Սաղմոս 54

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 жов 2024
  • ԱՂՈԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Ո՜վ Աստված, քո անունովդ զիս ազատե,
    Ու քո զորությունովդ իրավունք ըրե ինձի։
    Ո՜վ Աստված, լսե իմ աղոթքս,
    Բերնիս խոսքերուն ականջ դիր․
    Վասն զի օտարները իմ վրաս ելան,
    Ու բռնավորները կփնտրեն իմ անձս,
    Ու Աստված իրենց առջև չդրին։
    Ահա Աստված ինձի օգնական է․
    Տերը իմ հոգիիս պաշտպաններուն հետ է։
    Չարությունը թշնամիներուս վրա պիտի դարձնե․
    Քո ճշմարտությունովդ կորսնցուր զանոնք։
    Ես իմ կամքովս քեզի զոհ պիտի մատուցանեմ․
    Ով Տեր, քո անունդ պիտի գովեմ վասն զի բարի է։
    Վասն զի ամեն նեղությունե զիս փրկեց,
    Ու իմ աչքս թշնամիներուս կորուստը տեսավ։

КОМЕНТАРІ • 7

  • @V.G.Studio
    @V.G.Studio  9 місяців тому

    Տեքստային տարբերակը կարող եք գտնել նկարագրության բաժնում․․․ Շնորհակալ ենք, որ միացել եք։🙏

  • @anahitgituni9315
    @anahitgituni9315 9 місяців тому +1

    Amen 🙏🙏

  • @miroyan6191
    @miroyan6191 9 місяців тому +1

    AMEN

  • @zinazina5865
    @zinazina5865 9 місяців тому +1

    Ամեն🙏❤️🙏

  • @Geghuhi.Virabyan
    @Geghuhi.Virabyan 9 місяців тому +1

    Ամեն🙏

  • @robertharutyunyan5683
    @robertharutyunyan5683 9 місяців тому +1

    Աստված օրհնի ախպերս