Deep Parenting | ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 лют 2025
  • Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտորը՝ քննարկում ենք երեխային միտումնավոր "բարի չմեծացնելու" վերջին տենդենցները։
    ------------
    Deep Parenting | Ծնողությունը խորքից
    Սրտին ու մտքին դիպչող զրույցներ
    🔴UA-cam bit.ly/3PxYd5p
    🟢Spotify spoti.fi/3ZcyMth
    🟣Apple Podcasts apple.co/3sKFYki
    🌐 / deep_parenting
    🌐 / deepparentingam
    ____________________
    ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
    ⬜ Yeremyan Products
    Անարատ ու բարձրորակ կաթնամթերք սեփական ֆերմայից
    yeremyanproduc...
    / yeremyanproducts
    / yeremyan.products
    🟨 ԱրարատԲանկ
    Ձեր ընտանիքի ֆինանսական գործընկերը՝ փոքր խնայողություններից մինչև մեծ նպատակներ
    www.araratbank...
    bit.ly/AraratM...
    / araratbankofficial
    / araratbank
    🟩 Libra Psychological Support Center
    Հոգեկան առողջությունը կարևոր է
    / libra_psychological_su...
    / librapsychology
    ____________________
    Հետևե՛ք և աջակցե՛ք Parenting School Armenia-յին
    / parentingarmenia
    / parentingarmenia
    parenting.am
    ____________________
    0:01 Անոնս. կարևորը մեկ րոպեում
    2:30 Հյուրի մասին, ողջույն
    3:10 Ո՞ւր կորավ վայելչագրությունը
    18:48 Տասներկու տարվա հայրիկի փորձառությունից
    22:58 Ռուբենի դերը Սոֆիի դաստիարակության հարցում
    30:05 Ընտանեկան բարդ իրավիճակները և երեխաները
    35:35 Ինչպիսի՞ն է հայ ծնողը՝ ըստ Ռուբենի
    41:42 Ի՞նչ է լինելու հետո․ համակարգերի մասին
    49:13 Քննարկում ենք ծնողական վախերը
    1:07:53 Ռուբենի խորհուրդը ծնողներին
    1:11:36 Հարց հոգեբանին․ Ինչո՞ւ է պետք, որ երեխան բարի լինի

КОМЕНТАРІ • 76

  • @MarineProshyan
    @MarineProshyan 2 місяці тому +3

    Շնորհակալ եմ Ձեր շաաատ հետաքրքիր ու ուսուցողական հաղորդման համար, դիտել եմ գրեթե Ձեր բոլոր հաղորդումները, չնայած այն բանին, որ արդեն 6 տարի է տատիկ եմ…

  • @elzasahakyan8140
    @elzasahakyan8140 3 місяці тому +36

    Հաղորդումները ոչ միայն ուսուցողական են ծնողների համար , այլ նաեւ բացահայտում է մտավորական եւ իսկապես ինտելեկտուալ հայերի, որոնց շատերս չենք ճանաչում

  • @a.petrosyan9453
    @a.petrosyan9453 3 місяці тому +34

    Հաղորդավարուհին ինձ համար բացահայտում էր, Ռուբենի ու Հաղորդավարուհու նույնիսկ ձայնի տեմբրը, խոսելաոճը, վիբրացիաներն են հաճելի, էլ չեմ ասում նման սուր ու ցավոտ թեմաների մասին էսքան խորն ու գրագետ դիտարկումները
    Երանի ձեր տեսակը հարյուրապատկվի մեր երկրում։

