SirHar-Քեզ հետ, հայրենի՜ք

Поділитися
Вставка
  • Опубліковано 18 вер 2024
  • Խոսք՝
    Սիրանուշ Հարությունյան
    Քեզ հետ, հայրենի՜ք
    Ես կրկին հպարտ կանգնել եմ դեպ քեզ,
    Ա՜խ, իմ հայրենիք, թող ամոքեմ քեզ,
    Թող ամեն վերքիդ դարմանը դառնամ,
    Նայեմ երկնքիդ ու միշտ հիանամ
    Այն խաղաղությամբ, որ հիմա կարծես
    Երանություն է խոստովանանքի.
    Ես կրկին հպարտ կանգնել եմ դեպ քեզ,
    Ա՜խ, իմ հայրենիք, խառնարցունք սրտով
    Երանի եմ ես ասում այն մարդկանց,
    Ովքեր չգիտեն թե ինչ է կորուստն
    Ու այն մեծ ցավը, որ պիտի կոչեմ
    Քո հող ու ջրի մի մատաղ սերունդ.
    Ես կրկին հպարտ, հայցքս՝ արևմուտք,
    Նայում եմ այն ծեր, ձյունառատ սարին,
    Այն Արարատին, որ իր հմայքով, բայց և
    Թախծությամբ խորհում է կրկին
    Մեծ Հայքի մասին։
    Ա՜խ, իմ հայրենիք. Քո հողն ու քարը
    Ի զորու չեղան կուլ տալ սահմանը
    Հեղեղով լցրած ոչ մի կաթիլ շունչ։
    Դու եղար արյուն՝ քարերով պատված,
    Դու եղար հեղեղ՝ սպիով դրոշմված,
    Դու եղար երազ՝ ծովեղեն փառքով,
    Դու եղար կարոտ՝ հավերժ հվատքով,
    Դու եղար կանչը՝ սրով բռնկվող,
    Եղար շառաչը՝ հեզ ալեկոծվող,
    Եղար խաչմերուկ՝ բոլորի դեմ գոց,
    Բայց և հավերժի հավատքով լցված՝
    Հյուրընկալության դուռ եղար բացված։
    Ու կրկին հպարտ կանգնել եմ կողքիդ,
    Ա՜խ, իմ հայրենիք, հազար երանի
    Բոլոր բոլորին, ովքեր կրում են քեզ
    Միշտ իրենց մեջ, և դու կրում ես մարդկանց
    Մեծ սերը քո անասելի ամուր սրտի մեջ։
    Երանի՜ է ինձ, որ ունեմ ես քեզ,
    Ա՜խ, իմ Հայաստան,
    Դու իմ կարոտն ես՝ գտնված, անեղծ…
    🇦🇲
    Բաժանորդագրվեք իմ ալիքին իմ բանաստեղծությունների տարածմանն աջակցելու համար:Շնորհակալություն🇦🇲❤️

КОМЕНТАРІ • 3