Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 13

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 чер 2024
  • Ամուսնության մասին #միֆ երն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 13
    Գործընկեր
    Իմսիրուն
    Instagram - bit.ly/3vbrD1W
    Web - bit.ly/4csBIYT
    #Ամուսնություն ը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։
    Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդիրները՝ հիմնվելով ինստագրամյան՝ իրականությանը հաճախ չհամապատասխանող գեղեցիկ նկարների, գերռոմանտիկ ֆիլմերի ու գրքերի վրա։
    Ու, հաճախ, մարդիկ ամուսնանում են առանց միմյանց իսկապես ճանաչելու, առանց շատ հիմնաքարային հարցեր քննարկելու, և նույնիսկ առանց հասկանալու՝ արդյո՞ք այդ ամուսնությունն իսկապես իրենց ցանկությունն է, թե #սոցիալական թելադրանք, որին նրանք իրականում պատրաստ չեն։
    Հենց այս հիմնաքարային հարցերն էլ քննարկել ենք էպիզոդում։
    Հիշեցնենք, որ մեր սիրուն գործընկերն է Իմսիրունը՝ դեմքի խնամքի ոչ ինվազիվ մեզոթերապիայի տարբեր փաթեթներով, և եթե չեք կողմնորոշվում՝ որն ընտրել, այցելեք www.imsirun.am կայք, ծանոթացեք փաթեթներին, և հենց կայքից ձեռք բերեք նվեր քարտ Ձեր կամ սիրելիի համար։
    Հ։Գ։ Այլ Կարծիքին բաժանորդագրվել եք, չէ՞
    Instagram - / aylkartsiq
    SoundCloud - / aylkartsiq
    Spotify - open.spotify.com/show/3Ugm77A...
    Google PodCast - podcasts.google.com/feed/aHR0...
    Yandex Music - music.yandex.ru/album/2857129...
    Apple Podcast - podcasts.apple.com/am/podcast...
    SPiN Ideas Agency
    Website - bit.ly/3K5kOUu
    Instagram - bit.ly/3HW6qvd
    Facebook - bit.ly/3RYDEyG
    TikTok - bit.ly/3RYDK9w
    Telegram - bit.ly/3HVVXQf
    Համագործակցության համար`+374 44828844
    info@spinideas.am
    00:00 Սկիզբ
    01:47 ԻմՍիրուն
    02:44 Ամուսնություն
    23:33 Կոմպրոմիսներ
    44:01 Ապրել միասին ամուսնությունից առաջ թե ոչ
    53:28 Ամփոփում
    57:30 Խաղարկություն

КОМЕНТАРІ • 72

  • @aylkartsiq
    @aylkartsiq  2 місяці тому +6

    Սիերելի՜ ԱյլԿարծիքասերներ, հիշեցնենք, որ ակտիվ լինեք մեկնաբանություններում, և մասնակցեք խաղարկությանը, ու գուցե դուք շաահեք ԻմՍիրուն դեմքի խնամքի պրոցեդուրայի 39.000 դրամ արժողությամբ նվեր քարտը։
    Մրցույթին կարող եք մասնակցել` նշելով, թե որն է Ձեզ համար այն ամենակարևոր հարցը, որը պետք է քննարկել, կամ քննարկել եք, կամ կուզեիք քննարկել ամուսնաանալուց առաջ։ Ու չմոռանաք բաժանորդագրվել

  • @avetbadalyan
    @avetbadalyan 18 днів тому

    Հախվերդյանի երգը ամուսնության թեման շատ կոկիկ ա նկարագրում
    «Սերը անսահման ու անեզերք է,
    Եթե չի դառնում ամուսնություն,
    Իսկ ամուսնությունը կենսակերպ է,
    Փաթեթավորված երջանկություն,
    Դա սովորական ապրելակերպ է
    Եվ հոժարակամ բանտարկություն »

  • @user-uw8fd8tk2h
    @user-uw8fd8tk2h 2 місяці тому +5

    Այսօր ամուսնությունը նման է վարկային պատմության ։ ուղղակի ամեն դեպքում յուրաքանչյուրը պետք է ուսերին գլուխ ունենա🎉🎉🎉

  • @annamkrtchyan6677
    @annamkrtchyan6677 2 місяці тому +2

    Ըստ իս մարդիկ ամուսնությունից առաջ պիտի ամենաառաջնային քննարկեն առանձին ապրելու հարցը

