերուցքային պանիր կամ ամած թթվասեր+մածուն կամ կեֆիր
    մոտ 100 գ շաքարի փոշի
    50 գ կարագ
    3-4 ճ գդալ կաթ

КОМЕНТАРІ • 67

  • @qnarikzaqaryan716
    @qnarikzaqaryan716 Рік тому +4

    Ամենա հրաշալի դուք եք։ Ձեր բացատրելը, մանրամասն ,անթերի խոսելը, լսելը արդեն հաճույք է։ Շնորհակալ ենք։

  • @melanyahayrapetyan3519
    @melanyahayrapetyan3519 Рік тому +2

    Ապրես Արուսյակ ջան,կարծում եմ համն էլ շատ լավը կլինի,ես անպայման կպատրաստեմ։ Ինչքան հաճելի է լսել Ձեզ👍👍շատ մանրակրկիտ եք մեկնաբանում 😘❤️❤️

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Շնորհակալ եմ գնատականի համար )))
      Անչափ հաճելի է 😊

  • @knaratoyan1274
    @knaratoyan1274 Місяць тому

    Շատ լավ ստացվեց,շնորհակալություն,ընտիր բաղադրատոմսի համար❤

  • @narinetorchyan8653
    @narinetorchyan8653 Рік тому +1

    Ընտիր է ուղակի խոսքեր չկա ասելու, կեցցեսս Արուսյակ ջան միշտ հաճույքով նայում եմ ձեր պատրաստած համեղություները և օգտվում եմ ձեր բաղադրատոմսերց🥰😘😊

  • @Adamyan_laura07
    @Adamyan_laura07 Рік тому +1

    Շատ ընտիր ստացվեց հիանալի է Արուսյակ ջան 💕💕🌷🌷🌷

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 Рік тому +6

    Ապրես շատ 👍👍👍👍Արուսյակ ջան💋💋❤️ ձեռքերդ միշտ դալար մնան,երբեք չցավի💋🙏 շատ ընտիր են ստացվել

  • @arpinegevorgyan8328
    @arpinegevorgyan8328 Рік тому

    Բարև ձեզ, բաղադրատոմսը շատ լավն է,այսօր փորձարկեցի,խոսքեր չունեմ,թե ինչ ընտիր ստացվեցին։Մի աննկարագրելի փափուկ ու նուրբ էին։Բազմիցս պատրաստել եմ ուրիշ տարբեր բաղադրատոմսերով ,բայց մի ուրիշ տեսակի եթերային էին։Տնեցիներս էլ,հատկապես փոքրիկ զարմիկներս էլ անչափ հավանել ենք։Շնորհակալություն բաղադրատոմսի համար, ուղղակի անմահական էին👍👍🥰🥰

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Շնորհակալ եմ վստահության համար)
      Անուշ լինի 🥰

  • @tomasrapian7466
    @tomasrapian7466 Рік тому +1

    Շնորհակալություն Արուսյակ ջան, դրա կլոր ձևն էլ կա, էլի համեղ է։❤

  • @marysarukhanyan5403
    @marysarukhanyan5403 3 місяці тому

    Հիանալի բաղադրատոմս, արդեն 3-րդ անգամ եմ պատրաստում❤

  • @elenaprazyan9320
    @elenaprazyan9320 Рік тому

    Արուսյակ ջան հիանում եմ ձեր պատրաստած յուրաքանչյուր ուտեստից, անկախ նրանից խմորեղեն է, ցուկատ թե հացաբուկեղեն❤❤❤❤

  • @user-jj4wu4ql5b
    @user-jj4wu4ql5b Рік тому

    Բարև Աուսյակ ջան ,շատ եմ հավանում քո բոլոր պատրաստած ուտելիքները և անչափ մաքրությունը ։Մի առաջարկ ունեմ ,այդ տակի գրված Արուսյակի խոհանոց գրածը խանգարում է տեսնել , քո պատրաստման ձևերը ,եթե հնարավոր է գոնե վերևի մասի մի անկյունում տեղադրեք։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Ողջույն։
      Շնորհակալ եմ շատ։ Անպայման հաշվի կառնեմ։ Դա հատուկ էնպիսի տարածքում եմ տեղադրումը որպեսզի կադրերը այլ մարդիկ իրենց էջերում օգտագործել չկարողանան։ Հետեաբար, որտեղ էլ տեղադրեմ, կարեւոր մասերում մի քիչ պետք է որ երևա ))))
      Բայց անպայման կանեմ էնպես, որ չխանգարի 🌺🥰

  • @susannakarapetyan9773
    @susannakarapetyan9773 Рік тому +1

    ընտիիիր 👍👍👍

  • @AA-yo7lo
    @AA-yo7lo Рік тому +1

    Խոսքեր չունեմ Արուսյակ ջան👍👍👍

  • @narinemiqayelyan369
    @narinemiqayelyan369 Рік тому +1

    Անթերի❤❤❤❤

  • @lilitskitchen
    @lilitskitchen Рік тому +1

    Շատ լավ ստացվեց Արուսյակ ջան👍🔥😍

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      Շնորհակալ եմ ))))
      Երկար եմ աշխատել այս բաղադրատոմսը դուրս բերելու ուղղությամբ

