«Հաջողության նոտա». Գեղեցիկ ժպիտը նաև առողջության գրավականն է. 19.06.2024

Поділитися
Вставка
  • Опубліковано 18 чер 2024
  • Մասնագիտության ընտրության հարցում այնքան էլ արագ չի կողմնորոշվել, առաջնորդվել է բացառման սկզբունքով և որոշել է դիմել բժշկական համալսարան։
    Elix Clinic-ի համահիմնադիր-ղեկավար, բժիշկ-ստոմատոլոգ Անդրանիկ Խաչատրյանն ատամնաբուժական ուղղությունն ընտրել է հենց սկզբից։ Թեպետ սովորելու առաջին մի քանի տարին բավականին բարդ է եղել, բայց հստակ գիտակցել է, որ իր տեղում է և դժվարությունները հաղթահարելով` այսօր լավագույն մասնագետներից է։ Դժվարություններից նաև առանձնացնում է ավարտելուց հետո փորձառություն և վստահություն ձեռք բերելը։
    Վստահ է` պետք է անդադար երազել, երազանքները վիզուալացնել ու գնալ դրանց հետևից։ Նա հաստատակամորեն գնում է իր երազանքի հետևից․ բացի լավ մասնագետ լինելուց, գործընկերոջ հետ հիմնել են սեփական ատամնաբուժական կլինիկան, ունեն սեփական լաբորատորիան, որն ավելի է հեշտացնում աշխատանքն ու խնայում ժամանակը։ Հիմա նաև կենտրոնացած են տուրիզմի ուղղությամբ։
    Անդրանիկ Խաչատրյանը կարծում է, որ բժշկի հաջողության գրավականը բուժառու-բժիշկ վստահությունն է։ Եթե բուժառուն լիովին վստահում է բժշկին, տրամադրված է լավատեսորեն, ապա արդյուքը հաստատ գոհացուցիչ կլինի։ Վստահ է` լավ արդյունք ունենալու համար բժիշկը պետք է լինի համբերատար և լսի բուժառուի գանգատները, հասկանա վախերը։ Նրա համար կարևոր է ատամների անդադար խնամքը դեռ մանկուց․ կարծում է, որ պետք է ձևավորել մշակույթ դեռ մանկուց հետևել ատամներին։
  • Фільми й анімація

КОМЕНТАРІ •