LIFEROOM | Ներսես Ավետիսյանը՝ դժվար ճանապարհի,գյուղի կյանքի,ամուսնական կյանքի, երեխա ունենալու մասին

Поділитися
Вставка
  • Опубліковано 20 гру 2024

КОМЕНТАРІ • 333

  • @g.s.5411
    @g.s.5411 Рік тому +50

    Ամալյա ջան, էնքան շնորհակալ եմ քեզ էս հաղորդաշարի համար։Հիանում եմ քո պրոֆեսիոնալիզմով ու քո մարդ տեսակով։ Երբեք չես անցնում կարելիի սահմանը, բայց միևնույն ժամանակ կարողանում ես քո հյուրին մղել ազնիվ ու անմիջական զրույցի։ Կեցցե՛ս։👏👏👏♥️

  • @ЛюдмилаСимонян-м1д

    Ես այնքան ուրախ եմ, որ Ներսեսը մեր հայն է, մերն է։ Տաղանդավոր , ազնիվ, երիտասարդ, Աստված օրհնի քեզ ու քո ընտանիքը

    • @Էկատեսահաղթեցի
      @Էկատեսահաղթեցի Рік тому +3

      Ինքը զտարյուն հայ է, թե ծնողներից մեկը սլավոն է երևի՞՞

    • @nvardt91
      @nvardt91 Рік тому +14

      Ես կարծում եմ, որ հայ են ծնողները, հակառակ դեպքում կասվեր դրա մասին։ Բայց ուզում եմ հասկանամ ինչի են բոլորը (նույնիսկ օտար ազգերը) մտածում,որ հայը սիրուն ազգ չի։ Մենք շատ սիրուն ու լավ ազգ են։ Պետք է միայն իրար շատ սիրել, վստահել ու լինել համախմբված❤❤

    • @Էկատեսահաղթեցի
      @Էկատեսահաղթեցի Рік тому +1

      @@nvardt91 🥰

    • @annasargsyan1055
      @annasargsyan1055 Рік тому +3

      Բնական, անմիջական ու անսահման տաղանդավոր դերասան...❤

    • @lusinehovhannisyan86
      @lusinehovhannisyan86 Рік тому +3

      Ներսես ❤❤❤ տաղանդավոր, գեղեցիկ, գրագետ, սիրելի.....

  • @AnnaAnna-pv8mx
    @AnnaAnna-pv8mx Рік тому +92

    Եզակի երիտասարդներից, ովքեր դեռ պահպանում են հայի նկարագիրը, շնորհակալություն Ներսես ջան, Աստված օրհնի ընտանիքդ🙏🙏🙏

  • @ruzannatovmasyan446
    @ruzannatovmasyan446 Рік тому +47

    Մեր ազգին Ներսեսներ շատ են պետք❤️Բրավո, Ներսես ջան👏🏻Հրաշալի տեսակ ես՝ տղամարդու, որդու, աշակերտի, ուղղակի հայի…

  • @marovardanyan370
    @marovardanyan370 Рік тому +54

    Չեմ դադարում հիանալ այս տաղանդավոր երիտասարդով։
    Կյանքի այդքան խորիմաստ ընկալում, խոհուն մտածելակերպ, շնորհակալ լինելու հատկություն…
    Շատ տարեց մարդիկ անգամ իրենց կյանքի մայրամուտին այդքան բան չեն հասկանում ու գիտակցում, որքան Ներսեսը։
    Առողջություն ու բազում հաջողություններ Ձեզ, հարգելի Ներսես։

  • @allaeghazaryan2302
    @allaeghazaryan2302 Рік тому +123

    Երանի մեր երիտասարդները լինեին այնպիսի տեսակով և մտածելակերպով ինչպես մեր սիրելի եվ տաղանդավոր Ներսեսն է❤️🙏🏻🙏🏻🙏🏻

  • @varduhisafaryan3374
    @varduhisafaryan3374 Рік тому +74

    Չգիտեմ ինչի իր ձայնի մեջ Հայկոյի ձայնի երանգները "լսեցի", սիրում եմ Ձեզ շաատ, Ներսես ջան!!! Ազնիվ կերպարի համար)

