Գուսան Հավասի - Էլ ո՞ւմ երգեմ Gusan Havasi - El Um Yergem

Поділитися
Вставка
  • Опубліковано 13 січ 2014
  • Էլ ո՞ւմ երգեմ, էլ ո՞ւմ ասեմ սիրեկան,
    Քեզնից հետո պիտի լռեմ հավիտյան,
    Թող քո սերը ինձի տանի գերեզման,
    Միայն չասեն, թե ուրիշի յարն ես դու:
    Յարն ես դու, ճարն ես դու,
    Իմ մատանու մի հազվագյուտ քարն ես դու:
    Ա՜խ, ինչ լեզվով պատմեմ, խոսեմ, յա՛ր, քեզ հետ,
    Ուր ուր կերթաս՝ սիրտս էլ հանի տա՛ր քեզ հետ,
    Թող ես տանջվեմ, թող ես քաշեմ քար քեզ հետ,
    Միայն չասեն, թե ուրիշի յարն ես դու:
    Սերդ եմ երգում, իրոք, սակայն առանց քեզ,
    Յա՛ր, ես համր եմ, սազս էլ անձայն առանց քեզ,
    Քո Հավասուն մահն է միայն առանց քեզ,
    Երբ որ ասեն, թե ուրիշի յարն ես դու:

КОМЕНТАРІ •