  • @shushanpoghosyan2500
    @shushanpoghosyan2500 3 місяці тому +19

    Ինչպիսի հաղորդում ։ Լրիվ իմ սրտով էր։
    Նորից շեշտվեց այն , որ մենք ազգային գաղափարախոսություն եւ ինքնություն չունենք ։ Ազատ անկման միտքն էլ ուղղակի հրաշալի էր ձեւակերպված ։ Մեր հասարակության այսքան թմրած լինելը, միայն կենացների մակարդակով լինելը։ Այն հյուրերից ով ամբողջ ճշմարտությունը ասեց ու չվախեցավ ։ Սա է մեր իրականությունը։ Որպես ծնող ես իրոք վախենում եմ այն միջավայից որտեղ ապրելու են իմ երեխաները, մենակ մի քիչ լավատեսություն եմ պահում ,որ ոնց էլ լինի լավ երեխաներ կգտնվեն ու իրենք իրար մագնիսի պես կծգեն ու գուցե միջավայրում գույներ փոխեն։
    Ես չեմ ճանաչում այս մարդուն ,բայց շատ սիրեցի։ Շատ ցավում եմ ,որ հեռու եք Ձեր բալիկներից ։ Ցավոք գիտեմ էլի Ձեզ պես հայրիկների որ ինչ-ինչ պատճառներով հեռու են գտնվում իրենց հրաշքներից ու որեւէ կառույցից աջակցություն չեն կարողանում ստանալ։
    Հ.Գ. Երեւի թե Ամերիկյան համալսարան ընդունվեմ , որ Ձեր դասախոսությունները լսեմ։ Պատկերացնում եմ թե ինչ հետաքրքիր են ❤։

  • @НаинаНана-щ5й
    @НаинаНана-щ5й 15 днів тому

    Շնորհակալ եմ Ձեր ուսուցողական հաղորդման համար ❤
    Ռուբեն Մալայան❤❤

  • @ЛарисаОрджацян
    @ЛарисаОрджацян 13 днів тому

    Никогда не смотрела вашу передачу,после этой передачи я стала фанатка ваших передач,спасибо огромное ,многое можно учится от ваших гостей 👏👏👏👍

  • @zvartbarsumian6695
    @zvartbarsumian6695 19 днів тому +1

    Շնոըհակալութիւն։❤

  • @ArmineBarseghyan-s6b
    @ArmineBarseghyan-s6b 3 місяці тому +10

    Աստվաած իմ, ամեն անգամ այսպիսի գիտակ ու հանճարեղ հյուրերի լսելով անասելի ամաչում եմ, որ չեմ ճանաչել ու միեւնույն ժամանակ ուրախանում եւ ներքին հպարտություն զգում որ իմացա, լսեցի, վայելեցի,զարգացա, իմաստ արտահայտող մտքերը նոթատետրումս ավելացրի, քանզի այնքան սրտիցս էր բխում հարգարժան հյուրի գաղափարները։Շնորհաաաակալ եմ հարգելիս՝ Աննա

  • @sedagareginyan4510
    @sedagareginyan4510 2 місяці тому +3

    Օրհնվի այն օրը, երբ Ձեր գլխում հղացավ այս փոդքաստների միտքը։
    Ամեն փոդքաստից ես միշտ սովորելու ու զարգանալու դասեր եմ վերցնում🤍

  • @glglng28
    @glglng28 3 місяці тому +6

    Չեմ կարող նկարագրել, թե ինչ հաճույքով եմ նայել այս հաղորդումը արդեն որերորդ անգամ։ Հոգուսց էր բխում հյուրի յուրաքանչյուր խոսքը, հանգստությունը...Երջանկություն է այս մարդու ուսանողը լինելը։

  • @lusinehakobyan2514
    @lusinehakobyan2514 2 місяці тому +1

    Շատ ուսուցողական էր❤ոչ միայն ծնողավարության տեսանկյունից, այլև այն հարցերի,որոնք այս պահին ամենաշատն են մեզ տանջում,թե որպես քաղաքացի, թե որպես ծնող: Կրթվեցի😊շնորհակալություն❤

  • @AraDC1
    @AraDC1 Місяць тому +1

    Amazing program 👍

  • @GayaneSahakyan-j9x
    @GayaneSahakyan-j9x 3 місяці тому +7

    Շնորհակալություն ,հետաքրքիր եւ ուսուցողողական հաղորդման համար:

  • @varduhimatevosyan4151
    @varduhimatevosyan4151 2 місяці тому +1

    Ստանում եմ ծնողավարության հիանալի դասեր❤❤❤։

  • @LusineArakelyan88
    @LusineArakelyan88 3 місяці тому +6

    Ինձ համար հյուր-բացահայտում էր, պարոն Մալայանը։

  • @jenghazaryan
    @jenghazaryan 3 місяці тому +10

    Շատ սպասված հյուր էր💛

  • @marinesadyan6975
    @marinesadyan6975 3 місяці тому +4

    Լսում ու ուզում եմ Ռուբենի ուսանողը լինել😊

  • @kara020193
    @kara020193 2 місяці тому +1

    3 տարի է ինչ բացայահտել եմ իձ համար Ռուբեն Մալայան ՀԱՅ մարդուն:
    Ինչ հաճելի է լսել Ձեզ:
    Շնորհակալ եմ Ձեզ, որ ունենք նման գրագետ ՀԱՅ❤️💙🧡👏👌

  • @SilvaYedigaryan
    @SilvaYedigaryan 2 місяці тому +2

    Հյուրի վերջին խոսքերը շատ կարևորեցի ,ինանակրթվել ,ինքնազարգանալ դրանով դեպի լավը կփոխվի ամեն ինչ

  • @LiliaDiaz-wc8tn
    @LiliaDiaz-wc8tn 3 місяці тому +3

    Ձեզ հետ հիանալի էր։Անչափ երջանիկ եմ որ թոնուհիս Ձեր համալսարանում է ուսանելու։
    Չափազանց բարի մարդը պետք է պատրաստ լինի նաեվ չափազանց հիասթափության։Կլինեմ Ձեր հաղորդաշարի հետեվորդը։

  • @arpineamiraghyan3630
    @arpineamiraghyan3630 2 місяці тому +1

    Աստված ավելին օրհնի ձեզ, գրագետ, լուսավոր մարդ

  • @Anna.11960
    @Anna.11960 2 місяці тому +1

    Սեր ստացող երեխան սեր կտա աշխարհին իմ կարծիքով 💜
    Իմ համար ուսուցողական եթեր էր 👍որպես ծնող

  • @anahitavagyan6532
    @anahitavagyan6532 3 місяці тому +2

    Ուղղակի հրաշալի հաղորդում։ Շնորհակալ եմ։

  • @marinepostanjyan8281
    @marinepostanjyan8281 3 місяці тому +4

    Շնորհակալություն ,շատ ակտուալ և հետաքրքիր զրույց էր։

  • @susannamkrtchyan453
    @susannamkrtchyan453 3 місяці тому +3

    Շնորհակալ եմ, միշտ շատ սիրով դիտում եմ և լսում

  • @KarineGhazaryan-h4e
    @KarineGhazaryan-h4e 3 місяці тому +11

    Արարք ցանեք, սովորույթ կհնձեք։ Սովորույթ ցանեք, բնավորություն կհնձեք։ Բնավորություն ցանեք, ճակատագիր կհնձեք։

    • @orbisoculus3546
      @orbisoculus3546 2 місяці тому +1

      Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:Որոշել են կազմալուծել գրողների միությունն ու նկարիչների տունը, որոնց մշտական այցելուն եմ եղել: Իջեցնելով կրթության մակարդակը նպաստում են Հայցհեյմեր հիվանդության տարածմանը: Ցավալի է:

  • @anighazaryan4686
    @anighazaryan4686 2 місяці тому +1

    Հիանալի հյուր և հաղոդաշար👏🏻👏🏻

  • @maneartashesyan6681
    @maneartashesyan6681 3 місяці тому +5

    Շնորհակալություն, անչափ հետաքրքիր զրույցի համար 🙂

  • @marinaghazarian5050
    @marinaghazarian5050 3 місяці тому +3

    Պարոն Ռուբենի կարծիքները միշտ հետաքրքիր է լսել ու կարդալ. երբեք չէի կարդացել, որ գրի իր անձնականի մասին, ահդ դաշտում էլ է փորձված ու մանրակրկիտ