    • @liannasedrakyan362
      @liannasedrakyan362 Рік тому +5

      Ես էլ

    • @varduhisafaryan3374
      @varduhisafaryan3374 Рік тому +2

      @@liannasedrakyan362
      Կարոտել ենք Հայկոյին, իր պես անկեղծ ու բարի մարդկանց☺️

  • @lilitharutyunyan865
    @lilitharutyunyan865 Рік тому +53

    Հրաշք մարդ,երանի երիդասարդները նայեն,լսեն,քաղեն ու յուրացնեն ամեն մի ասած խոսքը։Տաղանդավոր մարդ։Իսկ Լիլիթ+Ներսես զույգը ուղղակի սերա❤

  • @axunavetisyan2687
    @axunavetisyan2687 Рік тому +21

    շատ հասուն ու կայացած երիտասարդ, ազգիս այս տեսակը շատ է պետք։ Քեզ" շատ սիրեցի Ներսես ջան❤❤❤

  • @gayane4162
    @gayane4162 Рік тому +26

    Հաղորդավար,երգիչ,դերասան,
    Ներսես Ավետիսյան,բազմակողմանի զարգացած տաղանդավոր մարդ։❤🙂
    Հայկոյի երգերը գեղեցիկ են հնչում Ներսեսի կատարմամբ նաև։❤
    Ամալյա ջան շնորհակալություն քեզ յուրաքանչյուր հաղորդման համար։❤

  • @yeranuhielizbaryan388
    @yeranuhielizbaryan388 Рік тому +21

    Ֆիլմերում Ներսեսի կերտած կերպարները ուղղակի աննկարագրելի լավն են։ Շատ ճիշտ ու համոզիչ է խաղում, մանավանդ Պատվի համար_ում։

  • @nairaa.hovhannisyan6421
    @nairaa.hovhannisyan6421 Рік тому +4

    Շատ մեծ հարգանք և սեր ունեի Ներսեսի նկատմամբ բայց հարցազրույցը դիտելուց հետո այն կրկնապատվեց. Զարմանում թե որքան հասուն մտքեր կարող է երիտասարդը ունենալ այդ տարիքում. Հիացած եմ թե որքան պարզ ու հասարակ բայց միևնույն ժամանակ որքան հասուն մտքերով Քեզ կանաչ ճանապարհ և անսահման երջանկություն

  • @lusinehovhannisyan86
    @lusinehovhannisyan86 Рік тому +9

    Ամալւա ջան ոչ մի դեպքում այս Հաղորդաշարը չպետք է փակվի, սա այնքան բարձր էթիկայով, սպասված , սովորեցնող, վեհ հաղորդում է❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @susannaaydinyan8595
    @susannaaydinyan8595 Рік тому +33

    Ամեն մի հաղորդումից ու հարցազրույցից հետո էլ ավելի եմ սիրում Ներսեսին՝հայի հիանալի տեսակ ու այսչափ խելացի ու գեղեցիկ,Աստված պահապան 😘😘

  • @ԱրեւԱվետիսյան
    @ԱրեւԱվետիսյան Рік тому +53

    Մեր սիրելի Մեր գանձ Ներսես❤❤Աստված օրհնի ընտանիքդ

  • @armine9205
    @armine9205 Рік тому +68

    Այո’,անհնար է չսիրել,չգնահատել,չհպարտանալ մեր Ներսեսով👏🏻👏🏻ԱՍՏՎԱԾ պահապան քեզ ու քո կրակոտ Լիլիթին🔥Շնորհակալություն,որ կաք ու որ մերն եք💕💋🥀

  • @Topik-xw1fz
    @Topik-xw1fz Рік тому +9

    Աստված առատաձեռն է գտնվել մեր այս հրաշքի հանդեպ, թե հոգեպես, թե արտաքնապես։
    Աստված ամենակարող է, իրենից բժշկություն ստանաս❤❤❤

  • @gayanezazyan596
    @gayanezazyan596 Рік тому +5

    Հիացած եմ Ներսես ջան, էլ ավելի քեզ սիրեցի։ Համաձայն եմ, գյուղում ապրող մարդիկ շաաատ մաքուր սիրտ ունեն ու ազնիվ են,սրտաբաց։
    Ամալյա ջան, միշտ սպասում եմ քո եթերներին ու սիրով նայում եմ։

