Երկինք, երկիր, արարածներ/ Erkinq, erkir, araracner- Խոսք՝ Միլազիմ Ռասոյան (Օրիգինալ)

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 бер 2024
  • ԱՍՏՎԱԾ
    հեղինակ՝ Միլազիմ Ռասոյան
    1.Երկինք-երկի՛ր, արարածնե՛ր, լու՛ռ կացեք,
    Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
    Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
    Իմացեք, թե ո՞վ է նա, ինչպիսի՞ն է:
    2.Միակն է նա` կա ճշմարիտ մեկ Աստված,
    Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած,
    Տիեզերքում նրա նման սուրբ չկա,
    Թագավորաց-Թագավոր է և մի՛շտ կա:
    3.Սկզբում էր Գոյը և Գոյն Աստված է,
    Ամեն գոյերն նրանով են գոյացել,
    Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում
    Եւ նրանով իրենց վախճանը գտնում:
    4.Նա հոգի է և ինքնագո, իմաստուն,
    Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
    Ողջ տիեզերք նա ստեղծեց վեց օրում,
    Երկինք-երկիր և ինչոր կա նրանցում:
    5.Ամենուրեք է Աստված, ամենազոր,
    Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
    Իր սուրբերի սրտում և հոգում է նա,
    Ամեն ստեղծված էակի հետ է նա:
    Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
    Երկինք-երկի՛ր դուք սուրբ Աստծուն փառք տվեք։

КОМЕНТАРІ •