  • @tatevkamavosyan9681
    @tatevkamavosyan9681 2 місяці тому +6

    «նախ մի հատ քեզ խղճա էդ ամուսնության մեջ,նոր ինձ ասա՝քեզ խղճամ»
    Ամենաունիկալ միտքն ա,որ էս թեմայի շուրջ լսել էի,բրավո 👏❤️

  • @user-bu7ih4sg9b
    @user-bu7ih4sg9b Місяць тому +1

    Ձեր մեկնաբանությունները տարբեր հարցերի շուրջ միշտ տարբերվող են, երբեք այլ տեղ չհանդիպող ու դա ինքնատիպ է դարձնում էջի բովանդակությունը❤ Շնորհակալություն

    • @aylkartsiq
      @aylkartsiq  Місяць тому +1

      Շատ շնորհակալ ենք💕

  • @anushpetrosyan5806
    @anushpetrosyan5806 2 місяці тому +3

    Կարծում եմ էսպիսի հիմնովին հարցեր ձեր պես երիտասարդ աղջիկները լիովին չեն կարող հասկանալ...
    Շատ կիրթ կարող եք լինել, բայց կյանքի փորձն է բոլոր հարցերին ճիշտ պատասխան տալիս..
    " Տարիքի հետ տղամարդը փոխվել է , այդ պատճառով էլ առաջվանը չէ ..."
    Էդպես չէ։ Տարիքի հետ մենք էլ ենք փոխվում և մեր զույգի մեծանալը և ինչ որ տեղ փոխվելը չենք զգում ։
    Իհարկե ավելի սթափ գնահատական եք տալիս ամեն հարցին , անհրաժեշտ խորհուրդներ , բայց ամեն ինչ էդքան միանշանակ չէ..
    Կարող եք պայմանավորվել ինչի մասին ասես , բայց ոչ մի պայման չկատարվի զույգի կողմից.. առաջին անհրաժեշտությունը ինքնաբավ և ապահովված լինելն է նաև ։

  • @anushnazaryan2201
    @anushnazaryan2201 2 місяці тому +3

    Աղջիկներ ջան, շատ պատահական եմ հայտնաբերել ձեր ալիքը ու անչափ ուրախ եմ, որ Հայաստանում նման որակի կոնտենտ ներկայացնող ալիք ու անձինք կան։ Ապրեք շատ։ Ձեզ շատ֊շատ հաջողութուն եմ մաղթում։ 🩷🩷

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      շատ շնորհակալ ենք💕

  • @estella.galstyan
    @estella.galstyan 2 місяці тому +2

    Ես նոր պետք է ամուսնանամ և մենք ձեր բոլոր բարձրաձայնած հարցերը քննարկել ենք։ Ամենահուզող հարցը նա է , թե ինչպե՞ս է բաշխվելու մեր ֆինանսը, և ապագայում եթե ես երեխա ունենամ և չաշխատեմ, կբավականացնի այն մեզ։ Եվ ամենակարևոր հարցը կսիրե՞նք իրար տարբեր ձևերում ՝երբ լինինք տխուր, կոտրված, կամ գիրացած և կփոձե՞նք իրար օնգել, կփորձե՞նք հասկանալ։
    Շնորհակալ եմ այս էպիզոտի համար❤

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      շնորհակալ ենք💕

  • @MelineDavtyann
    @MelineDavtyann 2 місяці тому

    Շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար❤️
    Առաջին հերթին հարցս կամ գուցե հարցերս կլինեն այն մասին, թե ինչպիսին է տվյալ մարդը իրեն տեսնում ապագայում, ինչ պլաններ և նպատակներ ունի և ինչպես է պատկերացնում դրանց իրագործման ընթացքն ու ուղին։
    Կարծում եմ այդ հարցերը հնարավորություն կտան հասկանալ համաչափ են արդյոք մեր պատկերացումները, կյանքի տեմպն ու սպասելիքները, ինչը հնարավորություն կտա պատկերացնել երկուսիս համատեղ կյանքը (նախնական փուլում, նախնական վիճակով)🙂‍↔️։

  • @anushharutyunyan2924
    @anushharutyunyan2924 2 місяці тому

    Շնորհակալություն ձեր աշխատանքի համար❤️
    Հ
    Կհարցնեմ՝ արդյոք պատրաստ է կյանքի ցանկացած իրավիճակում քննարկման գնալու, և անպայման միասին, երբ անլուծելի թվան խնդիրները, հոգեբանի դիմելու🤍

  • @arevkarapetyan7528
    @arevkarapetyan7528 2 місяці тому +4

    High level discussion

  • @lilavetisyan715
    @lilavetisyan715 2 місяці тому

    Բարև Ձեզ։ Շնորհակալ եմ հրաշալի ու կարևոր թողարկման համար։ Առաջին բանը, որ եկավ մտքիս` ինչ կհարցնեի....Գնացե՞լ է արդյոք բժշկական հետազոտությունների.( եթե ոչ, ես ինքս կուղղորդեմ😊)
    Վստահ եմ` առողջ սեռական կյանքը առողջ հարաբերությունների մեջ կարևոր տեղ ունի🤍

  • @mariamhakobyan7930
    @mariamhakobyan7930 2 місяці тому

    Շնորհակալ եմ, շատ հաճելի էր լսելը❤ես ու ընկերս արդեն 3 տարի է ընկերություն ենք անում,գնալով ավելի շատ եմ համոզվել,որ երկուսս էլ ճիշտ որոշում ենք կայացրել երկար շփման համար, հիմա շատ հարցերի սկսել եմ այլ կերպ նայել,ինչը հաստատ ամենասկզբում այդպես չի եղել❤մինչև ամուսնանալը ճիշտ է քննարկելը բազմաթիվ հարցեր և հասկանալ դիմացինի տեսակետը, և նրա վերաբերմունքը քո տեսակետների նկատմամբ

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl 2 місяці тому +2

    Միանգամից ասեմ , որ էնքան վստահություն ունեք , որ դեռ չնայած գիտեմ , որ ահավոր լավնա ու հետաքրքիր։
    Ապրեք Ձեզ Շատ սիրում եմ 🧡🔅
    Շարունակեք Խզարել🔥

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      Անչափ շնորհակալ ենք💕

  • @user-fn8mn7en6y
    @user-fn8mn7en6y Місяць тому

    Շատ լավ ծրագիր է բռավո ձեզ հայուհիններ ջան, Շատ լավ թեմաններ եք առաջ բերում քննարկման համար օրինակելի սովորեցնող հետաքրքիր ծրագիր է ամեն եթերը մարդուն թույլա տալիս շատ բաներ վերլուծել իր մեջ փոխվելու հասկանալու շատ հարցեր ու սկսել գոնե միքիչ ճիշտ ապրել

    • @aylkartsiq
      @aylkartsiq  Місяць тому +1

      շատ շնորհակալ ենք💕

    • @user-fn8mn7en6y
      @user-fn8mn7en6y Місяць тому

      @@aylkartsiq 🌹🌹🌹🌹🌹🌹🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰

  • @lusaberminasian7323
    @lusaberminasian7323 2 місяці тому +2

    Ես շատ եմ հավանում ձեր հաղորդումը և շատ եմ սիրում ձեզ❤

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      շատ շնորհակալ ենք💕

  • @nanekarapetyan5776
    @nanekarapetyan5776 2 місяці тому

    Իհարկե, բոլոր հարցերը քննարկելը շատ կարևոր է, սակայն իմ կարծիքով ամենակարևորը անձնային նպատակների և աճի քննարկումն է:
    Շատ կարևոր է հասկանալ թե մարդը ամուսնությունից հետո էլ ինչ ձգտումներ ունի կյանքում, եթե զույգը հավասարաչափ չաճի և չզարգանա, մի կողմը կարող է չբավարարված զգալ, որը վերջ ի վերջո կտանի բաժանության:

  • @arpineamiraghyan3630
    @arpineamiraghyan3630 2 місяці тому +1

    Շնորհակալ եմ շատ Որակյալ ինչպես միշտ ❤

  • @avetbadalyan
    @avetbadalyan 18 днів тому

    Իրար հետ տեղ գնալու մասով Կարգին հաղորդում հիշեցի, որ ասում ա
    - ուր ես գնում?
    - տղեքով գնում ենք խաշի
    - էս 20 տարվա մեջ մի օր հետդ տեղ չտարար
    - ասում եմ խաշի եմ գնում, խաշը տղա ա սիրում 😃😃

  • @MMmm-my4kl
    @MMmm-my4kl 2 місяці тому +1

    Ինձ համար դիմացինի հետ բոլոր հարցերը քննարկելը կարևոր է ու պարտադիր։ Բայց ամենակարևորը ցանկացածիս համար էդ ճանաչողություննա լինի դա ինքներս մեր , թե դիմացինի։ Ճանաչողությունը գալիսա գիտելիքների կիրառությունից ,կրթվածությունից ։Դրա համար կարելիա չշտապել ամուսնության հարցում ,նախ ինքներս մեզ ճանաչենք, ուսումնասիրենք հոգեբանություն,հասկանանք ինքներս մեզ նոր շտապենք դիմացինի հետ կյանք կապել ,ամուսնանալ , առավել ևս երեխա ունենալ ։
    Կարճ ասած' կարևորում եմ գիտակցված ամուսնական կյանք կապելուն։