  • @howhannesoganesian2046
    @howhannesoganesian2046 Рік тому +25

    Վայ Ներսես ջան ես մեռնեմ ջանիդդդդդ։ Էս ինչ համով տղա ես։ Շատտտ ուրախ եմ, որ մեր ազգի տղան ես❤❤❤

  • @lusin3891
    @lusin3891 Рік тому +15

    Շատ դրական, խելացի, շնորհալի, տաղանդավոր, անկեղծ, լուսավոր մարդ ❤ Ապրես Ներսես ջան,հայի լավ տեսակ ես դու 🥰

  • @lusineaghajanyan726
    @lusineaghajanyan726 Рік тому +8

    Հրաշալի, տաղադավոր, երանի մեր ազգի գոնե 30 տոկոսը նման վերլուծաբան լիներ ու կյանքին նայեր նման աչքերով, Շնորհակալոթյուն քո ծնողներին, որ քեզ պես տղա են դաստիարակել, Շնորհակալություն քեզ հրաշք տղա, որ կաս, որ էսքան պարզ ես, էսքան բարի ու էսքան ճիշտ, բրավո

  • @araqsyabaghdasaryan8262
    @araqsyabaghdasaryan8262 Рік тому +11

    "Սերը ամենօրյա աշխատանքա" ։Էդ աշխատանքը շատ սիրուն նկարագրեցիք❤

  • @susanna2842
    @susanna2842 Рік тому +14

    Իրոք , անբացատրելի , արտակարգ կերտված էր Սուրենի կերպարը, Ներսեսը իր բոլոր կերպարների մեջ ընտիրագույնն է , տաղանդավոր անձնավորություն❤,

  • @nairaaleksanyan9440
    @nairaaleksanyan9440 Рік тому +24

    Ներսես ջան շնորհակալություն քո մարդ տեսակի համար, թող մեր ազգի մի մասը քո պես կարողանար մտածել...

  • @СиранушМанукян
    @СиранушМанукян Рік тому +4

    Սիրելի Ամալյա ապրեք հետաքրքիր մարդկանց հետ զրույցներ կազմակերպելու համար։Ներսես Ավետիսյան ձեզ էլ շնորհակալ եմ այդքան պարզ և անկեղծ զրույցի համար։Ես ձեզ շատ սիրեցի տեսնելով ձեր արհեստավարժ խաղը "Երջանկության Մեխանիկան" ֆիլմում,Վարդանի կերպարում,որտեղ ամեն ինչ այնքան բնական էր։Մի խոսքով ձեզ շատ սիրեցի,ապրես,ցանկանում եմ ձեզ երազանքների իրականացում,որոնք փայփայում եք ձեր սրտում և ունենաք հրաշք բալիկ,որը ընտանիքի ջերմացնող,կապող օղակն է։Ներսես ջան ես երգչուհի Գոհար Հովհաննիսյանի մայրն եմ,ով կողմնակից է մեր հայ մշակույթին և ամենամեծ երկրպագուն մեր հայ ոսկե սերնդի։

  • @ШогикМежунц
    @ШогикМежунц Рік тому +30

    Ինչքան բան ունենք սովորելու մեր երիտասարդ սերնդից.... ուղղակի հիացած ու կլանված լսում. էի. էս գեղեցիկ հաղորդումը

  • @anitigranyan6762
    @anitigranyan6762 Рік тому +11

    Երանի մեր հասարակության մեջ շատ լինեին այսպիսի երիտասարդները ❤

  • @gayanepetrosyan7353
    @gayanepetrosyan7353 Рік тому +4

    Վայ Ներսես ջան, ինչքան լավն ես դու, անկեղծ , անմիջական , ազնիվ , համեստ....
    Քեզ կարելի է անվերջ նկարագրել միայն նմանատիպ գովեստի խոսքերով։
    Միշտ հիշի քո կողքին կա քեզ շատ սիրող մի մեծ բանակ։
    Ամենալավն ու բարին քեզ Ներսես ջան։Շատ ուրախ եմ , որ դու կաս։Աստված օրհնի քո կյանքի մնացած ճանապարհը։🙏🏻💋👍

  • @heghinejotyan6946
    @heghinejotyan6946 Рік тому +19

    Գյուղում ծնված, ապրած մարդը շատ ուրիշ է' խելացի է, բարի, հոգատար, առաքինի,տաղանդավոր։

  • @nellimkrtchyan4061
    @nellimkrtchyan4061 Рік тому +3

    Շատ լավ դերասան , հաղորդավար , ադեկվատ մարդ , գրագետ։ Թող էսպիսի հայ երիտասարդներ շատ լինեն ❤

  • @jeannedavtyan4985
    @jeannedavtyan4985 Рік тому +5

    Միշտ հիանում եմ Ամալյա ջան քո լրագրողական էթիկայով։ Հրաշալի մասնագետ ես ու ամենակարևորը քո գործին պրոֆեսիոնալ կերպ ես մոտենում։ Հարցազրույցները շատ տարբեր են՝ կախված թե ով է հյուրը։ Շատ հաճախ տեսնում ես նույն ձևաչափի մեջ շատ այլ հաղորդաշարեր ու թվում է թե նույն հարցազրույցն ես նայում, քանի որ նույն ծեծված հարցերը տալիս են բոլոր հյուրերին և շատ հաճախ պատրաստ չեն լինում կոնկրետ հյուրի հետ հանդիպմանը։😊

  • @arminesargsyan3423
    @arminesargsyan3423 Рік тому +14

    Ներսես ջան և՛ սիրուն ես և՛ տաղանդավոր,,անխոս ,,բայց գիտես ի՞նչն է ամենից շատ կարևոր ,որ հասնելով որոշակի հաջողության՝ երբեք չես մեծամտանում,,,մնա միշտ այդպես պարզ, մաքուր ու հասարակ,,,,

  • @ruzanrostomyan7932
    @ruzanrostomyan7932 Рік тому +24

    Հրաշալի հարցազրույց երկու հրաշալի մարդկանց մեջ,ապրեք։

  • @lianatadevosyan2945
    @lianatadevosyan2945 Рік тому +10

    Ներսես դու սեր ես։ Թող քո պես երիտասարդները շատ լինեն❤

  • @zarapetrosyan5638
    @zarapetrosyan5638 Рік тому +5

    Ներսռս ջան դու շատ լուսավոր տղա ես և տաղանդավոր շաաատ ապրես դու շատ մեծերի համար դու քո կյանքի անցած ճանապրհով կարող ես օրինակ լինես ։ Աստված քեզ և քո ընտանիքին պահապան թող լինի։ Браво!!!!❤❤❤

  • @gayanebarsegyan6795
    @gayanebarsegyan6795 Рік тому +25

    Տաղանդավոր երիտասարդ է շատ հետաքրքիր էր լսել սիրում եմ ձեր տեսակը❤ երջանկություն և հաջողություն

  • @hasmin-1111
    @hasmin-1111 10 місяців тому +1

    Այս ի՜՜՜նչ խելոք հաճելի ու գեղեցիկ երիտասարդ է Ներսեսը🥰 Առողջություն ու հավերժ երջանկություն նրան։

  • @goharpep3450
    @goharpep3450 Рік тому +18

    Տաղանդավոր 💌 մարդ ,մեր մեծերին փոխարինողնես Ներսես ջան💥💥💥💥💥💯

  • @Nare..sargsyan..
    @Nare..sargsyan.. Рік тому +9

    Ինչ հետահրքիր ու շատ խորը անձնավորություն ես Ներսես ջան 😊երանի Լիլիթին ❤

  • @nairahakobyan8484
    @nairahakobyan8484 Рік тому +8

    Ներսես շատ խորը մարդ եք,դա Աստծուց է տրված։Թող լույսով լցված լինի քո բոլոր ճանապարհները🙏🙏❤❤

  • @veronikasaroyan4310
    @veronikasaroyan4310 Рік тому +5

    Ստացված հարցազրույց... շնորհակալ ենք Ամալիա ջան ... իրոք կարոտ ենք անկեղծության ու պարզության...