  • @minasyanminasyan9
    @minasyanminasyan9 3 місяці тому +7

    Այո, ծնողների վերճերը անսահման ծանր ենք տանում և տարիքը բացարձակ կապ չունի։
    Երկար տարիների անհաշտության, վեճերի, բռնության ականատես եմ եղել ինքս և հասուն տարիքում շատ մեծ տրավմա եղավ ինձ համար, տուժեց իմ կթությունը...

  • @varduhikanderjyan3469
    @varduhikanderjyan3469 3 місяці тому +1

    Հիանալի հարցազրույ ց հիանալի հյուր❤

  • @emopetrosyan9707
    @emopetrosyan9707 3 місяці тому +1

    Սիրում եմ շատ Ձեր զրույցները հյուրերին

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 3 місяці тому +4

    Միջավայրը ձևավորում է մեջդ, դառնում բնավորություն, էություն։

  • @sonagargaloyan9764
    @sonagargaloyan9764 3 місяці тому +2

    Շնորհակալություն 💐🥰

  • @son.babayan
    @son.babayan 3 місяці тому +3

    մեր հասարակությունը բարությունը խեղճության հետ է ասոցացնում, պետք է երեխային հստակեցնել բարության և խեղճության սահմանները, որ նա չտուժի ու մեծանալով դեմառդեմ կանգնի դրա դեմ, փորձելով մեծ տարիքում լուծել էդ ,,խեղճության,, խնդիրները...

  • @AraksIsrayelyan
    @AraksIsrayelyan 3 місяці тому +1

    Հիանալի հյուր❤հիանալի հարցազրույց

  • @victoryadanielyan980
    @victoryadanielyan980 Місяць тому +1

    Ինչ հետաքրքիր հարց եք բարձրացրել: Ես, մինչ այս հաղորդումը, այն մարդկանցից էի , ով մտածում էր, որ թող գրեն ինչպես ուզում են, նույնիսկ տգեղ: Այս հաղորդումից հետո հետևողական եմ լինելու, որ երեխաներս գեղեցիկ գրեն, շնորհակալ եմ: ❤Եթե հնարավոր է, դպրոցների թեմայով էլի քննարկումներ թող լինեն, որոնք կօգնեն ծնողին կողմնորոշվել, թե ինչ դպրոց տանել երեխային:

  • @tatevikmkhitaryan2853
    @tatevikmkhitaryan2853 3 місяці тому +3

    Շատ հետաքրքիր էր այնքան հիացած եմ պր. Մալայան։
    Նենց կուզեի Ամերիկյանի ուսանող լինեյ ձեզ մոտ դասի գայ 😁

  • @ԱՍՏՂԻԿՓՅՈՒՆԻԿ
    @ԱՍՏՂԻԿՓՅՈՒՆԻԿ 3 місяці тому +4

    Շնորհակալություն

  • @l.a.7498
    @l.a.7498 3 місяці тому +2

    Շատ հաճելի էր լսել❤

  • @varduhiavagyan1790
    @varduhiavagyan1790 2 місяці тому +3

    Աննա ջան խնդրում եմ իրոք ինտիլիգենտ մարդ հրավիրեք, անսահման բավականություն ստացա, շնորհակալություն, որ նման հաղորդում եք ստեղծել, իսկ ձեր հյուրին` պարոն Ռուբեն Մալայանին, կցանկանամ որ իր նպատակներին հասնի , դպրոցում գեղագրություն դասավանդվի, այս թեման նաև իմ ցավն է երեխաների ձեռագրի խնդիրը, ձեզ նորանոր հաջողություններ🥰

