Հովհ. Թումանյան - Հայոց լեռներում (рус. перевод/en translation)

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 лис 2024

КОМЕНТАРІ • 3

  • @ԱյբՔէ
    @ԱյբՔէ Рік тому

    Գեղեցիկ է։Շնորհակալութիւն🕊

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 Рік тому

    Լավ երգ էր, կարևորը` ներդաշն էր Թումանյանի տողերի դրամատիզմին ու տրամադրությանը:

  • @Sunflowers.s
    @Sunflowers.s Рік тому

    Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
    Ու մենք անհատնում
    էն անլույս մըթնում
    Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
    Հայոց լեռներում,
    Դըժար լեռներում։
    Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
    Մեր գանձերը ծով,
    Ինչ որ դարերով
    Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
    Հայոց լեռներում,
    Բարձըր լեռներում։
    Բայց քանի անգամ շեկ անապատի
    Օրդուները սև
    Իրարու ետև
    Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
    Հայոց լեռներում,
    Արնոտ լեռներում։
    Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
    Թալանված, ջարդված
    Ու հատված-հատված
    Տանում է իրեն վերքերն անհամար
    Հայոց լեռներում,
    Սուգի լեռներում։
    Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
    Հեռու աստղերին,
    Երկընքի ծերին,
    Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
    Հայոց լեռներում,
    Կանաչ լեռներում։