Իմունականխարգելման շաբաթ

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 чер 2024
  • 🔔 2024թ․ ապրիլի 24-30-ը նշվում է որպես Իմունականխարգելման շաբաթ՝ բարձրացնելու հասարակության լայն շերտերի իրազեկվածությունը պատվաստումների կարևորության մասին:
    🏥«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը այս ողջ շաբաթվա ընթացքում կներկայացնի արժեքավոր, հետաքրքիր տեղեկություններ պատվաստումների, իմուն համակարգի և իմունականխարգելման թեմաներով:
    🌿 Առաջին տեսաուղերձը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի իմունիզացիայի ծառայության պատասխանատու Իրինա Մամյանի կողմից է:
    ℹ️ Պատվաստումները մի խումբ սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոց են:
    💉Հենց պատվաստումների շնորհիվ է, որ աշխարհում փրկվում են միլիոնավոր կյանքեր։
    💪Պատվաստանյութերը խթանում են իմուն համակարգը՝ արտադրելով հատուկ հակամարմիններ և ապահովելով ամուր պաշտպանություն ապագա վարակներից:
    🦸🏻‍♀️Պատվաստվելով` մենք ոչ միայն պաշտպանում ենք մեզ, այլև նպաստում ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը՝ պաշտպանելով մարդկանց, ովքեր չեն կարող պատվաստվել ըստ բժշկական ցուցման:
    #յուրաքանչյուրդեղաչափկարևորէ

КОМЕНТАРІ •