  • @gayaneantonyan8364
    @gayaneantonyan8364 3 місяці тому +1

    Շնորհակալություն,հետաքրքիր էր շատ ❤

  • @mariamkhachatryan1526
    @mariamkhachatryan1526 3 місяці тому +1

    Շնորհակալություն❤

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 3 місяці тому +9

    Կյանքում մանրուքներ չկան։ Վազում ենք հեշտի հետևից` կորցնելով կարևորը։

    • @jhyan8105
      @jhyan8105 3 місяці тому

      Ամեն ինչը`պատասխանատվությունը,չափի զգացումը,կարգապահությունը բոլորը գալիս է մանրուքները կարևորելուց

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 3 місяці тому +4

    Մեր էպոսում էլ խոստման, երդման պատասխանատվություն կա և խախտման դեպքում` պատիժ։
    Մենք մեզնից շատ ենք հեռացել։

  • @lusinevoskanyan5011
    @lusinevoskanyan5011 Місяць тому +1

    Մեր երկրում հիմա միայն ոչ գրագետ, ոչ բարձր մակարդակ կամ ինտելեկտ ունեցողներն են շատ երեխաներ ունենում, ու մուննաթ գալի, որ չեն կարողանում կերակրել կամ ուսման տալ

  • @sfamily6960
    @sfamily6960 2 місяці тому +1

    Աննա ջան, հրաշալի գործ եք անում։❤

  • @armineshahnazaryan6749
    @armineshahnazaryan6749 2 місяці тому +1

    Հարգելիներս դպրոցում 60ականերին կար տետրեր վայլչագրության մենք գրում էին գրչածայրով եվ թանաքով դա սովորեցնում էլինել համբերատար ասեմ շատ խելացի հաղորդում շնորհակալություն մեկնաբանելու համար

  • @emopetrosyan9707
    @emopetrosyan9707 3 місяці тому +1

    Հաճելի էր լսելը Ռուբենին

  • @alisalegato
    @alisalegato 2 місяці тому +2

    В советские годы , была ,, мода» покупать пианино , казалось зачем …… в итоге стоял инструмент , соответственно , чтобы оправдать покупку ))))
    Нужно было , оправдать и отставали детей в муз , школу , был КОНКУРС …. По знакомству , всякими средствами определяли в школу … конечно не все учились хорошо , НО , уровень поднимался ….. Вот когда и сейчас начнут ,, назло соседу хвастать , что и мой ребенок учится … Вы увидите . Как уйдет рабиз и уровень поднимется …
    Из разговора : Внедряйте … ОПТИМИЗМ ❤ и все получится … ЛЮБЛЮ ВСЕХ , ❤❤❤

  • @Saraswati_00
    @Saraswati_00 2 місяці тому +1

    55:53 սարսափելի իրականություն😢

  • @NinelMelkonyan-t4n
    @NinelMelkonyan-t4n 3 місяці тому +3

    Տարիքը՝ տարիք, սակայն դեռևս ներարգանդային կեանքը՝ մեզ նախապատրաստում է ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ կեանքին, այլ խոսքով, քաղաքակիրթ մարդու ամենից պատասխանատու բարձրագոյն հաստատութինն, ընտանիքն է, որն, աւաղ, չի դիտվում որպէս կրթական համալիր, ես դա համարում եմ հազարամեակի ճակատագրական բացթողումն, աշխարհում․․․ P.S. Հայը գիտէ հարմարուել ցանկացած իրաւիճակի, բայց դա առօրեա հարմարվողականութիւն չէ, այլ նա ընդունակ է անհարմար զգալ երեխայի պէս, ընդունելով, որ գուցէ ինքն էլ այն կատարեալ ազգը չէ, որն ի վիճակի է աշխարհի հարցը լուծել։ Ենթադրում եմ, որ դրանում է մեր առանձնահատկութիւնն այն ազգերի համեմատ, որոնք թեև ապրում են մեզ հետ, բայց չեն դիմանում դարի փորձութեանն այնքան, որքան վիճակվում է մեզ։ Թերևս, մեզ նորից վերածնունդն է դուրս բերելու ժամանակի լճացումից․․․

