Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 лис 2022
  • Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։
    Հետագայում
    1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։
  • Фільми й анімація

КОМЕНТАРІ • 2

  • @luizaserobian.6135
    @luizaserobian.6135 Рік тому +1

    🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏💗💐🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲💞🌷🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏 Да поможет Бог Арцаху Армении и Армянам всего Мира Аминь

  • @hasmikaghuzumtsyan6195
    @hasmikaghuzumtsyan6195 Рік тому +1

    Հրաշք են մեր վեհաշուք, սուրբ եկեղեցիները, հրաշք է մեր աննման ծիրանափողն իր աներևակայելի հնչյուններով: Գերագույն հաճույք պարգևեցիք, շնորհակալություն: Ձեր տեսանյութերը բալասան են հոգու համար: Շատ հաճելի եւ ուսուցողական է տեսանյութի տակ տեղադրված տեղեկատվությունը, շատ շնորհակալություն: Ալիքին ստեղծագործական հաջողություններ: