Chamber choir or Armenian radio - Adanayi voghbe (Armenian folk song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 9 кві 2024
  • Հայ ժողովրդական «Ադանայի ողբը» երգն է՝ Հայաստանի ռադիոյի կամերային երգչաախմբի կատարմամբ: Բազմաձայնումը՝ Էդգար Հովհաննիսյանի: Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան։
    Երգը 1909 թվականի ապրիլին Ադանայում տեղի ունեցած հայության կոտորածի մասին է, որին զոհ գնաց շուրջ 30 հազար մարդ:
    Երգի խոսքերը՝
    Կոտորածն անգութ, հայերը թող լան,
    Անապատ դարձավ շքեղ Ադանան,
    Կրակն ու սուրը, և անխիղճ թալան
    Ռուբենյանց տունը, ախ, արին վերան:
    Րոպե մը չանցավ ու անզեն հայեր
    Ինկան սուրին տակ թշնամու ահեղ,
    Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
    Բյուրավոր հայեր անխնա մեռան:
    Անապատ դարձավ շքեղ Ադանան,
    Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
    Կանգուն է միայն Հաճընը սիրուն,
    Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:

КОМЕНТАРІ • 1

  • @Legem2438
    @Legem2438 Місяць тому +2

    Հրաշալի կատարում🙌🏻❤❤