  • @user-bw6to8jr4i
    @user-bw6to8jr4i 9 місяців тому

    Арусяк джан просто супер

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Рік тому

    💯% ardyunq granceciq Arusyak jan🌼🌺🌸

  • @user-yr5ky8fn7u
    @user-yr5ky8fn7u 6 місяців тому

    Arusyak jan shnorhakalem yes porcelem bomba❤❤❤🥰🥰🥰

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 Рік тому +2

    👍👍👍👍👍👍👍👍👍💋❤️❤️

  • @jonsina8942
    @jonsina8942 Рік тому +1

    hрашк булкинер👍👍👍

  • @MarinSargsyancookforyou
    @MarinSargsyancookforyou Рік тому +2

    Վայ չուտողին ❤❤❤❤👍👍👍

  • @ofelyamovsisyan1043
    @ofelyamovsisyan1043 Рік тому

    Արուսյակ ջան բարև ձեզ, ինչպես միշտ ընտիրություն, միայն կասեք խմորի առաջին մասում 100մլ կաթ? և եփովի մասում 100մլ? բաղադրատոմսում նշված չէ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Առաջին մասում 100 է ,երկրորդում 200։ Ուղղեցի բաղադրատոմսում

    • @ofelyamovsisyan1043
      @ofelyamovsisyan1043 Рік тому

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ շատ Արուսյակ ջան ❤💙💛

  • @aidadallakyan3749
    @aidadallakyan3749 7 місяців тому

    Բարև ձեզ։Իսկ եթե կրեմի փոխարեն շաքարի փոշի ցանենք ինչպես կստացվի։Կամ դուք կրեմի փոխարեն ինչ կառաջարկեք։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  7 місяців тому

      Բուլկին ինքն իրենով էլ շատ համեղ է։ Կարող եք վրան եփված խտացրած կաթ քսել ( կարամելայօն համը շատ է սազում)։ Մեր ընտանիքի ամենասիրելի տարբերակներից մեկը, երբ կրեմ պատրաստել չեմ ուզում, դա է։ Ես ձևավորման տեպրակի մեջ եմ լցնում, ծայրը շատ փոքր կտրում ու եփված խտացրած կաթով վրան սպիրալներ անում։ Եվ սիրուն է, և շատ համեղ

  • @elenaprazyan9320
    @elenaprazyan9320 Рік тому

    Մի խնդրանք ձեզ, ինձ կարող էք ասել ելակի ցուկատը քանի աստիճանի տակ կարող եմ չորացել,էլեկտրական չորանում,մերսի շատ

    • @elenaprazyan9320
      @elenaprazyan9320 Рік тому

      Չորանոցում

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Ցանկացած ցուկատ ես միշտ խորհուրդ եմ տալիս չորացնել առավելագույնը 45-50 աստիճանով ( նաեւ ջեռոցում չորացնելու դեպքում )

    • @elenaprazyan9320
      @elenaprazyan9320 Рік тому

      @@arusyakhokhikyan9342 մերսի շատ😘😘 Արուսյակ ջան

  • @goharkyarunts365
    @goharkyarunts365 Рік тому

  • @lilitkroyan1432
    @lilitkroyan1432 Місяць тому

    Բարև Ձեզ, կասեք սովորական կաթնաշոռային պանրով ( Մարիաննա) հնարավոր է կրեմը պատրաստել?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Місяць тому

      Չեմ փորձել, չեմ կարող ասել։ Զուտ տեխնիկապես, պետք է որ ստացվի, եթե համը հավանում եք

    • @lilitkroyan1432
      @lilitkroyan1432 26 днів тому

      ​@@arusyakhokhikyan9342շնորհակալ եմ ❤

  • @lucigeorge9202
    @lucigeorge9202 Рік тому

    👍👍👍👍❤❤❤❤

  • @AlisaBilyan
    @AlisaBilyan Рік тому

    Isk ete sovorakan bulki patrastenq noric karaq qsenq nor darchiny?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Կարագ ու դարչին որ քսեք, էլի կլինի էս բուլկուց )
      Եթե նկատի ունեք ուրիշ խմորով, այո, ցանկալի է էսպես, կարագ, հետո դարիչնը

    • @AlisaBilyan
      @AlisaBilyan Рік тому

      Che henc ays nuyn xmornem patrastum parzapes uzum ey imanal ete klor blkiner em patrastum eli karaq qsem nor darcin lcnem

  • @tateveghiazaryan532
    @tateveghiazaryan532 Рік тому

    Իսկ քամած սմետան ինչպես ստանալ՞

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      Պետք է քամել ինչպես մածուն ենք քամում։
      Ես հիմա թթվասեր կրեմ եմ մոնտաժում։ Երկու _երեք օրից դա կլինի իմ ալիքում։ Ամառային պինդ թարմեցնող կրեմ է։ Համարյա էս կրեմն է։ Քամելը մանրամասն նկարահանել եմ։

  • @anahitmargaryan4431
    @anahitmargaryan4431 Рік тому

    Կեցցեք....ընտիր ստացվեց, ու, համոզված եմ շատ համեղ...

  • @maryamaroyan9020
    @maryamaroyan9020 Рік тому