  • @lilavetisyan715
    @lilavetisyan715 2 місяці тому

    ❤❤❤

  • @annabaghdyan7943
    @annabaghdyan7943 2 місяці тому

    Axchikner one live inchpes mischt❤❤❤❤❤

  • @shushannais8254
    @shushannais8254 2 місяці тому

    Վերջում շատ լավ ասացիք ` պետք է հասկանալ դա մեզ ա պետք թե այլ մարդկանց, իսկապես դա ուզում ենք թե ուղղակի "կարգը տենց ա" :

  • @Hay-1991
    @Hay-1991 2 місяці тому

    Семья- создание собственного независимого государства , которое в состоянии управлять всем внутри, без помощи посторонних, решать проблемы , содержать и поддерживать друг друга.

  • @karinanamunts
    @karinanamunts 2 місяці тому +1

    «Զգուշացիր պակասավոր տղամարդուց և 3 անգամ ամուսնացած այրուց»:

  • @user-bm9xd5pz8q
    @user-bm9xd5pz8q 27 днів тому

    ❤❤❤❤❤❤ Ա Ղ Օ ԹԷԷԷԷ ՆՔ և ԶԶԶ ԻՆՎ ԷԷԷԷ ՆՔ🎉🎉😂😂❤❤

  • @AnnaBaloyan-ss3js
    @AnnaBaloyan-ss3js 2 місяці тому

    Ֆինանսներից տեղեկանալը նորմալ է բայց դժվար է թեման սկսելը

  • @user-fq8cn3pl4v
    @user-fq8cn3pl4v Місяць тому

    Ուղղակի ասեմ կա տղամարդ որ 40 տարեկան է ամուսնանում այդ տարիքում երռխա է ունենում բայց միևնույն է 18 տարեկանի խելք պատասխանատվություն չունի։ այնպես որ մարդուց է ով ինչպիսի մոտեցում ունի։ տղամարդ կա աշխատում է ահագին բայց չի ուզում իր երեխաների վրա ծախսի բայց իր մյուս քրերի ախպերների ամբողջ ազգի երեխեքին պահում է բայց ոչ իրա երեխեքի վրա ծախսի մի ամիս ծախսում է մյուս ամիս կռիվ է անում չի ուզում ծախսի։

    • @aylkartsiq
      @aylkartsiq  Місяць тому

      մենք էլ ենք նշել, որ բացառություններ կան💕

  • @user-bm9xd5pz8q
    @user-bm9xd5pz8q 26 днів тому

    ❤❤❤ հհէէէէ քիաաթ ներ մի պաատ մեք աաա ղօթէէէ՝նք և զզզզ ինվ էէէէ նք

  • @lilithovsepyan651
    @lilithovsepyan651 2 місяці тому +1

    Նախ ասեմ,որ շատ արդի թեմաներ եք առաջ բերում։
    Իսկ հարցի հետ կապված, ես իմ մոտեցման մասին ասեմ🙈
    Ես 34տարեկան եմ ու ամուսնացած չեմ,ինչու՞
    որովհետև` ես ինձ հետ պատրաստ եմ տանելու առաջարկներ,(критикуеш предлагай)այսինքն եթե ինձ, ինչ որ բան դուր չգա,ես ոչ թե կռիվ կանեմ,կամ որ ավելի վատ է կլռեմ,այլ կառաջարկեմ իմ տարբերակը🥰
    Ու քանի որ ինձ չի հանդիպել այնքան լավ տղամարդ,որը կլինի կոմպրոմիսի գնացող,այլ կարծիք ընդունող
    ես դեռ մեր տանն եմ🙈

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      շնորհակալ ենք 💕

  • @GrigTech
    @GrigTech 2 місяці тому +3

    Ընդհանուր հա սաղ ճիշտ ա, բայց ազգը ընդհանուր էդ մակարդակի չի։ Ու էսքանը քննարկել մինչեւ ամուսնանալը, կարծում եմ 90 տոկոսը չի ամուսնանա 😂😂😂