  • @gabiavetis9983
    @gabiavetis9983 2 місяці тому +1

  • @aniasryan2709
    @aniasryan2709 3 місяці тому +1

    👏👏👏

  • @GoharDavo
    @GoharDavo 3 місяці тому +2

    ❤❤❤❤❤

  • @MeriNikoghosyan-e5v
    @MeriNikoghosyan-e5v 2 місяці тому

    Ինչպես կմեկնաբանեք որ ասում են վատ ձեռագրով երդխաները շատ խելացի են եւ ուղեղը ավելի արագ վ մտածում քան ձեռքը ❤

  • @hasmikhambaryan
    @hasmikhambaryan 3 місяці тому +2

    ❤👍👏💞😘

  • @LHAK85
    @LHAK85 3 місяці тому +2

    Եթե կարող եք գեղագիտության ու ուղեղի աշխատանքի ուսումնասիրությունների հղումները կտեղադրե՞ք այստեղ։

  • @annamkrtchyan9167
    @annamkrtchyan9167 2 місяці тому +1

    2 անգամ լսեցի՝ ամբողջությամբ... բայց տխուր էր...

  • @narekghazaryanwp
    @narekghazaryanwp 2 місяці тому +1

    Բարև ձեզ, Նարեկ Դուրյանին կհրավիրեք ?

  • @SvetlanaMuradyan-d8z
    @SvetlanaMuradyan-d8z 3 місяці тому +1

    Աննա ջան ես շատ ուրախ եմ , որ հոգով parenting school-ի անդամ դառնալու այսպիսի հնարավորություն կա։
    Երբ այս փոդքասթը ծնվեց , ես զուգահեռ Լոռու մարզի Դեբեդ գյուղում մարզի մայրիկների համար ծնողավարության հետ կապված և ոչ միայն հանդիպումներ էի կազմակերպում մասնագետ-բլոգգերների հետ։
    Ինչի եմ սա գրում շատ կուզեի հնարավություն լիներ այդ մասին տարածվեր և իհարկե շատ կուզեի, որ Ձեր փոդքասթով մեկնարկը տրվեր։❤️

  • @arpineharutyunyan4198
    @arpineharutyunyan4198 3 місяці тому

    Ինձ թվում էր, որ մեր ժամանակներում կարելի էր ուղղակի տոմս առնել ու մեկնել Կանադա, տեսնել ում պետքա տեսնել, 8 տարվա մեջ գոնե մի անգամ․․․ պնդումներ չեմ ուզում անել, բայց չգիտես ինչու զուտ ինտուիտիվ էմպատիա առաջացավ հենց նախկին կնոջ հանդեպ

  • @LordsServant1
    @LordsServant1 3 місяці тому +1

    Can beautiful handwriting make someone a romantic person ?

    • @alisalegato
      @alisalegato 2 місяці тому

      Միգուց է , բահց փաստ չի … ❤❤❤

  • @VarsikNersisyan-fu6fv
    @VarsikNersisyan-fu6fv 2 місяці тому +1

    +++

  • @valeriamkrtchyan1
    @valeriamkrtchyan1 3 місяці тому +1

    👏🫶

  • @alinapoghosyan8326
    @alinapoghosyan8326 2 місяці тому

    այսինքն ֆայլը գիտակցաբար ՞ա

  • @ALFAALFA-t3y
    @ALFAALFA-t3y 3 місяці тому

    Շատ կցանկանայնք լսել Ռուբենի առաջին կնոջը , որպեսզի զուգահեռներ տարվի 😊

  • @susanhakobyan676
    @susanhakobyan676 2 місяці тому +1

    Շնորհակալություն❤

  • @amys_world845
    @amys_world845 Місяць тому +1

    ❤❤❤❤❤❤

  • @annakarapetyan1345
    @annakarapetyan1345 2 місяці тому +1