  • @DianaKostian
    @DianaKostian Рік тому +10

    Ամալյան իր գործ վարպետն է։Մի տեսակ չեմ կարողանում անտարբեր անցնել ,մի բան ձգում է ու մինչև վերջ պահում ։
    Ներսես Ավետիսյան ջան ուղղակի ուրախ եմ որ կաս և մեր հայն ես 👏👏
    Միշտ չեմ հասկացել էն մարդկանց ,որ վատ կամ անգամ վիրավորող մեկնաբանություններ են գրում ,երբեք չեմ մտածել վատ մեկնաբանություն գրել ,անգամ մտքիս ծայրով էլ չի անցել ։ Զարմանում եմ էլի ինչքան չար ,նախանձ,կյանքից չբավարարված, նեգատիվ մարդ պետքա լինես որ նման մեկնաբանություն գրես ։

  • @ruzannaasryan854
    @ruzannaasryan854 Рік тому +14

    Շատ լուսավոր ու պայծառ մարդ ես Ներսես ջան: Երբեք չփոխվես:

  • @annaanyuta803
    @annaanyuta803 Рік тому +9

    Մեծ հաճույքով դիտեցի թողարկումը, շատ հետաքրքիր երիտասարդ է Ներսեսը, լավ դերասան, և կարծում եմ նաև լավ մարդ, ունի հստակ արժեհամակարգ

  • @mil9983
    @mil9983 Рік тому +24

    Ներսեսը արվեստի գործ է։
    Սիրում եմ ձեզզզզ շաատ։❤❤❤

  • @armineshaxkulyan1831
    @armineshaxkulyan1831 Рік тому +13

    Սիրելի Ներսես ապրիր քեզ խնայելով դու շատ տաղանդավոր ես եւ քո տարիքի համար շատ խելացի

  • @manestepanyan8288
    @manestepanyan8288 Рік тому +10

    Հաճույքով եմ լսում Ձեր բոլոր գրագետ և անկեղծ հարցազրույցները, ապրեք։

  • @nairaakhian1703
    @nairaakhian1703 Рік тому +16

    Ամալյայօ դեմքի արտահայտությունը Ներսես լսելիս ուղղակի հիասքանչ էր❤

  • @tinadarbinyan1655
    @tinadarbinyan1655 Рік тому +4

    Տաղանդավոր դերասան շատ սիրելի ու բոլորի կողմից հարգված Ներսես ջան.

  • @arminemushegyan7020
    @arminemushegyan7020 Рік тому +6

    "Ավելի լավ օդ չեմ շնչել,,, Այ քեզ նկարագրություն ❤։Ներսեսը մի ուրիշ տեսակ է, տարբերվող անհատ։
    Ամալյա ջան ձեր հայացքը....Ամեն մի բառը, միտքը վերապրում եք🙏
    Միակ հաղորդումը, որ անհամբեր սպասում եմ

  • @shushanvanesyan8970
    @shushanvanesyan8970 Рік тому +19

    Ամալյա ջան ձեր մասին էլ հաղորդում պատրաստել, շատ հետաքրքիր է ձեր կյանքը 🩷

  • @anahitpogosyan2776
    @anahitpogosyan2776 Рік тому +3

    Շատ ընտիր ֆիլմ է Երջանկության մեխանիկան շատ շատ սիրեցի և ֆիլմը,ևբոլոր դերասաներին։Շատ սիրեցի բոլորիտ Ձեր կերպարներով բռավո Ձեզ։Ինչքան անկեղծ և ճիշտ խոսքեր եք ասում կյանքից աստված պահապան Ձեզ։❤❤❤❤❤❤

  • @АннаБадалян-в3в
    @АннаБадалян-в3в Рік тому +7

    Շատ եմ սիրում Ներսեսին, հրաշալի դերասան, անկրինելի ձայնով երգիչ👍🏻

  • @hranushkarapetyan3185
    @hranushkarapetyan3185 Рік тому +3

    Իմ սիրուն, Նեսո, ինչքան եմ քեզ սիրում: Դու տաղանդավոր ես, դու հրաշք ես, դու լավ ընկեր ես: Լիքը-լիքը հաջողություն քո կյանքում ու Մեծ Կինոյում: Պաչիկներ💋💋💋

