SirHar-Լեռները

Поділитися
Вставка
  • Опубліковано 15 вер 2024
  • Խոսք՝
    Սիրանուշ Հարությունյան
    Լեռները
    Լեռները աջից, լեռները ձախից՝
    Բարձր ու վիթխարի, ահ են ներշնչում,
    Վախ են ներշնչում, ցավ են ներշնչում…
    Լեռները մռայլ, լեռներն ալեհեր
    Կանգնել են անշարժ սահմանին ընդդեմ,
    Լեռները կանաչ, լեռներն կարմրախաչ
    Նայում են,նայում էն հեռուներին,
    Ուր միշտ կարոտն է նշան արձակում,
    Ուր հայի աչքն է թախծալի նայում,
    Ուր գետերն անկանգ հոսում են, հուսում.
    Գետերն ականջն են խոհեմ լեռների,
    Լսում են բոլոր կանչերը հեռվի
    Ու ձայն արձակում ահեղ շառաչով
    Լեռները հսկա ու զրահապատ,
    Լեռներն անտառոտ, լեռներն ժայռապատ,
    Տանիքն են անցվոր ու անանց մարդկանց.
    Մարդիկ գալիս են, անցնում լեռներով,
    Մարդիկ անցնում են դառը դեմքերով,
    Անցնում են մարդիկ կյանքի պես արագ,
    Իսկ լեռներն հսկա կանգնած են անկանգ,
    Կանգնած են որպես զմրուխտե հավերժ,
    Ոմանք կրում են դարավոր վրեժ.
    Թշնամին աջից, թշնամին ձախից,
    Իսկ լեռները մեր վահնների պես
    Անվախ կանգնած են մահվանն առերես
    Լեռներն հաղթել են մահվանը վաղուց,
    Նրանք զոհել են արյուն ու բռունցք,
    Իսկ հիմա տեսեք լեռները այս վես
    Խոժոռ դեմքերով թուրքին առերես
    Վախ են ներշնչում, ահ են ներշնչում, մահ են ներշնչում…
    Բաժանորդագրվեք իմ ալիքին՝ նպաստելով իմ բանաստեղծությունների տարածմանը❤️Եկեք հասնենք 1000 հետևորդի🙏🏻❤️Շնորհակալություն ❤️🇦🇲☺️

КОМЕНТАРІ • 3