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому +3

      Որ սկաեն քննարկել մակարդակն էլ կբարձրանա😉

  • @lilitmakaryan7758
    @lilitmakaryan7758 2 місяці тому

    ԻՆՏԵԼԵԿՏՈԻԱԼ❤❤❤

  • @karinanamunts
    @karinanamunts 2 місяці тому

    Հարցս լինելու է մինչ ամուսնանալը , թե որքանով ենք պատրաստ լինելու ու պատասխանատվություն կրելու մեկս մյուսիս համար։ Արդյոք պատրաստ կլինի հոգեպես վերլուծենք մեզ հանդիպած խնդիրները ։ Եվ նաև կքնարկենք ֆինանսական կողմը ։ Այս ամենից հետո պարզ կլինի կամուսնանամ թե ոչ 😄։ Երևի թե ոչ , որովհետև տղմարդիկ վախենում են պատասխանատվություն բառից , ուր մնաց մեջը լինեն ։ 😂❤🎉
    Ավելացնեմ վերջում , որ ձեզ շա՜տ եմ սիրում❤

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому +1

      շնորհակալ ենք💜

  • @MarineMirzabekyan
    @MarineMirzabekyan 2 місяці тому

    Արդյոք մի օր չի ցարթնի ու որոշի չքվի քո ամուսնացած կյանքում, քանի որ հիմա տղամարդիկ հեղհեղուկ են եւ սիրում են уйти по английский, առանց հրաժեշտի ասմունքի երեկոյի, ամուսնացած լինելով հասկանու՞մ ա արդյոք, որ չի կարա էլ էդպես անի 😀🤭

  • @davitvardanyan1883
    @davitvardanyan1883 2 місяці тому +1

    ժող կլինի իրական քեյսեր քննարկեք ոչ թէ օդում խոսաք

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      իրկան քեյսը որնա?

  • @anibashiryan4503
    @anibashiryan4503 2 місяці тому

    Իսկ դուք հասկանում եք որ մեզ դաստիարակել են որ կինը պետք է զոհի, դե մի քանի բան աչք փակի, 😅 ինչ եք ակընկալում մեր սերընդից ։

  • @gayavardanyan3569
    @gayavardanyan3569 2 місяці тому

    Անկրկնելի եթեր ինչպես միշտ 😍
    Ինքս պատրաստվում եմ շուտով ամուսնանալ և շատ եմ կարևորում զույգերի միմյանց ճանաչելը առանց վարդագույն ակնոցների: Կարևոր է արժեհամակարգի համընկնումը և առհասարակ դիմացինին լսելու կարողությունն ու քո համոզմունքները բացատրելու ունակությունը: Եթե դիալոգը կա, վստահաբար ամեն ինչ կստացվի, խնդիրները միշտ դիալոգի բացակայությունից են առաջանում: Կարևոր է սկզբում առաջնային հարցերի քննարկումը, բայց նաև պետք է ճկուն գտնվել հետագա որոշումներում, քանի որ կյանքը ինքնին մաթեմատիկական պլանավորմամբ չի ընթանում, իսկ եթե միմյանց վստահում եք և պատրաստ եք միմյանց ընդառաջ գնալ ձեր "պրոյեկտի" հաջողության համար, կարծում եմ ամեն ինչ էլ կստացվի: Կարևոր է, որ յուրաքանչյուրն առանձին անհատ լինի և իր լիարժեք կյանքն ունենա առանց կախվածության: ( Անհատ դառնալուն շատ է նպաստում առանձին ապրելը, ես 20 տարեկանից առանձին եմ ապրում իմ ծնողներից և ինքս եմ հոգում ծախսերը և լուծում խնդիրներս, սեպարացիան ահռելի մեծ ինքնաճանաչում և ինքնուրույնություն է տալիս ) :

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      շատ շնորհակալ ենք💕

  • @gagikmamulyan1214
    @gagikmamulyan1214 2 місяці тому +1

    Էս պոդկաստին տղամարդ ա պակասում =D հավես կոնտենտ ա շատ, բայց ամբողջությամբ կնոջ տեսակետից ա

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому

      մենք ձեր հետ լրիվ համաձայն ենք💕տղամքրդկանց էլ կներգրավենք💕

  • @varsenikmeltonyan218
    @varsenikmeltonyan218 Місяць тому

    Karevor tema eq qn
    narkum, KNEREQ bayc anlurj eq dzez
    drsevorum an@nd
    hat tsitsaghum eq
    u tsisaghum,tpavo
    rutyun e, vor dava
    chanvats @ntaniqn
    eri vra eq tsitsagh
    um....shat lurj tema
    eq qnnarkum, LRJA
    CEQ' ha...het gnac
    eq ev nayeq dzer
    naxord haghordum
    ner@...
    ,

  • @arevikjavadyan7469
    @arevikjavadyan7469 2 місяці тому +2

    շնորհակալ եմ խելացի աղջիկներ ջան🙌🏻
    արդեն ամուսնացել ենք, և այնպես է ստացվել, որ իմ այս կարևոր հարցի պատասխանը գիտեի առանց ուղիղ հարցադրելու(քանի որ 3 տարի կոլեգաներ ենք եղել), բայց շատ եմ կարևորում և խորհուրդ կտամ դեռ չամուսնացած աղջիկներին
    մինչ ամուսնանալը պետք է իմանալ , արդյո՞ք ձեր փեսացուն ինչ որ ժամանակահատվածում ապրել է մենակ(առանց ծնողնեիի)։ Եվ եթե ոչ, ապա կցանկանար կամ ցանկանում էր, թե՞ չէ։
    դրանով միանգամից կպարզվի, դուք միշտ ապրելու եք նրա ծնողների հետ, նրա ծնողների կողմից ստեղծված կենցաղում, թե՞ ինքնուրույն որոշումներ և ընտանիք կազմելու հնարավորություն եք ունենալու։
    Իհարկե, ուրիշ այլ ենթադրություններ էլ կարող եք անել այս հարցի պատասխանից, օրինակ՝ ունի՞ արդյոք բավականաչափ ֆինանսական անկախություն, ինքնուրույնություն, կենցաղ, ինքնաճանաչում(մենակ ապրելով ավելի է արագանում այս գործընթացը), պատասխանատվության զգացողություն և վերջապես լվացքի մեքենա միացնելու ունակություն 🤭

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому +1

      շնորհակալ ենք💕

    • @aylkartsiq
      @aylkartsiq  Місяць тому

      խնդրում ենք ձեզ կապ հաստատել մեզ հետ ինստագրամում💕

  • @ashkhenkartashyan
    @ashkhenkartashyan 2 місяці тому

    Աղջիկներ այնքան լավն եք, խորը և խելացի, vous êtes juste magnifiques..
    Անչափ կարևոր դիտարկումներ արեցիք ամբողջ փոդքասթի ընթացքում՝ միմյանց լսելով, ամբողջականացնելով, չհամաձայնվելով, վերջում՝ համաձայնվելով, որ դիտողին անչափ հաճելի է, թե ինչպես է զրուցընկերդ գալիս համաձայնեցման:
    Սիրել, հարգել, խնամել (հոգ տանել), աջակցել, ամուսնության կարևոր հիմնասյուններն են ըստ ինձ: Արժեքները ստատիկ չեն, փոփոխվում են, և՛ մեր, և՛ դիմացինի ներսում: Մեզ ի վերուստ տրված են էլեմենտար բառեր: Եվ ինչո՞ւ չօգտագործենք դրանք, մեր հարցադրումների մեջ ցանկացած հարաբերությունների ժամանակ: Առավել ևս երբ որոշում ենք մի ամբողջ կյանք ապրել տվյալ մարդու հետ, ուրեմն ի հավելումն ձեր բոլոր մտքերին՝սիրելի մարդիկ ունեցե՛ք էդ զրույցները: Տարբեր իրավիճակներում կյանքի մարդը իրեն տարբեր կերպ է դրսևորում, և հենց դա է օգնում ճանաչել մեր դիմացինին: Լսել, խոսել, շատ խոսել, վիճել (հաճախ անկեղծությունն ի հայտ է գալիս լեզվի սայթաքումների, սխալների, հիասթափության և դառը վիրավորանքի պահերին) ճանաչել, ճանաչել տալ մեզ:

    • @aylkartsiq
      @aylkartsiq  2 місяці тому +1

      Merci beaucoup pour vos commentaires💜💜

  • @varsenikmeltonyan218
    @varsenikmeltonyan218 Місяць тому

    Karevor tema eq qn
    narkum, KNEREQ bayc anlurj eq dzez
    drsevorum an@nd
    hat tsitsaghum eq
    u tsisaghum,tpavo
    rutyun e, vor dava
    chanvats @ntaniqn
    eri vra eq tsitsagh
    um....shat lurj tema
    eq qnnarkum, LRJA
    CEQ' ha...het gnac
    eq ev nayeq dzer
    naxord haghordum
    ner@...
    ,