Տելեգրամը կոտրելու փորձեր կամ ռուս-ֆրանսիական սրացումներ. ո՞ւմ է պետք Դուրովի կալանավորումը

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
    #Տելեգրամ #5tv
    Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նոր սինվոլներից է դառնում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը: Ֆրանսիայում նրան առայժմ որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ «Դուրովին շատ լուրջ հանցանքներ են վերագրվում: Հետևաբար` դրանք նաև լուրջ ապացուցողական բազա պետք է ունենան», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ «եթե Ֆրանսիան լուրջ ապացույցներ չներկայացնի, Դուրովի գործը կարող է քաղաքական որակվել»։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը երեկ երեկոյան է երկարաձգվել ևս 48 ժամով: Չնայած նրան վերագրվող հանցանքներին՝ աշխարհի պրոռուսական թևում համոզված են, որ Դուրովին բռնել են Վաշինգտոնի պատվերով ու մեկ հիմնական նպատակով՝ կորզել Telegram-ը վերահսկելու թույլտվություն: Չհերքված տեղեկություններով՝ շատ ռուս քաղաքական գործիչներ, Ուկրաինայում հատուկ գորոծողությանը մասնակցող զինվորականներ հենց Տելեգրամով են շփվում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը այսօր հույս է հայտնել, որ Դուրովը թույլ չի տա դաշնության համար զգայուն տեղեկատվության փոխանցում Արևմուտքին:

КОМЕНТАРІ •