  • @mrrmearme1111
    @mrrmearme1111 Рік тому +21

    Ներսես ջան դու շատ լավ մարդ ես ուժեղ եղիր մենք քեզ շատ ենք սիրում

  • @RuzanManukyan-v3h
    @RuzanManukyan-v3h Рік тому +4

    Տպավորված եմ Ներսեսի հասուն մտածելակերպից։Ինքնատիպ, հմայիչ ու պայծառ երիտասարդ արվեստագետ, որի նմանների կարիքը շատ ունի մեր ժողովուրդը։
    Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ իր ստեղծագործական ուղին միշտ դեպի վեր տանի։
    Բացառիկ հաղորդում էր, որ դիտեցի մեծագույն սիրով։

  • @zametki_oteliera
    @zametki_oteliera Рік тому +5

    Միս, արյուն ու ինչ-որ թիթեռնիկներ։ 👍🏻👍🏻😊
    Ներսեսը իր տարիքից շատ ավելի հասուն է։ Շնորհակալություն այս զրույցի համար։ Որդուս անունն էլ է Ներսես, ուրախ եմ, որ այսպիսի մարդիկ են կրում այս անունը։

  • @nellymargaryan6144
    @nellymargaryan6144 Рік тому +2

    Դու պիտի ապրես երկար ու երջանիկ ու օրինակ լինես երիտասարդության համար

  • @TatevChobanyan80
    @TatevChobanyan80 Рік тому +12

    Էս Ամալյան ուղղակի քանդում ա բոլոր քարկապերը։Կեցցես Ամալյա ջան,բացահայտումներ ենք անում մեր մեջ։

  • @annayeranosyan576
    @annayeranosyan576 Рік тому +6

    Ապրես Ներսես ջան մինչեվ վերջ, համբերատար լսեցի ու շատ մեծ հաճույք ստացա ձեր զրույցից

  • @lusinekhamoyan9592
    @lusinekhamoyan9592 Рік тому +9

    Շնորհակալություն էս տեսակ անմիջական, անկեղծ խորը մտքերով զրույցի համար։
    Ամենալավն ու բարին Ձեզ։

  • @marietagabriyelyan5582
    @marietagabriyelyan5582 Рік тому +16

    Ներոես ջան դու հրաշք ես, բազմաշնորհ մարդ ես։ Ես հիացած եմ քեզանով։ Բաց չենք թողնում քո հաղորդումները։

  • @noragrigoryan8031
    @noragrigoryan8031 Рік тому +3

    Ժամանակի առումով ամենաերկար հաղորդումը Ներսեսինն է❤❤❤❤❤❤

  • @nairaakhian1703
    @nairaakhian1703 Рік тому +12

    Տեսնես տենց մարդ կա՞ որ Ներսես չսիրի, ես չեմ հասկանում թե որտեղից իրան էսքան էներգիա, ինտելեկտ այնպես ամեն ինչ վերլուծում կարծես 50 անց արդեն մի մեծ կյանք ապրած տղամարդ լինի,էսքան հասուն ու տաղանդաշատ, chapeau

  • @ingaharutyunyan2033
    @ingaharutyunyan2033 Рік тому +4

    Ինչ սիրուն տղա է,ու բավականին լավ դերասան ու երգիչ

  • @varduhigevorgyan2322
    @varduhigevorgyan2322 Рік тому +15

    Ահավոր ստացված հաղորդում❤լավ հյուր❤

  • @АнаитХачатрян-е8к

    Եվ տաղանդավոր,և լավ մարդ։Միշտ մնա այդպիսին։

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Рік тому +6

    Բալանսը պահած ճիշտ ապրող հայ տղա❤🎉ողջունում եմ Ներսես ջան

  • @ashkhen2924
    @ashkhen2924 Рік тому +6

    Նորից ու նորից կասեմ՝Ամալյան հրաշալի է աշխատում։Ներսեսին էլ շաաաատ եմ սիրում։Ապրեք։

    • @silvaminanian6073
      @silvaminanian6073 Рік тому +1

      Amaljan hrashali lragrox e ev shat xelaci u hamest.Misht hravirum e hetaqrqir andzeri.Isk Nersesis masin xosum cka.Barer chem gtnum uxxaki erevi nman@ chka,manavand lselov ir ajs harcazrujc@,100% aveli hamozveci ir lav hay,lav mard linelu mej.Siraharvac em ajs txajin chapic aveli.Apren cnoxner@,vor ajspisi kirt,gitakic zavak en mecacrel.Lilit Jan amur pahir gandzid.Uneceq shat shat balikner,vorakjal inchpisin duq eq❤️❤️❤️😊😊😊👏👏👏🇦🇲🇦🇲🇦🇲🙏🏻🙏🏻🙏🏻

  • @98LILIT
    @98LILIT Рік тому +15

    Ներսեսի հետ սովորել եմք նույն խմբում Երգի պետական թատրոնում,,,,հպարտանում եմ քեզ տեսնելով և ուրախանում եմ քո բոլոր հաջողություններով 🤩🤩🤩👍

  • @manushakyagubyan3644
    @manushakyagubyan3644 Рік тому +1

    Շատ գեղեցիկ ներաշխարհով անձնավորություն ես Ներսես ջան

  • @annakarapetyan1345
    @annakarapetyan1345 10 місяців тому

    NERSES JAN HIAZAZ EM SIRUM EM KES IM MAMAS MICHT KES HAMAR AXOTUMA 🕯️🙏lines erjanik irakanana ko erasanknere ❤❤❤❤❤❤❤❤❤

  • @taguhiericyan5650
    @taguhiericyan5650 Рік тому +3

    Այո ճիշտ եք,ֆս-ը շատ քանդեց ,դեմ չեմ որոշների համար աշխատանք է էդտեղ,որոշների համար կայանալու տեղ,շատ-շատերի համար ընտանիք քանդելու ։Պարզապես կասեմ ապրեք ռեալ ու հավատացեք ավելին կտեսնեք կյանքում։Ներսես ջան անկեղծ հաճելի զարմացած եմ ու հիացած ձեր տեսակի համար,այսքան երիտադարդ ու այսքան դատող և հայրենասեր ,ուղղակի հիանալի է։Ձեզ շատ սիրեցի,էլ ավելի մեծ բեմեր,համերգներ և բարձրունքներ։

  • @nunepetrosyan4733
    @nunepetrosyan4733 Рік тому +6

    Սւպեր ԱՄԱԼՅԱ, սւպեր ՆԵՐՍԵՍ !!! Շնորհակալւթյւն հարցազրւյցի համար։😊

  • @ruzannakharazyan2788
    @ruzannakharazyan2788 Рік тому +3

    ՎԱՅ ՄԵՌՆԵԵԵԵԵՄ ՋԱՆԻՏ ԱԶԻԶ ՋԱԱԱԱՆ❤❤❤❤❤

  • @AnnaKhachatryan-ql1xf
    @AnnaKhachatryan-ql1xf 11 місяців тому +2

    Անվերջ կարելի է լսել Ներսեսին, հիանալի մաքուր անձնավորություն։ Երանի շատ լինեին իր պես մաքուր, դրական, պարզ մարդիկ

  • @sisisimoni3163
    @sisisimoni3163 Рік тому +6

    Շատ անուշ տղա է։ Պարզ հավես անմիջական

  • @nellyminasyan3996
    @nellyminasyan3996 Рік тому +5

    Ամալյա ջան շաաատ սիրելի մարդու եք հյուր հրավիրել։

  • @howhannesoganesian2046
    @howhannesoganesian2046 Рік тому +27

    Այ մարդ դե գյուղի տղերքը ուրիշ են էլ❤❤❤❤

  • @СусаннаМанукян-б1д

    Shat shat apres du NERSES jan vor aytqan lavnes u gnahatumes gyxacun bravo Astvac lini qez pahapan🙏🙏

  • @marinehovsepyan5123
    @marinehovsepyan5123 Рік тому +2

    Շատ բան ունենք մեր երիտասարդներից սովորելու❤Շնորհակալություն։

  • @anis.8694
    @anis.8694 Рік тому +1

    Ներսես ջան, երկրորդ անգամ եմ նայում, ինչքան լավ բացահայտում էիր իմ համար❤

  • @esulbasilyan8403
    @esulbasilyan8403 Рік тому +3

    Ներսես շաաատ եմ ձեզ սիրում 😍❤️❤️❤️ շատ տաղանդավոր եք

  • @alvardsargsyan5136
    @alvardsargsyan5136 Рік тому

    Չգիտեմ Ներսես ջան կկարդաս, թե չէ, ես հիմա ոչ միայն չեմ ուզում ասեմ էս ինչ շալվար ես հագել, բայց նենց շնորհակալ եմ, առավոտ արթնացա աղջկաս ուղարկեցի զարգացման կենտրոն, մյուսին կերակրեցի ու քնեցրի ու համ տան գործերն եմ արագ անում համ քեզ լսում, ինչքան դրական էմոցիա տվեցիր, ինչքան խնդացի բարձր, շնորհակալ եմ, որ կա այս տեսակի մարդ մեր հայերի մեջ🎉❤

  • @anidavtyan4776
    @anidavtyan4776 Рік тому +18

    Սպասում էի շաաատ այս հաղորդմանը❤❤❤❤

  • @amaliabadalyan6926
    @amaliabadalyan6926 Рік тому +3

    Ներսես ջան բրավո քեզ, Աստված օրհնի քեզ🙏🙏🙏

  • @Siranush2
    @Siranush2 Рік тому +6

    Ներսես ջան ախր էնքան համեստություն կա ձայնիդ ու խոսքիդ մեջ: Հիանում եմ ամեն անգամ քեզանով:

  • @qristineazoyan9581
    @qristineazoyan9581 Рік тому +9

    Երանի բոլորը Ներսես լինեին, լավ Մարդու կերպար🙏

  • @syuzannasedrakyan
    @syuzannasedrakyan Рік тому +5

    Օրինակելի երիտասարդ, Օրինակելի մարդ, Օրինակելի հայ։

  • @anahitpogosyan2776
    @anahitpogosyan2776 Рік тому +5

    Երանի բոլոր երիտասարդները Ձեր նման մտածեն Ներսես ջան ապրես ։

  • @arpinavetisyan2195
    @arpinavetisyan2195 Рік тому +1

    Շատ հաճելի էր լսել Ներսես ջան♥️♥️👍շատ եմ սիրում քո ուրույն աշխատանքային ոճն ու տեսակը👍👍♥️

  • @Marina-lw8om
    @Marina-lw8om Рік тому +12

    Ինչ լավա դատում ամեն հարցում👍,նամանավանդ կենցաղ կիսելուն

  • @Beautyfulworld85
    @Beautyfulworld85 Рік тому +8

    Nerses jan mer hamov txa xndrum em Haykoi yergere misht yergi❤

  • @venerasafaryan7717
    @venerasafaryan7717 Рік тому +11

    Nerses jan taxandavor hetaqrqiq eritasard eq , kcankanayi hayr darnayiq , duq lav hayr klineiq azniv hoqatar 🙏✌️👍❤️

  • @marinakhachatryan3699
    @marinakhachatryan3699 Рік тому +1

    Ամալյա ջան շատ սիրոում եմ ձեր բոլոր հաղորդումները եվ նայում եմ շատ մեծ հաճույքով բայց այ այս մեկը անկեղծորեն մի ուրիշ տեսակ լավն էր։ Շատ անկեղծ ու գեղեցիկ էր։ Շնորհակություն ամեն մի րոպեի համար❤

  • @АидаЖамгарян
    @АидаЖамгарян Рік тому +6

    Սիրուն աչքերով ,լավ տղա👍

  • @lilitxachatryan9301
    @lilitxachatryan9301 Рік тому +2

    Շաաաատ լավն էր, Շնորհակալ եմ

  • @marinemelkonian7920
    @marinemelkonian7920 Рік тому +2

    Շնորհակալություն լավ հյուրի համար, առանձ ձևերի պարզ սովորական բայց Արտիստ

  • @Marina-lw8om
    @Marina-lw8om Рік тому +8

    Ինչ լավն է,սիրուն մարդ,տաղանդ։❤

  • @annagrigoryan9147
    @annagrigoryan9147 Рік тому +1

    Շատ ճիշտ ու սիրուն ասացիր` երբ սիրում ես,ամենինչ ինքնստինքյան դեպի լավն է գնում,իսկապես այդպես է։😊